TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Շուռնուխ և Որոտան բնակավայրերի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է մինչև հուլիս ամիսը ներառյալ

14:46 02.03.2023

Կառավարության որոշմամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, ՀՀ բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրումը երկարաձգվել է մինչև 2023 թ. հուլիս ամիսը՝ ներառյալ։ Միջոցառման շրջանակում 2021 թ. փետրվարից մինչև 2022 թ. նոյեմբերը ներառյալ՝ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 […]

̰
Բարձրացվում է սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը

14:38 02.03.2023

ՀՀ պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2023 թ. սուբվենցիայի ծրագրային ամբողջական փաթեթների ներկայացման վերջնաժամկետ սահմանել՝ մարզպետարաններ ներկայացնելու համար` մինչև 2023 թ. մարտի 6-ը, իսկ նախարարություն՝ մինչև 2023 թ. մարտի 15-ը։ Այսպիսով՝ 2023 թ. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի անցկացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի մարտի […]

̰
Նախատեսվում է կարգավորել նախադպրոցական տարիքի առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը

14:31 02.03.2023

Կառավարության հավանության է արժանացել «Նախադպրոցական կրթության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Նախադպրոցական կրթության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծի ընդունմամբ ակնկալում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը, ինչպես նաև […]

̰
Վահագն Խաչատուրյանն ու Երևանի քաղաքապետն անդրադարձել են քաղաքային ենթակառուցվածքներում նախատեսվող բարեփոխումների ծրագրերին

14:26 02.03.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին: Հանդիպման ընթացքում քաղաքապետը` 🔸նախագահին է ներկայացրել Երևանի քաղաքային տրանսպորտում և այլ ենթակառուցվածքներում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը: 🔸մանրամասներ է հայտնել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման նախագծային և նախահաշվային աշխատանքների վերաբերյալ: 🔸անդրադարձ է կատարել ընթացիկ տարում քաղաքային ենթակառուցվածքներում նախատեսվող բարեփոխումների ծրագրերին և […]

̰
Գործադիրը նախատեսում է սահմանել հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության իրականացման աշխատանքների ռիսկայնության աստիճան

14:24 02.03.2023

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է սահմանել հուշաքարերի, խաչքարերի և խաչերի շինարարության (տեղադրման) իրականացման աշխատանքների ռիսկայնության աստիճանը, կանոնակարգել աշխատանքների ընթացքն ու ապահովել պետական լիազոր մարմինների հետ համապատասխան համաձայնությունների ընթացքը: Արդյունքում՝ կհստակեցվեն այդ աշխատանքների համար սահմանված փաստաթղթերի կազմման և պետական լիազոր մարմինների հետ համաձայնությունների ընթացակարգը, որն իր հերթին անմիջական ազդեցություն կունենա ապօրինի օբյեկտների անկանոն տեղադրման […]

̰
Հայաստանում կստեղծվի նոր ավան՝ համաշխարհային մակարդակի գյուղատնտեսական համալիրով, ամառային և ձմեռային հանգստավայրով

14:17 02.03.2023

Գործադիրը հավանություն է տվել «ՌԻԴ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ ամառային և ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկո-գյուղատնտեսական արտադրության կենտրոնի ստեղծման և ջրամբարի կառուցման «Արագած» ներդրումային ծրագրին: Ծրագրով սկզբնական շրջանում նախատեսվում է հիմնել 300 փոքր ֆերմա, որտեղ կներգրավվեն երիտասարդ ընտանիքներ, կնախաձեռնվեն համապատասխան ուսուցման ծրագրեր, կկազմակերպվի ստացված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի իրացումը: Աշխատանքի դիմաց ֆերմերներն ստանալու են աշխատավարձ: Նման մոտեցումը կնպաստի ՀՀ-ում […]

̰
ՀՀ վարչապետը ժամանեց Բեռլին

14:05 02.03.2023

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Բեռլին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը քիչ առաջ ՀՀ վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Բեռլինի օդանավակայանում: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները: Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ […]

̰
Ըստ փետրվարի հարցումների՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը նվազել է 2.4%-ով

14:04 02.03.2023

Թուրքիայում իրականացված վերջին սոցհարցումների համաձայն՝ իշխանական դաշինքի վարկանիշը նվազում է արձանագրել: Մասնավորապես թուրքական Aksoy սոցիոլոգիական կազմակերպության փետրվարյան հարցումները հետևյալ պատկերն են արձանագրել. իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (AKP-ԱԶԿ) վարկանիշը վերջին 2 ամսում 2.4% նվազում է արձանագրել: ԱԶԿ-ի խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ) վարկանմիշի 0.5% անկում է գրանցել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ արդյունքում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHPԺՀԿ) ու […]

̰
GIZ-ի և KfW-ի տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակմամբ համաձայնագր է ստորագրվել

