12:06 04.03.2022
Մարտի 3-ին, ժամը 19.35-ին, Աշտարակ-Փարպի ճանապարհին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա Գուրգեն Ասիլյանին, որը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշերի ավտոմեքենայի 16-ամյա վարորդը, որը Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական […]
11:50 04.03.2022
Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Արմենպրես»-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար համալիրում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Խորհրդարանը Վահագն Խաչատուրյանին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել էր մարտի 3-ին: Հանրապետության նախագահը պաշտոնը […]
11:36 04.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Տիգրանաշենի ոլորանները (Ուրցալանջի հատված) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:29 04.03.2022
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է անապրանք գործարքների խոշոր դեպք, տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Վարչության աշխատակիցների դիտակետում է հայտնվել մի ընկերություն, որը մեծ քանակությամբ ապրանքների` մասնավորաբար քաղցրավենիքի և ալկոհոլային խմիչքների մատակարարման հարկային հաշիվներ է դուրս գրել Երևան քաղաքում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների համար: Ուշագրավն այն է եղել, […]
11:18 04.03.2022
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է, որ առատ տեղումների պատճառով հանրապետության որոշ ճանապարհահատվածներ փակ են կամ դժվարանցանելի: Մասնավորապես, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար, Արարատից դեպի Եղեգնաձոր ճանապարհահատվածի երթևեկությունը փակ է միակողմանի, իսկ Գեղարքունիքի մարզում բուք է, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում ճանապարհային երթևեկության համար: Հաշվի առնելով վերը նշվածը, ՃՈ-ն հորդորում է […]
11:12 04.03.2022
Անհայտ կորածների որոնումներով զբաղվող հասարակական կազմակերպության անդամները Մեքսիկայի արևմուտքում գտնվող Հալիսկո նահանգում մարդկային մնացորդներով ավելի քան 50 պարկ են հայտնաբերել: Այս մասին հինգշաբթի ուշ երեկոյան հայտնել է Televisa հեռուստաալիքը։ Այն հայտնաբերվել է Թլահոմուլկո դե Սունիգա մունիցիպալիտետում (Գվադալախարայի մոտ, տարածաշրջանի մայրաքաղաք) լքված հինգ տների զննության ընթացքում: Նախնական տվյալներով՝ այդ շրջանում հաջողվել է հայտնաբերել մոտ 30 մարդու […]
11:06 04.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ. ✓251 նոր դեպք ✓3847 թեստավորում ✓836 առողջացած ✓11 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 008 դեպք, որոնցից 404 993-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8516 դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2 909 913 թեստավորում:
10:55 04.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 475 բեռնատար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:52 04.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահի երդմնակալության օրվա հետ համընկնմամբ պայմանավորված՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը 2022 թվականի մարտի 12-13-ի փոխարեն կանցկացվի մարտի 18-19-ին: Մրցաշարը տեղի կունենա Չարենցավան քաղաքի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում: Մասնակիցներն անձնական մարզահագուստով և թենիսի ձեռնաթիով (ռակետով) պետք է մրցավայր ներկայանան ժամը […]
10:38 04.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Արարատի մարզի Ուրցաձոր-Լանջառ (բուք է) ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։ Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները։ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի, Մաստարայի […]
10:05 04.03.2022
Հնդկաստանի Բիհար նահանգի Բհագալպուր քաղաքում մարտի 4-ին պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ վեց ամսական երեխա։ Առնվազն հինգը ծանր վիրավորվել են։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության ջոկատի տվյալներով՝ պայթուցիկը գործի է դրվել խիտ բնակեցված տարածքում՝ իրավապահ կայանից ընդամենը 100 մետր հեռավորության վրա գտնվող ոմն Նավին Աթիշբաջի տան առաջին հարկում։ Երկհարկանի շենքը փլուզվել է: «Գլխավոր […]
09:43 04.03.2022
Ուկրաինայի և Վրաստանի մերժումը ՆԱՏՕ-ին միանալուց ճիշտ էր, այդ հարցն օրակարգում չկար և չկա, ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Դա ճիշտ որոշում էր, հետո ՆԱՏՕ-ում շատ երկար բանակցություններ եղան այս հարցի շուրջ»,- ասաց նա։ Կանցլերը հավելել է, որ այժմ այդ հարցը չի քննարկվում։ Շոլցը նաև ասել է, որ Վրաստանի, Մոլդովայի […]
09:35 04.03.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի և Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մեղրիի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Բքի […]
