15:08 03.03.2022
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանին. «Մեծարգո պարոն Խաչատուրյան, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ: Մարտահրավերներով լեցուն ներկայիս բարդ ժամանակաշրջանում պետական գործչից, առավել ևս՝ Հանրապետության նախագահից պահանջվում են մեծ ջանքեր, հաստատակամություն, գիտելիք ու փորձ՝ ոչ միայն առավելագույնս և պատշաճ իրականացնելու իր […]
14:52 03.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գ. Իսաղուլյանի կողմից՝ ՀՀ վարչապետի և Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Գ. Իսաղուլյանը, […]
14:42 03.03.2022
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ՝ բանակի գեներալ Մարկ Միլլեյի հետ, փոխանցում է ermenihaber-ը։ Թուրքական կողմի պաշտոնական հայտարարության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ զարգացումների վերաբերյալ և խոսել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ Թուրքական լրատվամիջոցներն այլ մանրամասներ չեն հայտնում հեռախոսազրույցից:
14:38 03.03.2022
Օտարերկրյա պետություններում բնակվող ազգությամբ հայերը «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի շրջանակներում ՀՀ քաղաքացիություն ստանալու (շնորհման եղանակով) համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք), իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ տվյալ պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ «Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել՝ – օտարերկրյա պետության […]
14:31 03.03.2022
Մաթեմատիկայի միջազգային օրվան ընդառաջ մեկնարկում է «Մաթեմն ամենուր» խորագրով լուսանկարների մրցույթը։ Մրցույթը #ՄԱԹԵՄարդ արշավի շրջանակում է: Այն նախաձեռնել են ՄԱԶԾ ImpactAIM աքսելերատորն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը` ԿԳՄՍ ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ համատեղ։ Մարտի 3-9-ը մրցույթի մասնակիցները պետք է ինստագրամյան անձնական էջերում տեղադրեն իրենց հեղինակած լուսանկարները, որոնք կարտացոլեն մաթեմատիկայի գոյությունը կամ մաթեմատիկային առնչվող բանաձևերն առօրյա […]
14:24 03.03.2022
Ս.թ. մարտի 3-ին ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ՄԹ Եվրոպայի հարցերով ստվերային նախարար Ստեֆեն Դոութիի հետ (Stephen Doughty, Shadow Minister responsible for Europe, Labour): Զրուցակիցներն անդրադարձան հայ-բրիտանական երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին: Դեսպանը ներկայացրեց Արցախի շուրջ վերջին ծավալվող զարգացումները, անդրադարձավ ռազմագերիների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության պղծման և ոչնչացման խնդիրներին, Հայաստանի […]
14:17 03.03.2022
Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է: Նպատակը լսողության կորստի և խլության կանխարգելման, ինչպես նաև լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ իրազեկման բարձրացումն է ամբողջ աշխարհում: Այս տարի Լսողության պահպանման միջազգային օրվա կարգախոսն է. «Ողջ կյանքի ընթացքում լսելու համար անհրաժեշտ է խնայել լսողությունը», որը նվիրված է լսողության կորստի կանխարգելման նշանակությանը և մեթոդներին, մասնավորապես` անվտանգ լսելուն: […]
14:10 03.03.2022
2021թ. դեկտեմբեր ամսից մինչև 2022թ-ի փետրվար ամիսը ընկած ժամանակահատվածում կազմակերպության անվան տակ հանդես եկած աշխատակիցները նախնական համաձայնությամբ՝ խմբով, շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություն կատարելու դիտավորությամբ տարբեր հեռախոսահամարներով և «Skype» ծրագրի միջոցով, իրենց նախաձեռնությամբ կապ են հաստատել ԱՀ Մարտունու քաղաքի բնակիչ Ս. Գ.-ի հետ, որի ընթացքում վերջինիս մոլորության մատնելով, կեղծ առաջարկներով, բարձր եկամուտի կեղծ […]
14:02 03.03.2022
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշում է կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթները։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում և երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն […]
13:55 03.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը։ Համաձայն կարգի՝ նախադպրոցական հաստատությունում թափուր տեղ առաջանալու դեպքում աշխատանքային 3 օրվա ընթացքում հայտարարվում է մրցույթ: Անկախ պատճառներից՝ մրցույթը չկայանալու պարագայում թափուր պաշտոնը համալրելու համար պարբերաբար (առնվազն ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ մինչև հաղթող ճանաչվելը: Հաստատությունում մրցույթ […]
13:47 03.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
13:42 03.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին․ Հարգելի պարոն Խաչատուրյան Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Դուք Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ […]
13:36 03.03.2022
Կառավարության որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանը ազատվել է ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ էլ Սյունիքի մարզպետ է նշանակվել Ռոբերտ Ղուկասյանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ղուկասյանին՝ հիշեցնելով, որ նա Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել։ «Ցանկանում եմ պարոն Մելիքսեթ Պողոսյանին շնորհակալություն հայտնել այս ընթացքում մարզպետի պաշտոնում կատարած կարևոր աշխատանքի համար: Համոզված եմ, որ մենք […]
