TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 10.5 հա տարածքում բռնկված հրդեհները

23:46 28.10.2021

Հոկտեմբերի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 3000 քմ, […]

̰
Գեղարքունիքի մարզում պատվաստվել է 32 666 անձ

23:42 28.10.2021

Գեղարքունիքի մարզի համայնքներում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով 2021 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ մարզում առաջին և երկրորդ դեղաչափերով կատարվել է 50 126 պատվաստում, իսկ ընդհանուր հաշվարկով պատվաստվել է 32 666 անձ: Նույն աղբյուրի հավաստմամբ մարզում, նշված օրվա դրությամբ, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր չեն գրանցվել:

̰
Վանաձոր, Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 17-23-ը

23:34 28.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկացրել է Վանաձոր, Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 17-23-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում և Հրազդանում հոկտեմբերի 18-ին, Ալավերդիում` հոկտեմբերի 23-ին:

̰
Երկու ամսվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսից մահացության աճ է գրանցվել․ ԱՀԿ

23:24 28.10.2021

Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը և COVID-19-ի մահացության դեպքերն աշխարհում աճել են երկու ամսվա ընթացքում առաջին անգամ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: Պաշտոնյան պարզաբանել է, որ չնայած Եվրոպայի սահմաններից դուրս վարակման թվի նվազմանը՝ մայրցամաքում դեպքերի աճը մեծ է։ «Սա ևս մեկ հիշեցում է, որ COVID-19 պանդեմիան հեռու է ավարտից»,- կազմակերպության գլխավոր […]

̰
Ուժեղացված ծառայություն Աբովյան քաղաքում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ

23:10 28.10.2021

Քրեական ոստիկանության գլխավոր ու Կոտայքի մարզային վարչությունների և Կոտայքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 26-ին համատեղ ծառայություն են իրականացրել Աբովյան քաղաքում: Ժամը 19.45-ին Հանրապետության փողոցից, սառը զենք պահելու կասկածանքով, նրանք բերման են ենթարկել Աբովյանի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայով հանդերձ: Ոստիկանության ծառայողների պահանջով նա պայուսակից ներկայացրել է «Մակարով» ատրճանակ: Ըստ նրա` մոտ […]

̰
Հրդեհ Դավթաշենի բնակարաններից մեկում․ այրվել է բնակարանի գույքը

23:10 28.10.2021

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 15։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 3-րդ թաղամասի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկից նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:15-ին, մարվել՝ 17:28-ին։ Այրվել է բնակարանի գույքը (մոտ 250 քմ):

̰
Առողջությանը պատճառել էր ծանր վնաս. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

23:00 28.10.2021

Սեպտեմբերի 18-ին, ժամը 12.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ստացվել էր հաղորդում, որ տարբեր վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ։ Նա հայտնել էր, թե վնասվածքները ստացել է նախորդ երեկոյան՝ անծանոթ անձանց ծեծի հետևանքով: Հիվանդանոց էր մեկնել բաժնի օպերատիվ խումբը, սակայն տուժածն ի վիճակի չէր բացատրություն տալու։ Նշանակվել էր […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:50 28.10.2021

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ի գիշերը կբարձրանա 5-7 աստիճանով, ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]

̰ ̰
Ցուկերբերգը հայտնել է Facebook ընկերության նոր անունը

22:32 28.10.2021

Facebook ընկերությունը անունը կփոխարինի Meta-ով, հայտնել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: «Այսօրվանից մենք կոչվելու ենք Meta»,- հայտարարել է Ցուկերբերգը: Նա նաև ներկայացրել է ընկերության տարբերանշանը։ Ընկերության վերանվանման մասին հայտարարության ֆոնին Facebook ընկերության բաժնետոմսերն աճել են 3 տոկոսով։ Ավելի ուշ ընկերությունից պարզաբանել են, որ փոփոխությունը չի վերաբերում սոցցանցի անվանմանը, այն կշարունակի կոչվել Facebook։

̰
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում

22:30 28.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 21-27-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում` հոկտեմբերի 23-ին և 27-ին, Նոր Նորքում` հոկտեմբերի 23-ին և 24-ին, Արաբկիրում` հոկտեմբերի 23-ին:  Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 22-ին, 24-26-ը, Նոր […]

