22:38 24.11.2021
Կապան համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 14-ի ընտրությունների արդյունքում Կապան համայնքի ավագանու ընտրված անդամներ են գրանցվում՝ Շանթ դաշինք ազգայնական կուսակցություն՝ 1. Փարսյան Գևորգ Ռազմիկի 2. Մեժլումյան Անուշ Ռազմիկի 3. Թադևոսյան Գոռ Հովհաննեսի 4. Զաքարյան Սպարտակ Շմավոնի 5. Գալստյան Զորայր Ապրեսի 6. Ղազարյան Վահան Ռաֆիկի 7. Հարությունյան Յուրիկ Դավիթի 8. Ալեքսանյան Անժելա Գևորգի 9. Հարությունյան Արշակ […]
22:24 24.11.2021
Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան՝ 2-5 մ/վ, 24-ի ցերեկը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, […]
21:50 24.11.2021
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվող «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին: Այն նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին Սենատի բանաձեւի ընդունման մեկամյակին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, Ալեն Սիմոնյանը երախտիքի խոսք է հայտնել ֆրանսիացի գործընկերներին, […]
21:42 24.11.2021
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտվեց Բանակայինների Աշխարհի 35-րդ առաջնությունը։ Հայաստանի ազատ ոճի ըմբիշները մրցավայր էին մեկնել 8 ըմբիշով և նվաճեցին 8 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե։ Մեր ընտրանին զբաղեցրեց թիմային 3-րդ տեղը։ Թիմային այս հաջողությունը գրանցեց նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականը՝ նվաճած 5 մեդալով։ Նրանք նվաճեցին 2 ոսկե, 2 արծաթե […]
21:31 24.11.2021
Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում ավարտվեց Բանակայինների Աշխարհի 35-րդ առաջնությունը։ 87 կգ Գևորգ Թադևոսյանը դարձել է Բանակայինների Աշխարհի չեմպիոն։ Սամվել Աղաջանյանը՝ (67կգ) բրոնզե մեդալակիր։ 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը դարձել է Բանակայինների Աշխարհի առաջնության փոխչեմպիոն։ Այս մասին տեղեկացրին Ըմբշամարտի ֆեդերացիայից։
21:20 24.11.2021
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ վերջերս իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նա հավելել […]
21:00 24.11.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հանգամանորեն քննարկվել են մի շարք հրատապ միջազգային խնդիրներ։ Շարլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հարցով 2020թ.նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, […]
20:53 24.11.2021
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 18։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 19։18-ին։ Այրվել է «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենան։ Տուժածներ չկան։
20:27 24.11.2021
Արթիկի և Ապարանի տարածաշրջաններում նոյեմբերի 24-ի ժամը 20։00-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում, իսկ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամասը հատվածում՝ ձնախառն անձրև։ Այս մասին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:15 24.11.2021
Apple ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր ապրանքների վաճառքը Թուրքիայում՝ կապված թուրքական լիրայի գրանցած հերթական ռեկորդային անկման հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Չնայած այս որոշմանը, Apple-ի առցանց խանութը շարունակում է Թուրքիայում հասանելի լինել, սակայն ընկերությունը թույլ չի տալիս գրանցել որևէ նոր պատվեր կամ ապրանք ավելացնել գնորդի զամբյուղի մեջ: Թուրքական լիրան նոյեմբերի 23-ին գրանցել է արժեզրկման հերթական ռեկորդը. […]
16:59 24.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որում քննարկվել է ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագիծը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ այն նախատեսում է ուսուցիչների ատեստավորման, խրախուսման, մասնագիտական կարողությունների զարգացման նոր գործիքների ներդրում: Փոփոխությունները միտված են հանրակրթության կառավարման ուղղությամբ առավել […]
16:53 24.11.2021
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանն ուղղված քայլերի ձեռնարկումը կարևորվում է հատկապես փակ հաստատություններում, որտեղ անհրաժեշտ է երաշխավորել ազատությունից զրկված անձանց համար անվտանգ միջավայր: Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար անվտանգ միջավայր ստեղծելու համար է հենց, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվել են ազատությունից զրկված անձանց հետ անմիջական շփումները՝ տեսակցությունները: 01.01.2021թ-ից 12.11.2021թ-ը ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ […]
16:48 24.11.2021
Պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչություններում որպես ԱՏԳ մասնակից հաշվառվելու համար անհրաժեշտ է Ձեր կազմակերպության իրավաբանական հասցեի տարածաշրջանում գործունեություն իրականացնող մաքսատուն-վարչության էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկել կազմակերպության պետական գրանցման վկայականը, տնօրենի անձնագիրը։ Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ եթե մաքսային ձևակերպումներն իրականացնելու է լիազոր անձը, ապա նշված փաստաթղթերից բացի անհրաժեշտ է ուղարկել նաև անձ. լիազորագիր և լիազորվող անձի անձնագիրը։ Մաքսատուն-վարչություններում […]
