TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+36.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Շահագործվող խոտանված մեքենաներ հայտնաբերելու նպատակով ուժեղացված ծառայություններ են իրականացվելու

21:54 01.03.2023

Հաշվառումից ժամանակավորապես կամ խոտանման հիմքով հանված մեքենաների տերերը, խուսափելով ապահովագրման կամ տեխզննման ծախսերից, առանց համարանիշերի մեքենաները շահագործում են դաշտամիջյան, համայնքային, հանրապետական ու միջպետական ճանապարհներին: Փորձը ցույց տվեց, որ նման մեքենաները ևս սպառնալիք են երթևեկության մյուս մասնակիցների համար: Նշենք, որ դա նաև օրենքի խախտում է: Ըստ օրենսդրության՝ սահմանված կարգով չհաշվառված կամ տեխզննություն չանցած տրանսպորտային միջոց վարելն […]

̰
«Թուրք ժողովուրդը մայիսի 14-ին անելու է այն, ինչն անհրաժեշտ է». Էրդողան

21:51 01.03.2023

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանը իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության ժողովի ընթացքում, անդրադառնալով ընտրությունների օրվա հետ կապված ընդդիմադիրների քննադատությանն, ակնարկել է, որ օրն անփոփոխ է, այն կկայանա մայիսի 14-ին, փոխանցում է Ermenihaber-ը։ Մասնավորապես ավերիչ երկրաշարժից հետո ընդդիմադիրները շրջանառում էին խոսակցություններ ընտրությունների տեղափոխման անհրաժեշտության մասին, որոնց ի պատասխան Էրդողանն ասել է. «Լա՛վ իմացեք, որ թուրք […]

̰
Ռեժիսոր Կուստուրիցային հոսպիտալացրել են

21:46 01.03.2023

Սերբ ռեժիսոր և «Կրակի ոգին» կինեմատոգրաֆիական դեբյուտների փառատոնի նախագահ Էմիր Կուստուրիցան ոտքի կոտրվածքով հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կինեմատոգրաֆիստի շրջապատը։ Ինչպես հաղորդում է գործակալությունը, Կուստուրիցան Սերբիայում կոտրել է ոտքը սառույցի վրա անհաջող ընկնելու հետևանքով: Ռեժիսորի շրջապատից հայտնել են, որ մարտի 2-ին նրան մտադիր են վիրահատել, և «Կրակի ոգին» XXI կինոփառատոնում, որը տեղի […]

̰
Ռումինիայի վարչապետն իր «պատվավոր խորհրդական» է նշանակել արհեստական ինտելեկտով ռոբոտին

21:41 01.03.2023

Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկեն հայտարարել է, որ նոր պատվավոր խորհրդական ունի՝ ի դեմս արհեստական ինտելեկտով ION անունով ռոբոտի: Ինչպես հաղորդվում է ռումինական կառավարության կայքում, վարչապետն իր օգնականին ներկայացրել է ռոբոտ-հայելու տեսքով ՝ կառավարության նիստի շրջանակներում: «Ռումինիայի կառավարությունն առաջին քայլն է անում ազգային և միջազգային մակարդակներում, քանի որ մենք խոսում ենք առաջին կառավարական խորհրդականի մասին, որն […]

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:38 01.03.2023

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 23, 23/1, 23/2, 25 շենքեր, Կոմիտասի նրբ․ 23-25 առանձնատներ, Վ․Փափազյան փ. 22, 22/3 շենքեր, Հաղթանակի 5, 6, 8 փողոցներ, Մեծարենցի փողոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղի 13-28 փողոցների բնակիչ-բաժանորդներ […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

21:24 01.03.2023

Հանրապետության տարածքում մարտի 2-6-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, մարտի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-22 մ/վ, 6-ին՝ 25-30 մ/վ: Մարտի 2-4-ն օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 2-6-ը հնարավոր է կարճատև անձրև:

̰
Հայտնի է՝ երբ կսկսվի մարտ ամսվա կենսաթոշակի վճարումը

21:10 01.03.2023

2023 թվականի մարտ ամսվա կենսաթոշակի վճարումը կսկսվի մարտի 2-ից։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

̰
Ադրբեջանական կողմը Մարտունու շրջանում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ

21:04 01.03.2023

Փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանը, Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: «Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև այսօր։ Մարտի 1-ին ժամը […]

