TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԵՄ «Թվինինգ» ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառմանը

16:14 29.10.2021

2021թ. հոկտեմբերի 29-ին կայացել է «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական միության «Թվինինգ» ծրագրի առաջընթացի ներկայացման միջոցառումը, որին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը. «ԵՄ պատվիրակության ղեկավար, մեծարգո՛ տիկին Վիկտորին, հարգարժա՛ն դեսպաններ, հարգելի՛ հյուրեր, Ողջունում եմ Ձեզ ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և ԵՄ «Թվինինգ» […]

̰
Երևան-Մեղրի ճանապարհին ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը գլորվել է ձորը․ ԱԻՆ

16:09 29.10.2021

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11։53-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, ռուսական զինուժի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ-ի հատվածում, ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը դուրս է եկել […]

̰
Բենալմադենայի քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն է տվել Բենալմադենայի և Էջմիածնի միջև քույր քաղաքների հռչակման գործընթացին

15:58 29.10.2021

Լիագումար նիստի ընթացքում Բենալմադենայի (Անդալուսիա) քաղաքային խորհուրդը միաձայն հավանություն է տվել Բենալմադենայի և Էջմիածնի միջև քույր քաղաքների հռչակման գործընթացին։ Այս որոշմանը կհետևի համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ երկու քաղաքների միջև առևտրային, զբոսաշրջային, տնտեսական և մարզական ոլորտներում կապերի ամրապնդման համար։ Այս մասին տեղեկացնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից։

̰
Հակառակորդը հետ է հանձնել Կոռնիձորի բնակչին պատկանող 106 գլուխ ոչխարները․ ձիերից երկուսն ինքնուրույն են վերադարձել

15:50 29.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Տեղ համայնքի ղեկավար՝ պարոն Դ. Ղուլունցի, ՀՀ սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ՝ Դավթյանի և ռուսական սահմանապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից հետ է հանձնվել ս/թ Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները: Այս մասին հայտնում է Տեղի համայնքապետարանը։ «Ձիերից երկուսը ինքնուրույն են հետ վերադարձել, իսկ մեկը մնացել […]

̰
Նախարարությունը տեղահանված 200 ընտանիքների լվացքի մեքենաներ է տրամադրել

15:44 29.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղահանված 200 ընտանիքների լվացքի մեքենաներ է տրամադրել: Դրանք Արցախի սոցիալական գերատեսչությանն են փոխանցվել Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի կողմից: Լվացքի մեքենաների ձեռքբերմանն օժանդակել են նաև առանձին անհատներ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արցախից: Նվիրատվության նախաձեռնողներն, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանի հետ մեկտեղ, անձամբ […]

̰
Հաստատվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

15:37 29.10.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1226-Ա որոշմամբ՝ հաստատվել է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Ժաննա Անդրեասյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալեքսանդր Շագաֆյան – ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Կարեն Քեռյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն […]

̰
Թուրքիայից տասնյակ սիրիացիների կարտաքսեն սոցցանցերում «բանան ուտելու» ակցիա սկսելու համար

15:34 29.10.2021

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարել է սոցիալական ցանցերում «բանան ուտելու» ակցիա սկսած տասնյակ սիրիացիների արտաքսման մասին։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ նրանք մեղադրվում են «ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու կամ նվաստացնելու» մեջ։ Սիրիացի երիտասարդներն այդ ակցիան սկսել են TikTok-ում և այլ հարթակներում։ Նրանք տարածում են տեսանյութեր, որոնցում բանան են ուտում՝ այդպիսով արձագանքելով օրեր առաջ սոցիալական […]

̰
Երեխաների առողջության պահպանումը՝ ուշադրության կենտրոնում․ Ավանեսյանն այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր

15:26 29.10.2021

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր, տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Առողջապահության նախարարը շրջայց կատարեց հիվանդանոցում, ծանոթացավ կլինիկաների գործունեությանը, տեսակցեց հոկտեմբերի 12-ին Covid-19-ի հետևանքով մահացած ծննդկանի նորածնին, հետաքրքրվեց փոքրիկի առողջական վիճակով: Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր երեխաների շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ, ինչպես նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված […]

̰
COVID-19. Մաշկային քրոնիկական հիվանդությունների պարագայում պատվաստումը հակացուցված չէ. մասնագետ

15:22 29.10.2021

Կորոնավիրուսը բացասական ազդեցություն է թողնում փսորիազի, մաշկային այլ հիվանդությունների ընթացքի վրա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներաբանության գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ սկզբնական շրջանում որևէ պատկերացում չունեին, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն կարող է թողնել փսորիազ հիվանդության ընթացքի վրա, բայց հետազոտությունները ցույց տվեցին, որ […]