13:35 03.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 145 բեռնատար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
13:27 03.03.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին ընտրեց Հայաստանի Հանրապետության նախագահ: «Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 124-126-րդ հոդվածների և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի` Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է, Վահագն Խաչատուրյանին ընտրել Հանրապետության նախագահ` յոթ տարի ժամկետով»,- գրել է ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը։
13:17 03.03.2022
Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատուրյանի ընտրության արդյունքները հայտնելուց հետո ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո […]
13:15 03.03.2022
Մարտի 3-ի նիստում ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով Հանրապետության նախագահի ընտրության երկրորդ փուլի արդյունքները, տեղեկացրել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր: 71 կողմ ձայնով Վահագն Խաչատուրյանն ընտրվել է Հանրապետության նախագահ:
00:48 03.03.2022
Ֆրանսիան պատերազմ չի մղում Ռուսաստանի դեմ, չորեքշաբթի օրը երեկոյան հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ազգին ուղղված հեռուստաուղերձի ժամանակ: «Մենք Ռուսաստանի դեմ պատերազմ չենք վարում։ Մենք գիտենք, թե որքան շատ բան է մեզ կապում Ռուսաստանի ժողովրդի, եվրոպացի ժողովրդի հետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այդքան մեծ զոհեր է տվել, որպեսզի փրկի Եվրոպան»,- ասել է Մակրոնը։ […]
00:15 03.03.2022
Մարտի 2-ին՝ ժամը 21:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ս. Գ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ն. Ս.) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» […]
00:13 03.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Ռուսական կողմում կա մոտ 130 կուտակված […]
00:05 03.03.2022
ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով դիվանագիտությանը, եթե Ռուսաստանը զորքերը հետ քաշի ու նույնպես բանակցությունների մեջ մտնի։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Եթե Ռուսաստանը հեռացնի զորքերը և պատրաստ լինի բանակցությունների, մենք պատրաստ ենք անել նույնը», – ասել է նա: «Ես գրեթե ամենօրյա շփում եմ պահպանում իմ […]
23:59 02.03.2022
Չորս ռուսական կործանիչներ չորեքշաբթի օրը խախտել են Շվեդիայի օդային տարածքը։ Նման պնդմամբ հանդես է եկել Թագավորության ԶՈՒ-ն իր կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։ «Չորեքշաբթի ռուսական չորս կործանիչներ խախտել են Շվեդիայի օդային տարածքը։ Ռազմաօդային ուժերը JAS 39 Gripen-ի հետ գործողություն է իրականացրել միջադեպերի պատրաստականության պլանի հետ համաձայն և փաստագրել է միջադեպը՝ լուսանկարելով այն», – […]
23:44 02.03.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ազգին հղած ուղերձում հայտարարել է, որ Ֆրանսիան կշարունակի ջանքերը Ուկրաինայում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների հասնելու համար: Մակրոնը հայտարարել է, որ մարտի 10-11-ը Վերսալում ԵՄ-ի գագաթնաժողով կհրավիրի՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ: «Մեր եվրոպական պաշտպանությունը պետք է անցնի նոր փուլ։ Ես մարտի 10-ին և 11-ին ԵՄ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարներին Վերսալում կհրավիրեմ […]
23:35 02.03.2022
Հանրապետության տարածքում մարտի 3-ին, 4-ի գիշերը, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 5-ի երեկոյան ժամերին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։ Մարտի 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, մարտի 3-5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու […]
23:30 02.03.2022
Փետրվարի 13-ին ոստիկանության Գորիսի բաժնում գողության դեպք արձանագրվեց։ Համաձայն հաղորդման՝ փետրվարի 6-ից 13-ը Գորիսի Վանքի տափ փողոցի կիսակառույց շինությունից էլեկտրական գործիքներ էին գողացել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում բաժնի համայնքային ոստիկանները բացահայտեցին գողությունը՝ պարզելով կասկածվողի ինքնությունը։ Փետրվարի 22-ին գորիսցի 17-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա անցած տարվա դեկտեմբերին Գորիսի տարբեր […]
23:26 02.03.2022
Միացյալ Նահանգները հակառուսական նոր պատժամիջոցներ է սահմանում ՝ այս անգամ պաշտպանական հատվածի դեմ։ Այս անգամ սեւ ցուցակում են հայտնվում ռուսական 22 պաշտպանական ձեռնարկություններ, այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ, հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր արտադրող։ Պատժամիջոցներն արգելափակող կլինեն։ Դա նշանակում է ամերիկյան կազմակերպությունների հետ ցանկացած գործի արգելք և ակտիվների արգելափակում ԱՄՆ-ում: ԱՄՆ-ը և Եվրամիությունը […]
23:16 02.03.2022
Մարտի 2-ին՝ ժամը 18:51-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի քարի արտադրամասի տարածքում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։13-ին, մարվել՝ 21։14-ին։ Երևանյան փողոցում գտնվող քարի արտադրամասի տարածքում այրվել է վագոն-տնակ (մոտ 27 քմ)։