13:31 01.03.2023
2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 287 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 32.3 մլրդ ՀՀ դրամով կամ 12.7%-ով: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 68.3 մլրդ ՀՀ դրամ։ […]
13:15 01.03.2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքում կիրագործվեն Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել հանգուցային տարածաշրջան, ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ կիրականացվեն խաղաղության այն նախաձեռնությունները, որոնք կողմերը (խմբ.՝ Հայաստանը և Ադրբեջանը) մշակել […]
12:44 01.03.2023
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժանում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 23-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում գործող ռեստորաններից մեկի մոտ տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 26-ամյա բնակչը հիշյալ օրը, իր 27-ամյա ընկերոջ հետ Կիևյան փողոցում […]
12:29 01.03.2023
7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 308 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 750 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 135 հիվանդ՝ համապատասխան բուժում […]
12:14 01.03.2023
Փետրվարի 28-ն էր, ժամը 17.10-ը, երբ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություն ստացան, որ Ջրառատ գյուղում տղամարդու են սպանել։ Օպերատիվ խմբերը շտապեցին Ջրառատ՝ ճանապարհին ճշտելով կատարվածի մի շարք հանգամանքներ։ Ճշգրիտ օպերատիվ աշխատանքի շնորհիվ նրանք մինչև տեղ հասնելը պարզել էին, որ կասկածվողը դեպքից հետո թաքնվել էր գյուղի ճահճուտում։ Տեղեկություններ կային, որ հանցագործության գործիք հրացանը դեռ մոտն է։ […]
12:00 01.03.2023
Շարունակվում են պաշտպանության նախարարի այցերը հանրապետության N զորամիավորման զորամասեր: Մարտի 1-ին ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ողջունել է առավոտյան տողանի շարված անձնակազմին: Ելույթում նախարար Պապիկյանը կարևորել է զինծառայողների բարձր առաջադիմությունը ուսումնամարտական վարժանքների, տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում: Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանն ուղղված քայլերին, […]
11:40 01.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունների և ցկյանս կրթության համակարգերի բաժնի ղեկավար Բորեն Շակրունի գլխավորած փորձագիտական խմբին: Առաքելությունը Հայաստան է գործուղվել կրթության ոլորտում կարիքների գնահատման նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը: Ողջունելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին՝ Ժաննա Անդրեասյանը նախ նրանց ուշադրությունն է […]
11:28 01.03.2023
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-ը տեղեկացնում է, մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 4-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ «Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով մարտ»,- գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
11:15 01.03.2023
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 2-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 3-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի` Կասյան, Աբգար Թագավորի, Այգեձորի, Երզնկյան, Արաբկիրի 38 փողոցների, Կալենցի փողոցի՝ իր նրբանցքներով, Հ. Հակոբյան 1-8 շենքերի՝ իրենց կոտորակներով, Կոմիտասի 1, 2, 4, 6 […]
23:34 28.02.2023
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Վարդենիսի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել Նորակերտ գյուղի մի բնակիչ։ Վարդենիսի բաժնում կամավոր հանձնել են նաև «Մոսին» հրացան ու ռազմամթերք։ Արդյունավետ էր նաև Ճամբարակի […]
21:48 28.02.2023
Հանրապետության տարածքում մարտի 1-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան` 2-4 մ/վ, մարտի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-5-ը հնարավոր է կարճատև անձրև:
21:42 28.02.2023
Փետրվարի 28-ին, ժամը 14։14-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նալբանդյան գյուղի կենտրոնում այրվում են էլեկտրական սյուն և ծառեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:42-ին, մարվել՝ 15:22-ին: Գյուղի 3-րդ թաղամասի 8-րդ փողոցի տներից մեկի դիմաց այրվել են մոտ 270 […]
21:17 28.02.2023
Թուրքիայի կենտրոնական հատվածում, ըստ ճշտված տվյալների, 4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը: Ի սկզբանե կենտրոնը հայտնել էր, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ: Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 16.59-ին (Երևանի ժամանակով 20.59-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կայսերի քաղաքից 16 կմ դեպի արևմուտք : Օջախը գտնվել է 10 կմ […]
21:15 28.02.2023
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Գյուլբենկյան փ. 34 և Կոմիտասի պող. 12, 12/1, 14 շենքեր, Կոտայքի մարզ՝ 11:00-12:30 Լեռնանիստ համայնք, «Օրրան» հանգստյան տուն, «Վիվա-ՄՏՍ» ընկերություն, Լեռնանիստի դպրոց, Հրազդանի անասնապահական ֆերմաներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Ջրվեժ […]
21:09 28.02.2023