̰
Զորամասերից մեկում ստուգվել է զինծառայողների պատրաստության աստիճանը

22:12 28.10.2021

Հոկտեմբերի 28-ին N զորամասում անցկացվել է մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի շարային ստուգատես: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների պատրաստության աստիճանը, հանդերձանքն ու սպառազինությունը, հրահանգավորել մարտական խնդիրների կատարման վերաբերյալ։    

̰
̰
SHANTNEWS

21:55 28.10.2021

̰
22-ամյա երիտասարդը հարևանուհու տնից գողություն անելու համար երկրորդ անգամ էր բռնվել. ոստիկանության բացահայտումը

21:53 28.10.2021

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ բնակարանային գողության համար նախկինում դատապարտված, Աբովյան քաղաքի 22-ամյա մի բնակիչ նույն բնակարանից կրկին գողություն է արել: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո հոկտեմբերի 26-ին կասկածվողը հրավիրվեց բաժին: Պարզվել է, որ նա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, օգտվելով հարևանուհու տան դուռը կողպված չլինելու հանգամանքից, […]

̰
«Հայաստանին վերաբերող բոլոր որոշումները Թուրքիան ընդունելու է Ադրբեջանի հետ միասին». Չավուշօղլու

21:40 28.10.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «CNNTürk»-ի ուղիղ եթերում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նա մասնավորապես նշել է. «Այս հարցերում (Հայաստանի վերաբերյալ) Ադրբեջանի հետ միասին խորհրդակցում ենք: Հայաստանից էլ շատ դրական ուղերձներ են գալիս: Մենք ասել ենք, որ նույն կերպ կպատասխանենք այն դրական քայլերին, որոնք Հայաստանը կանի»: Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Ադրբեջանի […]

̰
Հաստատվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

21:28 28.10.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին։ Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Արթուր Մարտիրոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արմեն Նազարյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արթուր Հովսեփյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյան – ՀՀ […]

̰
ՄԻՊ-ը եվրասիական տարածաշրջանի իր գործընկերներին է ներկայացրել թվային միջավայրում երիտասարդների իրավունքների պաշտպանության աշխատանքները

21:15 28.10.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 28-ին մասնակցել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի 6-րդ նիստին, որը նվիրված է եղել երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերին, տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի, Իրանի, Սերբիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ղեկավարներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների ղեկավարներ: Արման […]

̰
Հայաստանը ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները

16:00 28.10.2021

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է, թե ինչպես կարող են առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք սկսել քննարկել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ: Նաև, ինչպես ասել եմ, Ռուսաստանի մեր գործընկերների հետ ենք […]

̰
Եվրամիությունը կճանաչի Հայաստանի COVID հավաստագիրը

15:59 28.10.2021

Եվրոպական միությունը կճանաչի Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսային հավաստագրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ: «Այսօր Եվրոպական հանձնաժողովը որոշումներ է ընդունել, որոնցով հաստատվում են, որ կորոնավիրուսային հավաստագրերը, որոնք թողարկվել են Հայաստանում և Մեծ Բրիտանիայում, համարժեք են եվրոպական էլեկտրոնային COVID-հավաստագրերին»,- ասվում է փաստաթղթում: Հաղորդվում է, որ երկու երկրները կմիացվեն […]

̰
Կեսարիայի հունական Ագիոս Պրոկոպիոս պատմական եկեղեցին՝ գանձախույզների թիրախում

15:58 28.10.2021

Թուրքիայի Կեսարիա նահանգում գտնվող և 164 տարվա պատմություն ունեցող հունական եկեղեցին գանձախույզների կողմից անխնա ավերվում է։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Աղըրնաս թաղամասում գտնվող Ագիոս Պրոկոպիոս եկեղեցին կառուցվել է 1857 թվականին։ Պատմական այս կառույցը տերերի հեռանալուց հետո տարբեր ժամանակներում տարբեր այլ նպատակներով է օգտագործվել։ Իսկ վերջին շրջանում արդեն կիսավեր վիճակում հայտնված եկեղեցին երեխաների խաղատեղի է դարձել։ Պատմական […]

