23:40 03.03.2022
Մարտի 1-ից 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2․5 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 600 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 6000 քմ, Արարատ քաղաքում՝ 7000 ք, Վեդի […]
23:25 03.03.2022
ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարող հստակ ասել, թե հնարավոր է արդյոք ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը այն ժամանակ, երբ ՌԴ-ի ուժերը գտնվում են Ուկրաինայում, այս պահին նման շփումներ անցկացնելու պլաններ չկան: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։ «Մենք ներքին խորհրդակցություններ ենք անցկացնում այն […]
22:35 03.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 4-ի գիշերը և առավոտյան, 7-ին, 8-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ի և 5-ի ցերեկը, 6-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, 4-ի գիշերն առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Մարտի 5-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 3-5-ը, 8-ին […]
22:20 03.03.2022
Ֆրանսիան վերջին օրերին զենքի և պաշտպանության միջոցների մատակարարում է իրականացրել ուկրաինական բանակի համար։ Այս մասին հայտարարել է հանրապետության զինված ուժերի նախարար Ֆլորանս Պարլին France Info ռադիոկայանի եթերում։ «Շաբաթվա սկզբին մենք իրականացրել ենք առաջին մատակարարումները»,- ասել է նա: Նախարարը հստակեցրել է, որ երկուշաբթի օրը պաշտպանության միջոցներ են բերվել, մինչդեռ չորեքշաբթի օրը՝ զենք։ Դրա հետ մեկտեղ նա […]
22:10 03.03.2022
Կառավարությունը հաստատել է նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի և կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի պահանջներից: Հիմնավորման համաձայն՝ հասարակական […]
22:01 03.03.2022
Դեպի երրորդ երկրներ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։ Կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող այդ […]
21:50 03.03.2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինի գլխավորած պատվիրակությանը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Իրանի խորհրդարանի պատգամավորներ, Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Արշակ Ասլանյանը։ […]
21:45 03.03.2022
Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում, փոփոխություն և լրացում նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Երասխի և Մեղրիի հատվածների երկաթգծի վերականգնման նախագծի նախնական առաջադրանք ունենալու պահանջով պայմանավորված: Ըստ այդմ նախատեսվում ՀՀ երկաթուղու Երասխի և Մեղրիի հատվածների երկաթգծի վերականգնման նախագծի նախնական առաջադրանքի կազմման համար և իրականացնել 43 կմ գեոդեզիական հանութագրման աշխատանքներ: Պետք է իրականացնել վերոգրյալ հատվածում առկա 9 թունելների […]
21:40 03.03.2022
ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում», «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թ. սեպտեմբերի 16-ին կնքված ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/31Շ պայմանագրով նախատեսված՝ Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սպիտակի ոլորանների հատվածի հիմնանորոգման աշխատանքներով: Մասնավորապես, նախատեսվում է 2022 թ. […]
21:35 03.03.2022
Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև գնաճի թեմային: «Ընդհանուր առմամբ պարզ է, որ մենք գտնվում ենք գնաճային միջավայրում, չնայած մենք այս տարվա սկզբին, նախորդ տարեվերջի կանխատեսումներով արդեն մտնում էինք գնաճային կայունացման փուլ, բայց հիմա, ինչպես տեսնում եք, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ»: Այդ համատեքստում վարչապետն անդրադարձել է բնական գազի գնի փոփոխության հարցին. […]
21:28 03.03.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը ողջունել է Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և հաջողություն մաղթել հետագա աշխատանքում: «Ակնկալում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա և կօգնի նաև Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններին՝ բարձրացնելու երկրում […]
21:13 03.03.2022