̰
Պատանու մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել

20:54 01.03.2023

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տվյալները, փետրվարի 28-ին, ժամը 03.20-ին, Գլինկայի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բաժին են տարել 14-ամյա մի պատանու: Նրա մոտ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով: Պատանին հայտնել է, որ այն գնել է «Լիստ.ամ» կայքի միջոցով: Կատարվում է նախաքննություն:

̰
ԱՀԿ-ն նախազգուշացրել է նոր համավարակի ռիսկի մասին

20:38 01.03.2023

Համաշխարհային հանրությունը պետք է նախապատրաստվի այն բանին, որ թռչնագրիպը, որը ձեռք է բերում մարդուց մարդ տարածվելու ունակություն, կարող է հանգեցնել նոր համավարակի, չորեքշաբթի ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաճարակաբան Ռիչարդ Փիբոդին El Pais թերթին տված հարցազրույցում: «Մտավախություն կա, որ վիրուսը (թռչնագրիպը) ձեռք կբերի մարդուց մարդ տարածվելու ունակություն, ընդ որում՝ կայուն կերպով, և կարող է […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, զրուցել զինծառայողների հետ

20:24 01.03.2023

Մարտի 1-ին N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ճաշել է ժամկետային զինծառայողների հետ, լսել մատուցվող սննդատեսակների մասին անձնակազմի կարծիքը, առաջարկները: Նախարար Պապիկյանը զինվորների հետ զրուցել է զինծառայության կազմակերպման, մարտական հերթապահության կրման, թիկունքային ապահովման մասին: Սուրեն Պապիկյանը զինծառայողներին ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք վերաբերում են ԶՈւ անձնակազմի հանդերձանքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, […]

̰
Ընտանեկան բռնությունը կանխելու նպատակով առաջարկվում է բռնարարի և զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել

16:59 01.03.2023

ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է ընտանեկան բռնությունը կանխելու համար բռնարարի եւ զոհի մոտ էլեկտրոնային հսկողության սարք տեղադրել: «Ներկայում օրենքով նախատեսված է ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության երկու հիմնական մեխանիզմ: […]

̰
Երևանի Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվել

16:50 01.03.2023

Մարտի 1-ին, ժամը 13։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ford Transit» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Ջ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
«PIAF SYMPHONIQUE» նախագծի շրջանակում կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը

16:30 01.03.2023

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում կներկայացվի «PIAF SYMPHONIQUE» նախագիծը: Այն տեղի կունենա մարտի 8-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Ֆրանսիացի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալի Լեռմիտի կատարմամբ կհնչեն Էդիտ Պիաֆի երգերը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Նվագախմբի համար փոխադրումները կատարել է տաղանդավոր երաժիշտ Նաբույուկի Նակաձիման, որը […]

̰
Մեքենան գլորվել է ձորը. վարորդի և ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել

16:15 01.03.2023

Փետրվարի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի 85-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվել ձորը. 49-ամյա վարորդ Ավետիք Օսեյանը և 20-ամյա ուղևոր Հայկազ Առաքելյանը մահացել են: Կատարվում է նախաքննություն։

̰
Երկրաշարժ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում

16:14 01.03.2023

Մարտի 1-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:52-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.38⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Խորհրդարանը քննարկել է ՀՀ և ՌԴ համագործակցությանը վերաբերող նոր համաձայնագիր

15:59 01.03.2023

Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է: ԱԺ կայքի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը` ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագրի կիրարկմամբ նախատեսվում է […]

̰
Անկարան ու Կահիրեն հարաբերությունների կարգավորմանը միտված խորհրդակցություններ կսկսեն

15:55 01.03.2023

Եգիպտոսի արտգործնախարարության խոսնակ Ահմեդ Էբու Զեյդն անդրադարձել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրինի Թուրքիա կատարած այցին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսի «Al-Hayat» և «Sada Al-Balad» հեռուստաալիքներին տված հարցազրույցի ընթացքում խոսնակը նշել է, որ այցի նպատակը եղել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո համերաշխություն հայտնելու համատեքստում: Զեյդը տեղեկացրել է նաև, երկու երկրների միջև սկսված նոր գործընթացի մասին: «Երկու […]

̰
Թումանյանի բաժնի ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք

15:34 01.03.2023

Ոստիկանության կողմից մշտապես իրականացվում են բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումներ։ Մասնավորապես, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին Դսեղ գյուղի ճանապարհին կանգնեցրել և ստուգել են «Ֆորդ» մակնիշի մի բեռնատար, որը բարձված էր 4 խմ փայտանյութով՝ ակնհայտ նոր հատված։ Պարզվել է, որ նա փայտանյութը ձեռք էր բերել Լոռու մարզի անտառտնտեսություններից մեկից, իսկ ներկայացված […]

