16:32 19.11.2021
Ի գիտություն գործարարների․ 2022 թ․ հունվարի 1-ից կարգելվի Հայաստանի Հանրապետություն ներմուծել տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքը, որը մաքսային հայտարարագրման ժամանակ չի ունենա համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթուղթ (համապատասխանության սերտիֆիկատ, հայտարարագիր, պետական գրանցման վկայական կամ տեխնիկական կանոնակարգով սահմանված այլ փաստաթուղթ)՝ բացառությամբ ԵԱՏՄ շրջանակներում արտադրանքի ներմուծման կարգով սահմանված դեպքերի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1333-Ն որոշումը, որով 2022 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումը, քանի որ այն հակասում էր ԵԱՏՄ օրենսդրությանը, մասնավորապես՝ ԵՏՀ կոլեգիայի՝ 25.12.2012թ. N 294 «Այն արտադրանքի Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման կարգը հաստատելու մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» որոշմամբ հաստատված դրույթներին։
Այսպիսով՝ վերոնշյալ որոշման ուժի մեջ մտնելուց հետո, այն է՝ 2022 թվականի հունվարի 1-ից բոլոր տնտեսվարողները պետք է իրազեկ լինեն և ապահովեն ՀՀ ներմուծվող և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթի առկայությունը մաքսային հայտարարագրման ժամանակ (բացառությամբ ԵԱՏՄ շրջանակներում արտադրանքի ներմուծման կարգով սահմանված դեպքերի)։ Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքը, որը մաքսային հայտարարագրման ժամանակ չի ունենա համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթուղթ (համապատասխանության սերտիֆիկատ, հայտարարագիր, պետական գրանցման վկայական կամ տեխնիկական կանոնակարգով սահմանված այլ փաստաթուղթ), այլևս կարգելվի ներմուծել Հայաստանի Հանրապետություն։
Տեղեկացնում ենք նաև, որ վերջերս փոփոխություններ են կատարվել նաև ԵՏՀ կոլեգիայի «Այն արտադրանքի Մաքսային միության մաքսային տարածք ներմուծման կարգը հաստատելու մասին, որոնց նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» 25.12.2012թ. N 294 որոշման մեջ, մասնավորապես՝ կրճատվել է մաքսային ընթացակարգերի թիվը, հստակեցվել են որոշ սահմանումներ, հայտատուների ցանկը, նախատեսվել են նաև փոփոխություններ ազատ տնտեսական գոտիների համար։ Նախագիծը ս․թ․ նոյեմբերի 15-ին հավանության է արժանացել ԵՏՀ Խորհրդի նիստում։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...