14:43 28.02.2023
Թուրքիայում մեծ աղմուկ է հանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որի ժամանակ նա «ներողամտություն է հայցել» թուրք ժողովրդից ավերիչ երկրաշարժների համար։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նրա հայցած ներողամտությանն արձագանքել են մի շարք ընդդիմադիր գործիչներ։ Մասնավորապես նախկին վարչապետ, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա կուսակցության» ղեկավար Ահմեթ Դավութօղլուն գրառում է արել. «Երբ գլուխդ դնում ես բարձին, մի պահ […]
14:34 28.02.2023
Փետրվարի 27-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի լույս 25-ի գիշերը «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված հիվանդներից մեկի հարազատները հիվանդանոցի ընդունարանում կատարել են խուլիգանություն, հարվածներ են հասցրել հերթապահ բժշկին և շտապօգնության մեքենայի վարորդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խուլիգանությունը կատարել են կապանցի 31 և 30 […]
14:27 28.02.2023
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրի շուրջ քննարկումներին Ռուսաստանը դեր ունի: Միևնույն ժամանակ, Սիմոնյանը էմոցիոնալ է համարում երբեմն Մոսկվայից հնչող նյարդային արձագանքները, երբ որևէ այլ կողմ փորձում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ որևէ դրական քայլ անել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման կարծիք հայտնեց […]
14:23 28.02.2023
Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել։ Ըստ այդմ՝ · ծրագրին առցանց դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մարտի 15-ը (հղումը՝ https://bit.ly/37WXffK), · հիփոթեքային վարկի ձևակերպման ժամանակ որպես վարկառու կամ համավարկառու կարող է հանդես գալ ընտանիքի ցանկացած անդամ՝ անկախ հավաստագրում ներառված լինելու հանգամանքից, · […]
14:14 28.02.2023
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամանյան փողոցի և Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկների երթևեկելի մասի ծածկի վերատեղադրման, բարեկարգման աշխատանքները: Ըստ այդմ, մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
14:11 28.02.2023
Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ-ի ու ԻԻՀ-ի միջև առևտրաշրջանառությունը զգալիորեն աճել է՝ գերազանցելով 2022 թվականին 700 մլն ԱՄՆ դոլարը։ Կողմերը համակարծիք էին, որ առկա են նախադրյալներ […]
14:01 28.02.2023
Ռուսական կողմը պատրաստ է կազմակերպել խաղաղ պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները, սակայն շատ չի պնդի, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը հնարավորություններ ընձեռել նման հանդիպումները շարունակելու համար»,- ասել է նա Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ-ների ՝ խաղաղության պայմանագրի շուրջ հանդիպման հարցը: Նախարարը […]
13:57 28.02.2023
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս է պատճառել Ադրբեջանին, քան Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով, Ադրբեջանը քաղաքական առումով հայտնվել է փակուղու մեջ: Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան: Արդարադատության միջազգային դատարանի որոշմանն անդրադառնալով՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանն այս որոշումը մաքսիմալ միջազգային բոլոր ատյաններում օգտագործելու է, […]
13:55 28.02.2023
Փետրվարի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպաների հետ: Գումարտակների, վաշտերի, դասակների հրամանատարների, տեղակալների հետ զրույցում նախարար Պապիկյանը հորդորել է խստորեն հետևել ստորաբաժանումներում կանոնադրային փոխհարաբերությունների պահպանմանը, ամրապնդմանը և ամենօրյա զրույցների, դաստիարակչական միջոցառումների կիրառմամբ ապահովել զորքերի ծառայության բնականոն ընթացքը: Սուրեն Պապիկյանը հրահանգել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել զենքի օգտագործման, զինտեխնիկայի շահագործման […]
13:49 28.02.2023
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակությանը: Ա.Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լյուքսեմբուրգի հետ բազմաոլորտ փոխգործակցության զարգացումը և վստահություն հայտնել, որ երկկողմ հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել: Ջ. Բերնարդին ընդգծել է Լյուքսեմբուրգի պատրաստակամությունը նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հիշատակել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից […]
13:40 28.02.2023
Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության հնարավոր պայմանագրի վերաբերյալ որոշ առաջարկների շուրջ ունեն կոնսենսուս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի նախագծի՝ հայկական կողմի վերջերս ուղարկված առաջարկներին պատասխան կա՞ ադրբեջանական կողմից, ԱԺ նախագահն ասաց, որ այս պահին տեղեկություն չունի արձագանքի մասին: Անդրադառնալով հարցին, թե արդյոք […]
13:13 28.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
13:00 28.02.2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է նաև էլեկտրոնային առևտրի ոլորտը՝ մրցակցության վրա վերջինիս ազդեցությունը դիտարկելու նպատակով: Մասնավորապես անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե էլեկտրոնային առևտրի զարգացումը ինչպես է ազդում ՀՀ-ում մանրածախ առևտրով զբաղվող խանութ-սրահների գործունեության վրա։ Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ ✅Էլեկտրոնային առևտուրը տարբեր շուկաների մրցակցության վրա ունեցել է էական ազդեցություն, […]