̰
Խաղաղության ձգտումը կրճատում է երկրների միջեւ հեռավորությունը. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ում Մեքսիկայի նորանշանակ դեսպանին

15:23 01.03.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ, նա շնորհավորել է արտակարգ եւ լիազոր դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջող համագործակցություն: Զրույցի ընթացքում կարեւորվել են միջխորհրդարանական կապերը՝ մասնավորեցնելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: Խոսելով առեւտրատնտեսական կապերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել […]

̰
Անցկացվել է Yerevan Roads-2023 քաղաքային քվեստը՝ պատմամշակութային և սպորտային բաղադրիչներով

15:15 01.03.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի աջակցությամբ օրերս անցկացվել է Yerevan Roads-2023 քաղաքային քվեստը՝ մարզական կողմնորոշման տարրերով։ Yerevan Roads ինտերակտիվ խաղի ընթացքում մասնակիցները փորձել են գտնել Երևանի վերաբերյալ տարատեսակ հարցերի պատասխաններ: Հարցերը ներառել են տարբեր կառույցների, հուշարձանների, քանդակների, շատրվանների որոնումներ։ Մասնակիցները մեկ կետից մյուսն են անցել, կատարել տարբեր առաջադրանքներ, […]

̰
SHANTNEWS

14:59 01.03.2023

̰
Թբիլիսիում ուղևորն ընկել է մետրոյի ռելսերի վրա

14:48 01.03.2023

Փետրվարի 28-ի երեկոյան Թբիլիսիի մետրոյի «Վաժա-Փշավելա» կայարանում ուղևորն ընկել է ռելսերըի վրա, ինչի պատճառով մետրոյի աշխատանքը դադարեցվել է: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ըստ առկա տեղեկությունների՝ ուղևորը ողջ է մնացել։ Երեկոյան մոտ մեկ ժամ մետրոյի Սաբուրթալոյի գծով երթևեկությունը դադարեցված է եղել: Այս պահին մետրոն գործում է անխափան:

̰
Դանակահարություն Մեծամորում

14:33 01.03.2023

Փետրվարի 23-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց եղելությունը։ Ժամը 13.00-ի սահմաններում Մեծամոր քաղաքի շենքերից մեկի բակում՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայի մեջ, գումարային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել տուժածի և մեծամորցի 52-ամյա մի տղամարդու միջև։ Այդ ընթացքում տղամարդը դանակահարել […]

̰
2022թ. Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1.67 մլն մարդ. 2021-ի համեմատ աճը կազմել է 92 տոկոս

14:23 01.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որտեղ ծանոթացել է 2022թ. գործունեության հաշվետվությանը։ Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, կոմիտեի ղեկավար […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները նոր հանդիպման ժամանակ. մանրամասնել է Լուսինե Ավանեսյանը

14:10 01.03.2023

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ՝ այսօր կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրոյցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ քննարկվել են հումանիտար և ենթակառուցվաքային բնույթի հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնմանը, Հայաստանից […]

̰
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները ռուսական կողմի միջնորդությամբ այսօր հանդիպել են

13:57 01.03.2023

Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է քննարկվել այսօր Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը: Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը տեղեկացրին Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից։ Կողմերը քննարկել են նաև էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։ Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը

13:55 01.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Այն բացվել է Երևանում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից Մանկական այգու մուտքի մոտ: «Ազդեցություն և հակազդեցություն» կոչվող հուշարձանի հեղինակը քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է: Բացման արարողությանը մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ […]

̰
Արցախի նախագահը ներկայացրել է նորանշանակ պետական նախարարին

13:51 01.03.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 1-ին տեղի է ունեցել կառավարության նիստ։ Երկրի ղեկավարը նիստի մասնակիցներին է ներկայացրել Արցախի Հանրապետության նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին։ Իր խոսքում նախագահ Հարությունյանը նշել է, որ պետնախարարն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ արտաքին, պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների, իր համակարգման […]

̰
Տառերի պուրակի մոտ մեքենա է այրվել

13:44 01.03.2023

Մարտի 1-ին, ժամը 11։46-ին Արգածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տառերի պուրակի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «Honda Fit» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ն․ Ա․, ծնված 1973 թ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։20-ին, մարվել՝ 12։25-ին։

̰
BACK_TO_TOP