09:28 04.03.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը հեռախոսազրույցում քննարկել են Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ «Վարչապետը [Ջոնսոնը] Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ վաղ առավոտյան խոսել է Զապորոժյեի ԱԷԿ-ում իրավիճակի լրջության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: Դիվանատանը նաև հավելել են, որ Ջոնսոնը […]
09:21 04.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 145 բեռնատար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:15 04.03.2022
Ուկրաինական կարգավորիչը տեղեկացրել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) այն մասին, որ Զապորոժյեի ԱԷԿ-ում ճառագայթման մակարդակը չի փոխվել, հրդեհը չի ազդել հիմնական սարքավորումների վրա: Այս մասին ասված Է ՄԱԳԱՏԷ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Twitter-ի էջում։ Դրա հետ մեկտեղ նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի գնդակոծման մասին հաղորդագրությունների մասին և կապի մեջ […]
09:07 04.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը։ Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» և Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները։ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի, Լանջիկի, Մաստարայի տարածաշրջաններում, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» […]
09:00 04.03.2022
Մարտի 4-ի գիշերը, ինչպես պնդում են ուկրաինական իշխանությունները, ռուսական զորքերը գնդակոծել են Զապորոժիեի ԱԷԿ-ը: Գրոհների հետևանքով հրդեհ է բռնկվել էներգաբլոկներից մեկի և ուսումնավարժական մասնաշենքում։ Ուկրաինայի արտակարգ ծառայությունները հայտնել են միասնական էներգահամակարգից երրորդ էներգաբլոկի անջատման մասին: ԱԷԿ-ի գնդակոծման կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է գրել. «Ռուսական տանկերը կրակում են ատոմային բլոկներին։ Այդ տանկերում կան ջերմային […]
08:54 04.03.2022
Մարտի 4-ին՝ ժամը 02:34-ի,ն Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Երևան քաղաքի […]
08:45 04.03.2022
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրադրությունը: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Նախագահ Բայդենը միացել է Զելենսկուն՝ կոչ անելով Ռուսաստանին դադարեցնել ռազմական գործողություններն այդ շրջանում և թույլ տալ հրշեջ եւ վթարային ծառայություններին մուտք գործել վայր»,- ասված է հաղորդագրության մեջ: […]
08:36 04.03.2022
Փոփոխություններ են կատարվել երեխաների՝ դպրոց ընդունվելու, տեղափոխվելու, դասարանից դասարան փոխադրվելու գործընթացներում՝ելնելով դիտարկված խնդիրներից, նաև նոր չափորոշչի տրամաբանությունից։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Խոսքը 1640-Ն և 388-Ն կարգերի մասին է։ Ըստ այդմ, սահմանվել է, որ. Բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատությունը տվյալ կրթական աստիճանում կրթություն իրականացնող միակ պետական հաստատությունն է կամ տվյալ համայնքում գործող […]
08:27 04.03.2022
Ուկրաինայի արեւելքում տեղակայված Զապորոժիեի ԱԷԿ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Տուզը ուրբաթ օրը գիշերը հայտնել է, որ օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ Ուկրաինայի անվտանգության պետական ծառայությունը հայտնել է, որ հրդեհն առաջացել է ուսումնավարժական կորպուսում, այլ ոչ թե էներգաբլոկների շենքերում: Ուկրաինայի արևելքում Զապորոժիեի ԱԷԿ-ի հարևանությամբ ուսումնավարժական համալիրի շենքում հրդեհը շարունակվում է, ԱԷԿ-ում աշխատում է վեց […]
08:14 04.03.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Մոլդովական փ. 48/4 շենք, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի փ. 27 շենք, Փարպեցի փ. 12, 14, 16, 18, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքերի բնակիչ բաժանորդներ և […]
00:09 04.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնապես հաստատել է այս տարվա ապրիլին կայանալիք ընտրություններում երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրությունը: Մակրոնի նամակը, որում նա հայտնում է իր որոշման մասին, հինգշաբթի հրապարակվել է Ֆրանսիայի տարածաշրջանային ԶԼՄ-ների կողմից: «Խնդրում եմ ձեր վստահությունը նախագահական նոր մանդատի համար»,-ասված է հաղորդագրության մեջ, որի տեքստը, ի թիվս այլոց, իր կայքում ներկայացնում է Le Journal de […]
00:00 04.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային […]
23:55 03.03.2022
Մարտի 1-ից 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում, Կոտայքի մարզի Քաղսի, Արագածոտնի մարզի Հարթավան, Շիրակի մարզի Ամասիա գյուղերում, Տաթև-Կապան ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա և 17 քաղաքացու […]
23:45 03.03.2022
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանում 19 ռուս գործարարների և 47 նրանց հետ կապված անձանց, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի նկատմամբ: Համապատասխան հաղորդագրությունը հինգշաբթի տեղադրվել է Սպիտակ տան կայքում։ Նրա տվյալներով՝ սահմանափակող միջոցների տակ են հայտնվել Նիկոլայ Տոկարևը, Բորիս և Արկադի Ռոտենբերգը, Սերգեյ Չեմեզովը, Իգոր Շուվալովը, Եվգենի Պրիգոժինը և Ալիշեր Ուսմանովը: ԱՄՆ-ն […]