16:45 24.11.2021
Նոյեմբերի 24-ին` ժամը 11։01-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում․ այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 23 հրշեջ-փրկարար, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից և […]
16:44 24.11.2021
Երևանում այսօր կայացել է ոչ ֆորմալ կրթության միջազգային համաժողովը, որի ընթացքում Հայաստանից և Եվրոպայից հրավիրված մասնակիցներն ու փորձագետներն անդրադարձել են ոլորտի խնդիրներին և բարեփոխումներին: «21-րդ դարի հմտություններ՝ ոչ ֆորմալ կրթության բարեփոխված մոտեցումների շնորհիվ» թեմայով համաժողովը կազմակերպել էին Երևանի քաղաքապետարանը՝ ի դեմս Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի, և ‹‹Երեխաների և երիտասարդների ոչ ֆորմալ կրթության եվրոպական ասոցիացիան››: Համաժողովի […]
16:37 24.11.2021
Թուրքական լիրայի աննախադեպ արժեզրկումն ամերիկյան դոլարի նկատմամբ Թուրքիայի ներքաղաքական կյանքում լարվածության մեծացման պատճառ է դարձել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ֆինանսատնտեսական խորացող ճգնաժամի պայմաններում ընդդիմությունն սկսել է ավելի ակտիվ քննադատել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմին տնտեսական սխալ քաղաքականություն վարելու համար։ Ընդդիմությունը միաժամանակ սկսել է նորից հանդես գալ արտահերթ ընտրություններ անելու […]
16:33 24.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Աշխատուժի զարգացումն ու կատարելագործումը» կլոր սեղանների շարքի ամփոփիչ միջոցառմանը, որն անցկացվել է «Աշխատուժի զարգացում. կրթությունը՝ նախակրթարանից մինչև բուհ» թեմայով: Կլոր սեղանների շարքը կազմակերպել էին Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների (Ամերիկյան խորհուրդներ) հայաստանյան գրասենյակը և Ամերիկայի առևտրի պալատը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ […]
16:31 24.11.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Ողջունելով դեսպանին` Իշխան Սաղաթելյանը կարևորել է Հայաստանի և Արգենտինայի միջև խորհրդարանական կապերի զարգացումը, նորաստեղծ բարեկամական խմբերի համագործակցության խորացումը, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: «Չնայած երկու երկրների միջև առկա մեծ հեռավորությանը` […]
16:25 24.11.2021
Նոյեմբերի 22-ին և 23-ին ՍԱՏՄ տեսուչների ստուգայցերը՝ ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանման վերահսկմանը, իրականացվել են Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական տարածքների իրացման ցանցում և հանրային սննդի կետերում: 29 օբյեկտների ստուգման ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 5-ում. կազմվել են արձանագրություններ: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ […]
16:22 24.11.2021
Նոյեմբերի 23-ին և 24-ին ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են իրականացրել իրացման ցանցում և հանրային սննդի կետերում՝ կանխարգելելու համար կորոնավարակի տարածումը մարզերում: Ինչպես տեղեկացրին ՍԱՏՄ-ից, Գեղարքունիքի 6, Արարատի 7 և Վայոց ձորի 13 օբյեկտներում ստուգումների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն […]
16:11 24.11.2021
Տեղի է ունեցել պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի թաղման հանձնաժողովի նիստը: Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, հանձնաժողովի որոշմամբ` արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ 17:00-ից 21:00-ն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պետական գործչի հուղարկավորությունը նախատեսվում է նրա հայրենի Կոթի գյուղում՝ ժամը 12:00-ին: Սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային […]
16:05 24.11.2021
Վերջին օրերին թուրքական լիրայի կտրուկ արժեզրկման հետևանքով գյուղատնտեսական ոլորտում գնաճ է արձանագրվել: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ որոշ կազմակերպություններ հայտարարել են իրենց արտադրանքի վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին: Մասնավորապես պարարտանյութեր և թունաքիմիկատներ արտադրող ընկերությունները Թուրքիայի տարբեր շրջաններում իրենց մասնաճյուղերին տեղեկացրել են վաճառքի ժամանակավորապես դադարեցման մասին: Ընկերություններից մեկի ներկայացուցիչը բացատրել է, որ փոխարժեքի շարունակական աճի պատճառով բարձրանում է […]
15:52 24.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում քննվող համապատասխան քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Բերդ համայնքի 65-ամյա բնակչի սպանության դեպքի հանգամանքները, շարժառիթը, հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի 39-ամյա բնակիչ է: Ավելի վաղ հայտնել էինք, […]
15:45 24.11.2021
ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը ձեռք է բերել «ՈւԱԶ» մակնիշի ուղևորատար ավտոմեքենա, որը հատկացվել է Կապանի համայնքապետարանին, և այսօրվանից արդեն ամենօրյա ռեժիմով՝ օրական 3 անգամ այն կսպասարկի Կապան–Ճակատեն–Կապան երթուղին։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից համայնքապետարանին է հատկացվել նաև մեկ բեռնաուղևորատար ավտոմեքենա։ Այդ մասին տեղեկացրին մարզպետարանից։