13:55 02.03.2023

Մարտի 2-ին Երևանում կայացել է «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» ՍՊԸ-ի (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակմամբ համաձայնագրի ստորագրման արարողությունը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերը։ Համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, […]

̰
Արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները կամավոր ատեստավորմամբ  80-138 հազար դրամ հավելավճար կստանան

13:46 02.03.2023

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա տեղեկացրել է, որ 2023 թվականից սկսած՝ կամավոր ատեստավորմանը կմասնակցեն պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական […]

̰
Նորք-Մարաշ վարչական շրջանում բռնկված հրդեհը մարվել է

13:37 02.03.2023

Մարտի 2-ին, ժամը 11։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցում այրվում են անվադողեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։15-ին, մարվել՝ 12։26-ին։ Այրվել են անվադողեր և աղբ (մոտ 25 խմ)։

̰
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի լարվածության որոշակի մեղմացում լինի, բայց դա չպետք է լինի Արցախի ինքնորոշման հաշվին. Արծվիկ Մինասյան

13:28 02.03.2023

Ազգային ժողովի վերջին հերթական նիստերում օրենսդրական փոփոխությունները հիմնականում վերաբերում էին իրավական համակարգին: Ուզում եմ արձանագրել, որ մենք առաջին անգամ այս տարիների ընթացքում կիրառեցինք հատուկ կարծիքի ինստիտուտը: Մենք մտադիր ենք այն օգտագործել նաեւ այլ մարմիններում: Հատուկ կարծիք ենք ներկայացրել երկու հարցերի` պետական գաղտնիքին եւ դատախազությանն առնչվող օրենսդրության վերաբերյալ: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է […]

̰
Գարեգին Նժդեհի անվան համար 161 հիմնական դպրոցում շչակ է գործարկվելու

13:19 02.03.2023

Մարտի 3-ին՝ ժամը 11:00-ին, Երևանի Բագրատունյաց 32/1 հասցեում գտնվող Գարեգին Նժդեհի անվան համար 161 հիմնական դպրոցում անցկացվելու է «Աշակերտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով օբյեկտային վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունը խնդրում է չանհանգստանալ։

̰
Օլիմպիական խաղերի քառակի մեդալակիրն ընկել է ցատկահարթակից

13:08 02.03.2023

Ձմեռային Օլիմպիական խաղերի դահուկացատկի քառակի մեդալակիր սլովենացի Պետեր Պրևցը կոշտ վայրէջք է կատարել: Սլովենիայում ընթացող աշխարհի առաջնությունում դահուկորդի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Մարզման ընթացքում նա անհաջող դուրս է եկել ցատկահարթակից, կորցրել է մարմնի և դահուկների վերահսկողությունը և թռիչքի հենց սկզբում ընկել ձյան մեջ: Միջադեպի պատճառ է դարձել դահուկը կոշիկներից մեկին ամրացնելու խնդիրը։ Դահուկորդն ընկել […]

̰
18-ամյա փարաքարցին դանակահարել է 24-ամյա համագյուղացուն

13:02 02.03.2023

Փետրվարի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 24 և 18 տարեկան երկու երիտասարդ, որի ընթացքում 18-ամյա փարաքարցին կտրող-ծակող գործիքով խփել էր 24-ամյա համագյուղացու որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 1-ին 18-ամյա երիտասարդը ներկայացել է բաժին: […]

̰
Թուրքիան արձագանքել է Քիրքուքում թուրքմեներենի պաշտոնական կիրառության սահմանափակմանը

12:48 02.03.2023

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) արձագանքել է թուրքմեներենի սահմանափակմանը վերաբերող որոշմանը, որն օրերս ընդունվել է Իրաքի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղարության կողմից: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ մասնավորապես քարտուղարության որոշման համաձայն՝ Իրաքի Քիրքուք քաղաքում սահմանափակվում է թուրքմեներենի պաշտոնական կիրառությունը: Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած գրավոր հայտարարությունում վերոնշյալ որոշումը որակվել է որպես Իրաքում փոքրամասնություն կազմող թուրքմենների իրավունքների խախտում և նշվել, որ այս […]

̰
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը եզրափակչում են

12:41 02.03.2023

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում դուրս են եկել եզրափակիչ: Օղակների վարժության որակավորման փուլում Ավետիսյանը 14,766 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը վաստակել է 14,600 միավոր և 6-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ […]

̰
Կուրիլների մոտ մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել

12:33 02.03.2023

Կուրիլյան կղզիների մոտ՝ Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, 5,0 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել , «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կղզային մասնաճյուղում: «5,0 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է մարտի 2-ին՝ ժամը 17.14-ին (Երևանի ժամանակով 10.14-ին): Էպիկենտրոնը գտնվել է Շիկոտան կղզու Մալոկուրիլսկոյե գյուղից 60 կմ հարավ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 63 կմ խորության […]