̰
Գործադիրն ընդունել է որոշում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով

15:56 28.10.2021

Կառավարությունն ընդունել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի կանոնադրական կապիտալում 822,084,793 ՀՀ դրամ արժեքով 377.4 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր ներդնելու վերաբերյալ որոշում՝ արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով: Կայանների կառուցումը նախատեսվում է Դաշտադեմ համայնքի տարածքում: Ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, և նպաստելու է Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում վերականգնվող էներգիայի […]

̰
Փոփոխություններ՝ մանկատան շրջանավարտներին ԲԳՎ-ի գործընթացում. ծրագրի շահառու դառնալու հնարավորություն կտրվի նաև սոցիալական բնակարանային ֆոնդում ժամանակավոր բնակվողներին

15:55 28.10.2021

Մանկատան շրջանավարտների համար իրականացվող բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում ի հայտ եկած որոշ խնդիրների լուծման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ միջոցառման շրջանակում բնակարանի գնման 300 վկայագիր տրամադրելու նպատակով պետբյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 210-ը։ Կան շուրջ 20 ԲԳՎ ստացած, սակայն […]

̰
Տավուշի մարզի Ենոքավան համայնքում կկառուցվի խմելու ջրի գիծ

15:54 28.10.2021

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեի մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում և 67,832.0 հազար դրամ հատկացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Նման որոշման ընդունումը պայմանավորված է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում խմելու ջրագիծ կառուցելու համար սուբվենցիա տրամադրելու նպատակով: Ըստ հիմնավորման, Ենոքավան համայնքում 159 ընտանիք՝ շուրջ 545 մարդ, խմելու ջուր չունի: Բնակիչներն օգտվում են […]

̰
Խորհրդարանը քննարկել է տեղական ինքնակառավարման համակարգը կարգավորող օրենսդրական նախաձեռնություններ

15:51 28.10.2021

Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանն ընդունել է կառավարության հեղինակած ««Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, իսկ «Դատարաններում գործերի` օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» […]

̰
Կառավարությունը գումար է հատկացրել «Եռաբլուր»-ում զինծառայողների շիրմաքարերի ձեռքբերման և տեղադրման նպատակով

15:48 28.10.2021

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների շիրմաքարերի և դրանց լրակազմերի ձեռքբերման և տեղադրման նպատակով կառավարությունը 1 մլրդ 87 մլն 75 հազար ՀՀ դրամ կհատկացնի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ըստ հիմնավորման, համագործակցելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր ճարտարապետ Ա. Մխիթարյանի հետ, մշակվել է պանթեոնում հուղարկավորված՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցման, պանթեոնի տարածքի բարեկարգման, ինչպես նաև հիշատակը […]

̰
Կդադարեցվի «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը

15:47 28.10.2021

Կառավարությունն ընդունել է «ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ արդյունքում հնարավոր կլինի ապահովել քրեակատարողական համակարգի առավել օպտիմալ և արդյունավետ գործունեությունը, հատկացվող ֆինանսական միջոցների նպատակային տնօրինումը։ Ինչպես նշել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ընդունված որոշման արդյունքում 2022 թվականին կխնայվի 1 մլրդ 200 մլն դրամ: «Բայց այս որոշումը […]

̰
Երևանում կներդրվի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանց

15:45 28.10.2021

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին: Ըստ հիմնավորումների՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերությունը […]

̰
Կառավարությունը Արցախին 13 մլրդ 575 մլն դրամ ֆինանսական աջակցություն կտրամադրի

15:45 28.10.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին: Կառավարությունն ընդունել է Արցախի բնակչության 2021թ. նոյեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետբյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, […]

̰
Աշխատանքային վերջին խորհրդակցությունը՝ «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարից առաջ

15:43 28.10.2021

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամներն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի անցկացմանն առնչվող վերջին հարցերը: Խորհրդակցությանը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը, մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Արման Անդրեասյանը, ՀՀ ոստիկանության անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, հասարակական […]

̰
BACK_TO_TOP