Մարտի 1-ին՝ ժամը 13:00-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի «Վարդանանց ասպետներ» համար 106 հիմնական դպրոց ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում էլեկտրաշչակի ազդարարում, անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
21:00 28.02.2023
Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ու Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ անգլերեն նոր զեկույց են հրապարակել Արցախում երեխաների վիճակի վերաբերյալ: Արցախի երեխաներն արդեն 79 օր անմարդկային պայմաններում են ապրում, որոնք բառերով հնարավոր չէ նկարագրել: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Արցախում, իսկ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը` Հայաստանում: Հավաքագրվել են ապացույցներ, որոնք […]
20:54 28.02.2023
Rate.am-ը ներկայացրել է փետրվարի 28-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 385.67 դրամ է, վաճառքը՝ 392.97 դրամ: Եվրոյի առքը միջինը 404.94 դրամ է, վաճառքը՝ 420.03 դրամ։ Ռուբլու առքը միջինը 4.95 դրամ է, վաճառքը՝ 5.34 դրամ:
20:31 28.02.2023
Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին փետրվարի 28-ին հայտնել է արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։ Ցնցումը գրանցվել է Կադիրլիի շրջանում՝ 12,93 կմ խորության վրա, Երևանի ժամանակով 16:42-ին: Տեղական լրատվամիջոցները չեն հաղորդել ավերածությունների կամ տուժածների մասին: Ավելի վաղ նույն օրը Ստամբուլի պետական հիվանդանոցը տարհանվել էր անբավարար սեյսմակայունության պատճառով։ Այն կառուցվել է […]
20:09 28.02.2023
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ: Քննարկվել են ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, Հայաստանում իրավակարգի ամրապնդմանն ուղղված աշխատանքները, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:
16:03 28.02.2023
Մեր մեջ կան իրական էսթետներ, ովքեր խոցվում են հասարակ երեւույթներից՝ մեր սովորական քաղաքներից, մեր սովորական փողոցներից, մեր սովորական կարկանդակից, մեր սովորական եգիպտացորենից, մեր սովորական ռեստորաններից, մեր սովորական ձվածեղից։ Վարչապետի տիկին Աննա Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել՝ անդրադառնալով քննադատություններին։ «Օ՜, ո՜չ։ Ինչպե՞ս կարելի է։ Այդ ամենի հետ իրենք ի՞նչ կապ ունենք։ Դրանք իրենցը չեն։ Իրենցը բա՜րձր […]
15:55 28.02.2023
Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է Արցախի կառավարության տեղեկագիրը 27.02.2023թ. դրությամբ։ Ադրբեջանի կողմից շրջափակման և հանցավոր գործողությունների հետևանքով Արցախում գրանցվել է մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշների աճ։ 1 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 4 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Արդեն 305 երեխա ծնվել է […]
15:49 28.02.2023
Հայտնի է դարձել, որ թուրքական Կարմիր մահիկը վաճառել է ոչ միայն այն վրանները, որոնք տրվել են երկրաշարժից տուժած բնակիչներին, այլև օգտագործված ապրանքները, որն ուղարկվել է համապատասխան շրջաններ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է թուրքական «Cumhuriyet» թերթի լրագրող Մուրադ Աղըրելը։ 2021 թվականին հրապարակվել են տվյալներ նախորդ տարիների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ 2019-ին վաճառվել է 1 մլն, իսկ […]
15:43 28.02.2023
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի 2023 թվականի փետրվարի 23-ի գրություններով ներկայացված առաջարկությունները` Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամաններով փոխատեղումներ են կատարվել Քրեակատարողական ծառայության համակարգում: «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Բախշիի Արզումանյանն ազատվել է զբաղեցրած […]
15:35 28.02.2023
Փետրվարի 27-ին ոստիկանության Մասիսի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Նորամարգ գյուղի 34-ամյա մի բնակիչ: Մասիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում հիվանդանոց տեղափոխված տղամարդը գյուղի ակումբի մոտ անձնական հարցի շուրջ վիճաբանել է 36-ամյա համագյուղացու հետ, այդ ընթացքում էլ 36-ամյա տղամարդը դանակահարել է […]
15:27 28.02.2023
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում անցակետերի ստեղծում նախատեսված չէ: «Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պատասխանը շատ պարզ է.նրա ռեժիմը, նրա գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10 – ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատության ապահովման անհրաժեշտություն»,-ասել է […]
15:14 28.02.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղ ծանոթացել է կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությանը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի […]
15:07 28.02.2023
Արդարադատության նախարարությունից իրազեկում են,որ հաշվի առնելով վերջին օրերին Իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման տեղեկատվական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունքում համակարգում առաջացող խնդիրները, տեղեկացնում ենք, որ մինչև ապրիլի 1-ը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հայտարարագրերի չներկայացման փաստի կապակցությամբ վարչական իրավախախտման վարույթներ չի հարուցելու։