̰

12:26 02.03.2023

Մարտի 2-ին, ժամը 11։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 7-րդ փողոցում այրվում են անվադողեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։15-ին։

̰
Զորամասը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա երկրորդ կեսին․ Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի

12:12 02.03.2023

Մարտի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում: Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում: Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին զեկուցել է սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքների վերաբերյալ: Նախարար Պապիկյանը զրուցել է առաջնագծում պահպանություն իրականացնող ժամկետային անձնակազմի հետ, զգոն ու անվտանգ ծառայություն մաղթել հայրենիքի պաշտպաններին: Ավելի […]

̰
Թուրքիայում ավտոմեքենաներ տեղափոխող լաստանավը հրդեհվել է. կան տուժածներ

12:04 02.03.2023

Թուրքական Թեքիրդաղ քաղաքի մոտ գտնվող ծովում լաստանավը հրդեհվել է, տուժել է 30 մարդ, հաղորդում է IHA գործակալությունը: Անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել Բանդիրմա-Թեքիրդաղ երթուղով ուղևորվող նավի վրա: Հրդեհը հաջողվել է մարել, լաստանավն ու մեքենաները լրջորեն վնասվել են։

̰
SHANTNEWS

11:59 02.03.2023

̰
Արտարժույթների փոխարժեքները մարտի 2-ի դրությամբ

11:54 02.03.2023

Rate.am-ը ներկայացրել է մարտի 2-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.փչ դրամ է, վաճառքը՝ 392.39 դրամ: Եվրոյի առքը միջինը 407.17 դրամ է, վաճառքը՝ 421.53 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.94 դրամ է, վաճառքը՝ 5.31 դրամ:

̰
Ռեստորաններից մեկում մի խումբ անձինք ծեծել էին իրար․ նրանցից մեկը վրաերթի էր ենթարկել երկու կնոջ

11:29 02.03.2023

Փետրվարի 23-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց բաժնում նոր հաղորդումներ ստացվեցին։ Հայտնում էին, որ Կիևյան փողոցում մի տղամարդ «Օպելն» անկանոն է վարում, վրաերթի ենթարկված անձինք կան։ Հաջորդ ահազանգը «Արմենիա» բժշկական կենտրոնից էր. վրաերթի ենթարկված 25 և 90 տարեկան երկու կանայք տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր մեկնեցին […]

̰
Դեսպան Մակունցը և կոնգրեսական Սեթ Մեգըզայները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

11:15 02.03.2023

Ս․թ․ մարտի 1-ին դեսպան Մակունցը հանդիպել է նորընտիր կոնգրեսական Սեթ Մեգըզայներին (Ռոդ Այլընդ, դեմոկրատ)։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ խորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությանը, Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքներին առնչվող հարցեր։ Դեսպան Մակունցը կոնգրեսականին շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևոր հարցերին աջակցության, ներառյալ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Ներկայացուցիչների պալատում ներկայացված H.Res.108 բանաձևը համահեղինակելու համար։ Ձեռք […]

̰
Պարեկները մեթամֆետամին, մարիխուանա և հաբեր են հայտնաբերել

23:20 01.03.2023

Փետրվարի 26-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները Չարբախում և Արաբկիրում ծառայություն իրականացնելիս բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր։ Նրանք Շիրակի փողոցում ձերբակալել են 25-ամյա մի երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել են 4 գրամից ավելի մեթամֆետամինի և շուրջ 3 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Ժամերի տարբերությամբ 1-ին գումարտակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Այս […]

̰
Գեղարքունիքի պարեկները ատրճանակ են հայտնաբերել

22:59 01.03.2023

Փետրվարի 27-ին պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ոստիկանները Վարդենիս քաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում ստուգել են 22-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան։ Մեքենայում ատրճանակ կար՝ լիցքավորված 6 փամփուշտով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին: Ատրճանակի օրինականությունը ստուգվում է։ Հանգամանքները պարզվում են:

̰
Ադրբեջանի գործողությունները չեն խաթարի ՀՀ-ի հավատարմությունը Էներգետիկ խարտիային․ ՄԻ հարցերով ՀՀ ներկայացուցիչ

22:00 01.03.2023

Հայաստանի Հանրապետությունը («Հայաստան») հայտնում է իր ափսոսանքը՝ Ադրբեջանի Հանրապետության («Ադրբեջան») կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի («Էներգետիկ խարտիա») համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր հանրային հաղորդակցության օրակարգը առաջ մղելու փորձերի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ […]

̰
Մարտ ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը

22:00 01.03.2023

Մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3,2°, երրորդ տասնօրյակում`+0,5°: Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1…-4°, […]

̰
SHANTNEWS

21:55 01.03.2023

̰
BACK_TO_TOP