12:54 28.02.2023
Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 27-ին ընդունել է 𝗠𝗼𝗿𝗴𝗮𝗻 𝗦𝘁𝗮𝗻𝗹𝗲𝘆, 𝗔𝗿𝘁𝗶𝘀𝗮𝗻 𝗣𝗮𝗿𝘁𝗻𝗲𝗿𝘀 և 𝗧.𝗥𝗼𝘄𝗲𝗣𝗿𝗶𝗰𝗲 ամերիկյան և բրիտանական ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը․ 🔹Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող կառուցվածքային բարեփոխումները, 🔹ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը, 🔹բիզնեսների թվային փոխակերպումն ու ընկերությունների թվայնացումը, 🔹լոգիստիկ ծառայությունների բարելավումը, 🔹արտահանվող ապրանքների ու շուկաների դիվերսիֆիկացումը, 🔹այլընտրանքային էներգետիկան և վերականգնվող […]
12:44 28.02.2023
«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը 2022 թվականի դեկտեմբերին վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ, իսկ ընթացիկ տարվա փետրվարին պաշտոնապես տեղեկացրել է, որ գործակալությունը 10.02.2023 թվականի դրությամբ վաղաժամկետ (Երևանի վարկանիշավորման հերթական գործընթացը ծրագրված էր 2023 թվականի հունիսին) փոխել է Երևանի «B+» մակարդակում հեռանկարը «Կայուն» կանխատեսումից «Դրական» կանխատեսման: […]
12:35 28.02.2023
ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 19-ին երթուղային ավտոբուսում կատարված գողության դեպքի հանգամանքները: 2023թ. փետրվարի 19-ին Երևանի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Օպերայի տարածքից նստել է երթուղային ավտոբուս և իջել […]
12:28 28.02.2023
Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ: Քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու հարցեր: Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2022թ. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2022թ. դեկտեմբերից Լեռնային […]
12:24 28.02.2023
Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, անվտանգության խորհրդի անդամները փետրվարի 28-ին այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել […]
12:18 28.02.2023
ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 8 անձ այսօր՝ փետրվարի 28-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում […]
12:13 28.02.2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը` հսկողություն իրականացնելով գործունեության բոլոր ոլորտների նկատմամբ: Ազգային անվտանգության ծառայությունից Պետական եկամուտների կոմիտե օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքում կազմակերպվում է կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրություն, և այդ ալկոհոլային խմիչքներն իրացվում […]
11:55 28.02.2023
Փետրվարի 28-ին ԶՈւ բանակային N զորամիավորումում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն՝ «Զինվորական կարգապահության առկա խնդիրները, դրանց պատճառահետևանքային կապերը և բարելավման ուղիները» թեմայով: Հավաքին մասնակցել են կայազորի ենթակա զորամասերի հրամանատարները, նրանց տեղակալները, ստորաբաժանումների հոգևոր սպասավորները, մարզի իրավապահ համակարգի ներկայացուցիչները: Զորամիավորման հրամանատարն իր զեկույցում ներկայացրել է ենթակայությամբ գործող զորամասերում արձանագրված կարգապահության խախտումների վիճակագրությունը, բացահայտված […]
11:40 28.02.2023
Ս․թ․ փետրվարի 27-ին Սակրամենտոյում դեսպան Մակունցը հանդիպել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆորնիա համաձայնագրի շրջանակներում երկկողմ համագործակցության ընդլայնման, փոխադարձության սկզբունքով առևտրային առաքելությունների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձ են կատարել Կալիֆորնիայի հայ համայնքային խնդիրներին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցութունը տարբեր ոլորտներում։
11:15 28.02.2023
Փետրվարի 28-ին, ժամը 07.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել ՌԴ քաղաքացի, 31-ամյա Նիկիտա Կ.-ն: Նա 2022 թ. դեկտեմբերի 20-ից Մոսկվա քաղաքի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի (Վանդալիզմը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
22:26 27.02.2023
Փետրվարի 18-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ գիշերը Հալիձոր թաղամասի շենքերից մեկի մոտից գողացել են «Կապանի ՃՇՇ»-ին պատկանող «ATLAS COPCO XAS 65» կոմպրեսորը: Կապանի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է կապանցի 29-ամյա երիտասարդը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ նշված գողությունն ինքն […]
22:00 27.02.2023
Դեպի Եռաբլուր տանող ճանապարհը կլինի կանաչապատ ու խնամված: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկել է շուրջ 10 հա անտառպուրակի հիմնման գործընթացը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Ըստ աղբյուրի՝ նախ տարածքի ոռոգման խնդիրն է լուծվում. անցկացվում է շուրջ 8000 գծամետր ոռոգման ցանց: Մանրամասները՝ տեսանյութում։
21:52 27.02.2023
Փետրվարի 27-ին, ժամը 18:28-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռիժկովի փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինի փողոցի 3-րդ նրբանցքի տներից (80 քմ) մեկում. կա տուժած: Փրկարարները Ք. Մ.-ին մոտեցրել […]
21:49 27.02.2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու գործում ՌԴ-ի հատուկ դերի մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու գործում»,- ասել է Ալիևը՝ շնորհակալություն հայտնելով ՌԴ […]