13:13 27.02.2023
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Իրանի դեսպանը, երկու կողմերի նախարարի տեղակալները, Մեջլիսի պատգամավոր, նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետը, հատուկ խորհրդականներ և այլք։
Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է գործընկերոջը՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել․ «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների դերը։ Վստահ ենք, որ մեր նախարարությունների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կշարունակենք համատեղ աշխատանքներ իրականացնել՝ ելնելով մեր երկրների և ժողովուրդների լավագույն շահերից»։
Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի խոսքով՝ երկու երկրների միջև հատկապես վերջին տարիներին ձևավորվել է սերտ և արդյունավետ համագործակցություն․ «Անչափ ուրախ ենք, որ հարևան և բարեկամ երկիր այցելելու առիթ ընձեռվեց։ ԻԻՀ կառավարության քաղաքականության սկզբունքային առաջնահերթություններից է հարևան պետությունների, մասնավորապես՝ ՀՀ հետ զարգացնել համագործակցությունը։ Ուստի, անչափ կարևորում ենք երկու երկրների միջև սոցիալական պաշտպանության ոլորտում ջանքերի մեկտեղումը։ Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարությունն ունի մեծ ռեսուրսներ և պատրաստակամ է լավագույն փորձով կիսվել Հայաստանի հետ։ Միաժամանակ, պատրաստակամ ենք նաև մեր երկրի ներուժն ու հնարավորությունները ներդնել, որպեսզի Կովկասում խաղաղություն և կայունություն լինի»։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների և փոքր խմբային տների ստեղծման, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։
Անդրադառնալով երկու երկրների միջև կրթական և մասնագիտական կողմնորոշման ծրագրերի շուրջ համագործակցության զարգացման անհրաժեշտությանը՝ քննարկվել է նաև իրանական կողմի առաջարկը՝ համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու վերաբերյալ։ Իրանի 13,000 ուսումնարաններում տարեկան ավելի քան մեկ միլիոն քաղաքացու տեխնիկական և մասնագիտական կրթություն է ապահովվում․ ըստ այդմ՝ դիտարկվել է Հայաստանում նմանօրինակ աշխատարան ստեղծելու հնարավորությունը։
Հանդիպման ընթացքում նախարար Մորթազավին հետաքրքվել է 2020 թ․ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թվի, մատուցվող ծառայությունների մասին։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ԱՍՀՆ կողմից իրականացվող աշխատանքներն ու նախատեսվող բարեփոխումները՝ մանրամասնելով վերջիններիս մատուցվող ծառայությունները։ Այս համատեքստում նախարարները քննարկել են Սյունիքում անկախ կյանքի կենտրոն ստեղծելու հնարավորությունը․ Սեյեդ Սոուլաթ Մորթազավին պատրաստակամություն է հայտնել տրամադրել մասնագիտական աջակցություն և կիսվել լավագույն փորձով, միաժամանակ 2020 թ․ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերականգնողական ծառայությունների մի փուլ էլ մատուցել Իրանում։
Հանդիպման ավարտին նախարարները պայմանավորվել են քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։
12:38 03.06.2025
Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալի հետՃապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական միջխորհրդարանական համագործակցության օրակարգային հարցերը՝ մասնավորապես կարեւորելով քաղաքական երկխոսության խորացումն ու միջազգային հարթակներում փոխաջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման հեռանկարներին: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի […] ...
12:30 03.06.2025
Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վաղարշապատի համայնքապետարանն ու Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան հրավիրում են մասնակցելու Հեծանվի համաշխարհային օրվան նվիրված հեծանվաշքերթին: Այս կապակցությամբ 2025 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի հեծանվաշքերթ դեպի Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնք: Միջոցառման կազմակերպիչները կոչ են անում բոլոր ցանկացողներին միանալ տոնական շքերթին և ժամը 16:30-ին հավաքվել […] ...
12:19 03.06.2025
Սևանի համայնքային ոստիկանները ձերբակալել են կեղծ թղթադրամ իրացրած երիտասարդինՄայիսի 30-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Սևան քաղաքի Գործարանային փողոցի խանութի սեփականատերը և հայտնել է, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5 հազար դրամ է տվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել ու […] ...
12:12 03.06.2025
ԿԳՄՍ նախարարը դիտել է «Հիշողության սլաքներ» ժամանակավոր ցուցադրությունըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան՝ դիտելու «Հիշողության սլաքներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը։ Առաջին անգամ ցուցադրվել են հայ մեծերի՝ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի երևելիների անձնական ժամացույցները։ Ներկայացված շուրջ 60 ժամացույցները պատկանել են Միքայել Նալբանդյանին, Հովհաննես Թումանյանին, Ակսել Բակունցին, Վահրամ Փափազյանին, Բարսեղ Կանաչյանին, Մարտիրոս […] ...
12:05 03.06.2025
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Շիրազի փողոցում գտնվող՝ 735 քմ մակերեսով հողամասըԳլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից […] ...