̰
ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան

15:11 29.10.2021

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Կիմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգը (Շվեդիա) նոյեմբերի 3-5-ը կայցելեն Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ն: Հայաստանում քննարկումների կենտրոնում են լինելու ընտրական բարեփոխումները, սահմանադրական ինստիտուտների միջև հարաբերությունները, դատական համակարգի անկախությունը, ԶԼՄ-ների վիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու դրա հետևանքները Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա: ԵԽԽՎ համազեկուցողները Երևանում […]

̰
Վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է. Արա Բաբլոյան

14:58 29.10.2021

Առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը նշել է, որ շարունակում է մնալ այն համոզմանը, որ վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է։ Նա ընդգծել է, որ մարդիկ, որոնք դեմ են հանրային առողջապահության մոտեցումներին և նրանք, ովքեր պոպուլիստական ձևերով փորձում են տարածել իրենց անհիմն կարծիքը, պատասխանատու են վարակի տարածման համար։

̰
SHANTNEWS

14:55 29.10.2021

̰
Քննարկվել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի,  «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր

14:52 29.10.2021

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Ա. Թումանյանի հանդիպումը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքներին և «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվեց նշյալ ծրագրերի իրականացումը։ Հայտնելով, որ ավարտին են մոտենում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները, և ընդգծելով 2022-ից Հայաստանում մեկնարկվող […]

̰
Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ 1 ամսական երեխա է մահացել

14:29 29.10.2021

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում կորոնավիրուսով հիվանդ 1 ամսական երեխա է մահացել։ Այս մասին հայտնել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ ««Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ: Փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին: […]

̰
Որքան շատ մարդ պատվաստվի, այնքան ցածր կլինի կրկնավարակի, ինչպես նաև վիրուսի տարածման հավանականությունը․ ԱՀԿ

14:25 29.10.2021

Մինչ օրս, առկա տվյալների համաձայն, պատվաստանյութերն արդյունավետ են հիվանդության ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեպքերի կանխարգելման համար։ Միաժամանակ, բնակչության շրջանում որքան շատ մարդ պատվաստվի, այնքան ցածր կլինի կրկնավարակի, ինչպես նաև վիրուսի տարածման հավանականությունը՝ դրանով նվազեցնելով վիրուսների մուտացիաների և այլ շտամների առաջացման հավանականությունը։ Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ին։

̰
Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով յոթ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

14:17 29.10.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի փողոցում 28-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը: Մինչդատական վարույթում ձեռնարկված անհետաձգելի և մեծածավալ քննչական ու դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական […]

̰
ՌԴ սահմանապահ զորքերի բեռնատարը, Տիգրանաշենի ոլորաններում մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ կա զոհ և վիրավոր

14:14 29.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում բեռնատար մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է Shamshyan․com-ը՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել […]

̰
Հոկտեմբերի 28-29-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

14:07 29.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հոկտեմբերի 28-29-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Թմրամիջոցների ապօրինի տարանցման և այդ նպատակով նաև Արցախի տարածքն օգտագործելու համար ՀՀ-ին և ԻԻՀ-ին ուղղված Ալիևի հայտարարություններն անհիմն են․ դատախազություն

14:00 29.10.2021

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2020թ. ՀՀ և ԻԻՀ միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից քննվել է 13 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 14 անձ: 2021թ. առաջին 9 ամիսների տվյալներով քննվող նման գործերի քանակը կազմել է 12, որոնցով որպես […]

̰
Անհայտ անձն Այգեստանի բնակչից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ գումար է հափշտակել

13:54 29.10.2021

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ սեպտեմբերի 23-ին, անհայտ անձի կողմից շահադիտական դրդումներից ելնելով, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի 1997թ. ծնված բնակչի անվամբ բացված քարտային հաշվից բուքմեյքերական ընկերության խաղային հաշվին զգալի չափերի հասնող գումար փոխանցելու և խաղադրույքների մասնակցելու եղանակով այն հափշտակելու, այդ կերպ վերջինիս գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ […]

̰
«Մենք գիտենք Թուրքիայի ռազմական կարիքների մասին». Պենտագոն

13:47 29.10.2021

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, նախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկու երկրների հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր: ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինը հայտնել է, որ ԱՄՆ-ն տեղյակ […]

̰
«ՀայՓոստն» ու Մետրոպոլիտենը բացում են նամականիշերի ցուցահանդես

13:40 29.10.2021

«ՀայՓոստն» ու Երևանի մետրոպոլիտենը համատեղ կազմակերպում են նամականիշերի ցուցահանդես Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Ցուցահանդեսը նպատակ ունի ֆիլատելիստական պրոդուկտների միջոցով հանրությանը ևս մեկ անգամ ներկայացնել հայկական մշակույթը, ինչպես նաև տեղեկատվություն մատուցել մեծանուն հայերի մասին: Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են նամականիշեր և գեղաթերթիկներ, որոնք թողարկվել են 2010-2021 թվականների ընթացքում: Նրանք պատմում են Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության, բուսական և […]

