15:54 25.11.2021
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնությունը ևս 5 ամիս տրամադրելու նպատակով։ Առկա իրողություններով պայմանավորված՝ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի […]
15:51 25.11.2021
Կառավարության՝ նոյեմբերի 25-ին կայացած նիստում հավանության է արժանացել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում են նոր, արմատական բարեփոխումներ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության ծրագրից և միտված է դպրոցների կառավարման կատարելագործմանը, ուսուցիչների […]
15:46 25.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վաղաշեն համայնքի 90-ամյա բնակչուհու նկատմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Վաղաշեն համայնքի 46-ամյա բնակիչը, օգտվելով համագյուղացի կնոջ միայնակ և անօգնական վիճակից, գույքը հափշտակելու դիտավորությամբ, բժշկական դիմակով դիմակավորված, […]
15:40 25.11.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը նոյեմբերի 25-ին հայրապետական այցով մեկնել է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն): Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը:
15:37 25.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Շիրակի մարզի Անիի, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան և Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար», «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա է մառախուղ։
15:35 25.11.2021
Թուրքիայի ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Վանի Թուշբայի շրջանի Աքքյոփրյու թաղամասում գտնվող արհեստավոր Հաջը Թունչի տանը և աշխատավայրում։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թունչը ձերբակալվել էր «այստեղ Քուրդիստանն է» արտահայտությունը հնչեցնելու համար։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ ընդգծելով, որ անազատության մեջ պահվող արհեստավորին չեն թույլատրում հանդիպել իր փաստաբանի հետ։ Թունչի ձերբակալման համար պատճառ դարձած միջադեպը տեղ […]
15:27 25.11.2021
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ այդ առումով կայունացում է նկատվում: «Գիտեք, որ, բարեբախտաբար, մենք թվերի էական և լուրջ անկում ունենք: Հիմա առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին: Եվ ինչո՞ւ, ինչպե՞ս պատահեց, որ թվերը սկսեցին նվազել: Իմ դիտարկումը միանշանակ է՝ նախ դպրոցական արձակուրդները մի […]
15:24 25.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի մահվան դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական […]
15:10 25.11.2021
Սահմանադրական դատարանն այսօր բանավոր ընթացակարգով սկսել է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա առողջապահության նախարարի՝ 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հրամանի վիճարկման գործով քննությունը: Հիշեցնենք՝ այդ հրամանով գործատուները պարտավոր են 14 օրը մեկ աշխատողներից պահանջել ՊՇՌ թեստավորման պատասխան այն դեպքում, եթե աշխատողը կորոնավիրուսի դեմ […]
15:05 25.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի, Շիրակի մարզի Անիի, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար», «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին առկա է մառախուղ։
15:03 25.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նոյեմբերի 24-ին մասնակցել է Սլովենիայի նախագահության կազմակերպած «Երիտասարդության դերը ժողովրդավարության գործընթացներում» խորագրով Արևելյան գործընկերության 5-րդ երիտասարդական առցանց ֆորումին: Ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ այն լավագույն հարթակ է՝ երիտասարդությանը վերարժևորելու, նրանց առանցքային դերը վերահաստատելու, Արևելյան գործընկերության անդամ երկրների երիտասարդությանը հուզող հարցերը վերհանելու, ընդհանրություններն […]
14:59 25.11.2021
Կառավարությունն ընդունել է Արցախի բնակչության 2021թ. դեկտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված դեկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության, սոցիալական և կրթության ծրագրեր ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ որոշում: Գումարը կազմում է 13 մլրդ 533 մլն դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ սա […]
14:45 25.11.2021
Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ այսօր գումարվելու է ազգային անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նիստի ժամանակ քննարկվելու են Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների դեմ գործողությունները, ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թուրքիայի սահմաններից դուրս: Քննարկվելու են նոր ռազմական գործողությունները հետախուզության կողմից տրամադրված զեկույցների հիման վրա: Խոսվելու է Արցախում, Արևելյան Միջերկրականում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում […]
14:39 25.11.2021