Թուրքիական ազգային արժույթի՝ լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ այսօր անցել է 14․10-ի սահմանը։ Կեսօրին արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 դոլար/ 14․14 լիրա փոխարժեքով։ Լիրան արժեզրկվում է նաև եվրոյի նկատմամբ։ Առավոտյան 1 եվրոն գնահատվում էր 15․66 լիրա, իսկ ժամը 12։05-ի դրությամբ՝ 15․72 լիրա։ Ռուսաստան-Ուկրաիա պատերազմի ազդեցությամբ այս շաբաթվա սկզբին 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել […]
16:00 03.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական […]
15:59 03.03.2022
2022 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովն այսօր գումարել է իր անդրանիկ նիստը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավարը: Ողջունելով ներկաներին՝ հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օլիմպիադային […]
15:50 03.03.2022
Ուկրաինայի հայ համայնքի խաղաղ բնակչության շրջանում առաջին զոհն ունենք՝ «Ռադիոլուրին» հայտնել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Զոհվածը Խերսոն քաղաքից է, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։ Հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ զոհված Վահիկ Սողոմոնյանը ազգությամբ հայ է, Ուկրաինայի քաղաքացի։ Ծննդյան թիվը և մյուս մանրամասները ճշտվում են։
15:47 03.03.2022
ԱՄՆ-ում մագիստրոսական կրթություն ստանալու գերազանց հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար։ Ինչպես փոխանցում են էկոնոմիկայի նախարարությունից, այս պահին ընդունվում են հայտեր Ֆուլբրայթի 2 ուսանողական ծրագրերով․ «Ֆուլբրայթ գլոբալ ուսանողական ծրագիրը» թույլ է տալիս մագիստրոսական կրթություն ստանալ ամենատարբեր մասնագիտական ուղղություններում՝ տնտեսական զարգացում, կրթության վարչարարում, միջազգային հարաբերություններ, ժուռնալիստիկա և հաղորդակցություն, իրավագիտություն, հանրային քաղաքականության վերլուծություն և հանրային կառավարում, բնապահպանական հետազոտություններ, հանրային […]
15:37 03.03.2022
Պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման համար սահմանվել է լրացուցիչ տուրք։ Այս մասին տեղեկացրին էկոնոմիկայի նախարարությունից։ Հաշվի առնելով համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գնաճը՝ Հայաստանից դեպի երրորդ երկրներ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի արտահանման համար լրացուցիչ տուրք է սահմանվել: Ծրագրի ընդունումը հնարավորություն է ընձեռում գունավոր մետաղների բարձր գնային միջակայքի պայմաններում իրականացնել պետական սեփականություն […]
15:31 03.03.2022
Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալում ցույց է տեղի ունեցել՝ hաջակցություն «Լուգանսկի և Դոնեցկի պաշտպանության համար ռազմական գործողություններ սկսելու Վլադիմիր Պուտինի որոշման»։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, ակցիան կազմակերպել է Հարավային Օսիայի դե ֆակտո իշխող «Եդինայա Օսիա» կուսակցությունը։ Օսական «Ռես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանրահավաքին ներկա է եղել ավելի քան հազար մարդ։ «Մենք աջակցում ենք Ռուսաստանին, քանի որ ինքներս […]
15:29 03.03.2022
Մարտի 2-ի ԱԺ նիստում խորհրդարանը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լևոն Սահակյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալները և մասնագիտական աշխատանքային գործունեությունը ներկայացրել է […]
15:27 03.03.2022
Մարտի 2-ին` ժամը 13:05-ին, ԱՀ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Մարտունի փողոցի թիվ 23 հասցեի դիմացի ճանապարհահատվածում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Մեկնած հետաքննիչ Վ. Համբարձումյանը պարզել է, որ մարտի 2-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ստեփանակերտի 28-ամյա բնակիչ Դ. Վ.-ն, վարելով «BMW» մակնիշի ավտոմեքենան, նշված ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և […]
15:20 03.03.2022
Այլ երկրներից զենքի մատակարարումը կհանգեցնի Ուկրաինայի է՛լ ավելի մեծ կորուստների։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետը մեջբերել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, որը հայտնել է, որ իր երկիրն ամեն օր ավելի շատ զենք է ստանում իր գործընկերներից: «Դա կհանգեցնի Ուկրաինայի է՛լ ավելի մեծ կորուստների։ Դա կհանգեցնի այդ […]
15:14 03.03.2022
2021թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 309.1-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 341-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվել է 156 քրեական գործ, ինչը, 2020թ. […]