̰
Բռնցքամարտիկներից սպասում ենք լավ արդյունքներ․ Սամվել Գասպարյան

13:33 29.10.2021

Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցումային 5-րդ օրն է: Մեր երկրի 11 մարզիկներից 9-ը շարունակում են պայքարը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը, ով նաև Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի տնօրենն է ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ մեր բռնցքամարտիկներից սպասում են լավ արդյունքներ: «Մենք լավ արդյունքների ենք սպասում, որովհետև ֆեդերացիան լուրջ աշխատանք […]

̰
Ստեփանակերտում մեկնարկել են 5 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքները

13:31 29.10.2021

ԱՀ Ստեփանակերտ քաղաքի Մարտունի փողոցի թիվ 45 հասցեում մեկնարկել են 5 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքի շինարարական աշխատանքները` ԱՀ կառավարության միջոցներով, տեղեկացրին ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ Շենքի կառուցապատման մակերեսը կազմում է 481 քառ.մ.։ Բազմաբնակարան բնակելի շենքում նախագծված է 23 բնակարան, որոնցից մեկ սենյականոց`թվով 2 բնակարան, երկու սենյականոց`թվով 5 բնակարան, երեք սենյականոց` թվով 14 բնակարան, չորս սենյականոց`թվով 2 […]

̰
ՀՀ ԱԺ նախագահն ու Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարքը քննարկել են աշխարհասփյուռ հայերին և հայ կաթողիկե համայնքին վերաբերող հարցեր

13:24 29.10.2021

Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին: Շնորհավորելով հոգևոր Տիրոջը Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարք ընտրվելու առթիվ՝ Ալեն Սիմոնյանը մաղթել է հաջողություններ բարձր և աստվածահաճո առաքելության մեջ: Այս մասին տեղեկացրին ԱԺ մամուլի ծառայությունից։ Զրուցակիցները քննարկել են աշխարհասփյուռ հայերին և հայ կաթողիկե համայնքին վերաբերող հոգևոր, […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» ամսագրում` անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը

13:18 29.10.2021

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական` 2021 թ. համարը: Այն նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 75-ամյակին և ներկայացնում է Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մարտահրավերները: Ամսագրի ամենամյա թողարկումներն անդրադառնում են […]

̰
Զինված անձինք մուտք են գործել տուն և կրակել 29-ամյա երիտասարդի ուղղությամբ․ նա անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

13:14 29.10.2021

2021թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 01։45-ին, Տաշիրի բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01։40-ին, «Դեմքի ձախ կեսի հրազենային վնասվածք, ստորին ծնոտի կոտրվածքով, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային կույր թափանցող վիրավորում, լարված հեմոպնևմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Տաշիր քաղաքի 29-ամյա բնակիչը: Նուն օրը՝ ժամը 02։30-ին, վերջինիս մայրը […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:55 28.10.2021

Հոկտեմբերի 27-ից 28-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Արարատի մարզի Մասիս քաղաքներում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 25 […]

̰
Գլոբալ տաքացումը շուտով Երկրի վրա կյանքի պայմաններն անտանելի կդարձնի․ գիտնականներ

23:53 28.10.2021

Գիտնականները զգուշացրել են, որ գլոբալ տաքացումը շուտով Երկրի վրա կյանքի պայմաններն անտանելի կդարձնի: Այս մասին գրում է Phys.org-ը։ Մասնագետների խոսքով՝ ԱՄՆ-ում Մահվան հովտից մինչև Մերձավոր Արևելք և Հնդկաստանից մինչև Սահարա չափազանց բարձր ջերմաստիճաններ են գրանցվում, և եթե ոչ մի միջոց չձեռնարկեն, ապա իրադրությունը կվատթարանա նաև մոլորակի մյուս մասերում: Կլիմայի հարցերով փորձագետ Զիկ Հաուսֆազերը հայտարարել է, […]

̰
Զորամասերից մեկում անցկացվել են մասնագիտական վարժանքներ

23:49 28.10.2021

N զորամասի նռնականետորդների և խոշոր տրամաչափի գնդացրորդների հմտությունները կատարելագործելու նպատակով հոկտեմբերի 27-ից 28-ն անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, վարժանքները նպաստել են նրանց ներդաշնակ գործելու և կրակի կառավարման հմտությունների զարգացմանը, կատարելագործել՝ կցագրված զենքին տիրապետելու, հնարավոր խափանումներն արագ շտկելու կարողությունները։ Պարապմունքների ավարտին զինծառայողները հանձնել են ստուգարքներ։

̰
BACK_TO_TOP