Հանրային քննարկման է դրվել երեխաների՝ դպրոց ընդունելության, տեղափոխության, ժամկետից ուշ ընդգրկման հարցերը կարգավորող կարգի նոր նախագիծը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ այդ երեխաների կրթությունը կազմակերպելու և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ դպրոց տեղափոխելու ու ազատելու հարցերը կարգավորող կարգի նախագիծը՝ նոր […]
14:35 25.11.2021
Արցախի հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են իրականացնել սոցիալական ցանցերում ԱՀ քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման տարաբնույթ փորձեր: «Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում տարբեր օգնություններ առաջարկող կասկածելի օգտահաշիվներին և կազմակերպություններին անձնական տվյալներ տրամադրելուց: Սոցիալական տարբեր ծրագրերի շահառու լինելու համար անձնական տվյալներ փոխանցեք միայն պետական կառույցներին: Կասկածելի հայտարարությունների հանդիպելու […]
14:32 25.11.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Շիրակի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը․ Սարատակ, Տուֆաշեն, Հայկասար, Սպանդարյան, Ոսկեհասկ, Կառնուտ, Ջրառատ, Հովիտ, Արևիկ, Այգաբաց, Բենիամին, Շիրակ, Կամո, Սարիար, Վահարամաբերդ, Կապս, Ձորակապ, Լանջիկ, Քեթի, Հացիկ, Հովունի, Փոքրաշեն, Բագրավան ✅ 25.11.2021թ. ? ժամը 11։00-15:00 Լուսակերտ, Ղարիբջանյան, Երազգավորս, Գուսանագյուղ, Շիրակավան, Լուսաղբյուր, Անի Կայարան Գառնառիճ, Շաղիկ, Զարիշատ, Փոքր Մանթաշ ✅ 26.11.2021թ. ժամը […]
14:26 25.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից կատարված հանցագործությունների մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 27-ամյա երիտասարդը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված […]
13:57 25.11.2021
Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերել է 201.640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Այդ մասին հայտնում է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը: Դեսպանությունը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությունը:
13:44 25.11.2021
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Սյունիքի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը․ Գ. Սևաքար, Քարահունջ, Ակներ, Հարժիս, Բալաք, Աշոտավան, Սպանդարյան, Շվանիձոր, Ալվանք, Քարաշենի ԲՄԿ, Բնունիսի ԲՄԿ, ✅ 25.11.2021 Գ. Հալիձոր, Մուցք, Հացավան, Հարթաշեն ԲՄԿ, Շաքիի ԲՄԿ ✅ 26.11.2021թ. Գ. Չափնի, Կաղնուտ, Սվարանց ✅ 27.11.2021 Գ. Շենաթաղ ✅ 28.11.2021 Գ. Լոր ✅ 29.11.2021 Անգեղակոթ […]
13:38 25.11.2021
Թուրքիայի սահմաններից դուրս քուրդ զինյալների դեմ թուրք ուժայինների գործողությունները շարունակվում են: Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից Իրաքի հյուսիսում` Գարայի և Քանդիլի շրջաններում իրականացված ռազմագործողությունների հետևանքով սպանվել է 6 քուրդ զինյալ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ սպանված զինյալների թվում է եղել Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության արտաքին հարցերի պատասխանատու «Բոթան» […]
13:30 25.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Սյունիքի մարզի «Մեղրու սար», «Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Համլետավան-Քաջարան ավտոճանապարհին առկա է մառախուղ։
13:21 25.11.2021
Շիրակի մարզի Սառնաղբյուր-Լանջիկ բնակավայրերի հատվածում այս պահին մառախուղ է, տեսանելիությունը 50-70 մ է։ Այդ մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ «Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով մարզի ավտոճանապարհներին իրականացվել են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:06 25.11.2021
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։54-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղանիստ-Ջամշլու գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան ընկել է ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ford Galaxy» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և […]
23:50 24.11.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
23:19 24.11.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում առկա պայմաններին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման և փորձագետների կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ մշտադիտարկման այցի ընթացքում վեր են հանվել բազմաթիվ խնդիրներ, որոնց վերաբերյալ կազմվել է […]
23:01 24.11.2021
Այս երկուշաբթի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելեց Թումո Բեռլին: Մինչ այս նա միայն վիրտուալ շրջայց էր կատարել կենտրոնում մեր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ առցանց զրույցի ընթացքում։ Տեղում կանցլերը ոչ միայն ծանոթացել է Գերմանիայում կրթական ծրագրի իրականացմանը, այլ նաև մեր գործընկերների հետ քննարկել է ծրագիրը երկրի այլ քաղաքներում գործարկելու հնարավորությունները: