15:29 28.10.2021
Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հայկ Կոնջորյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցին, ինչն ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Քննարկվել են հայ-ռուսական միջխորհրդարանական կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ […]
15:28 28.10.2021
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 2։30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Աբովյան փողոցի սրճարաններից մեկի մոտ հրազենային վնասվածքով քաղաքացի կա: Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ահազանգեր ստացվեցին նաև «1-ին համալսարանական» հիվանդանոցից. մարմնի տարբեր հատվածներում հրազենային վնասվածքներով 23 և 24 տարեկան երկու երիտասարդ էին բուժօգնության տեղափոխվել, որոնցից մեկն Էջմիածին քաղաքի բնակիչ էր, […]
15:20 28.10.2021
Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ի նիստում քննարկել է ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ներկայացմամբ: Նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ: Առաջարկվում է կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը […]
15:17 28.10.2021
Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Վանաձորի անտառտնտեսության աշխատակիցների հետ, օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Եղեգնուտ գյուղի 62-ամյա մի բնակիչ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է տարբեր տեսակի ու տրամաչափի մոտ 50 ծառ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հոկտեմբերի 20-ին կասկածվողը բաժին հրավիրվեց։ Նա խոստովանել է, որ 5 օր առաջ Եղեգնուտ գյուղի հարակից անտառում մոտ 50 […]
15:13 28.10.2021
Հոկտեմբերի 27-ի երեկոյան Covid19-ի հաղթահարմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողությունը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրացման ցանցում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում: 41 տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացված ստուգայցերի ընթացքում մի շարք օբյեկտներում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել է 7 արձանագրություն՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց […]
15:10 28.10.2021
Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառային և նրա պատվիրակությանը ուղեկցությամբ՝ Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ու Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի […]
15:05 28.10.2021
Քաղաքացին դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ տարածքից իր ելքի սահմանափակումը ՍԷԿՏ-ից՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից վերացնելուն աջակցելու հարցով: Նա նշել է, որ քրեական գործով ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, հետագայում իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ նշված քրեական գործի վարույթը կարճվել է, սակայն ՀՀ տարածքից իր ելքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգում մինչ օրս […]
14:51 28.10.2021
ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ այսօրվանից Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր կլինիկական բաժանմունքում մինչև ժամը 19։00-ն կիրականացվեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։
14:48 28.10.2021
Perseverance մարսագնացը Երկրի հետ կապի վերականգնումից հետո առաջին լուսանկարներն է ուղարկել։ Երկու շաբաթվա ընթացքում Արեգակը գտնվել է Երկրի և Մարսի միջև՝ դրանով իսկ խախտելով կապը մարսագնացի և Երկրի միջև: NASA-ն չէր կարող հեռակա կառավարել և տեղեկատվություն ստանալ Perseverance-ից և Ingenuity մինի-ուղղաթիռից: Նշվում է, որ այդ ժամանակահատվածում երկու սարքերն էլ հաղորդագրություններ են փոխանակել շաբաթական մեկ անգամ։ […]
14:41 28.10.2021
Թուրքական «MOTTO և Bulgu» հետազոտական ընկերությունը նոր սոցհարցման արդյունքներ է հրապարակել, որոնք վերաբերում են Թուրքիայում ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ ընտրողների սպասումներին և քաղաքական նախապատվություններին: Հարցումն անցկացվել է Թուրքիայի 26 նահանգում, մասնակցել է ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող 1808 քաղաքացի: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ նրանց ուղղվել է 2 առանցքային հարց. 1. Արդյո՞ք կցանկանան, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն: […]
14:38 28.10.2021
Հոկտեմբերի 27-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Թեհրանի առևտրի պալատում տեղի ունեցավ հրաժեշտի միջոցառում։ Միջոցառմանը, որին մասնակցում էին իրանցի բազմաթիվ գործարարներ, դրվատանքի և երախտագիտության խոսքեր հնչեցին ՀՀ դեսպան Ա. Թումանյանի և դեսպանության հասցեին։ Ինչպես տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից, ելույթներով հանդես եկան Թեհրանի առևտրի պալատի նախագահ Մասուդ Խանսարին, ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր […]
14:32 28.10.2021
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ԱԺ հոկտեմբերի 28-ի նիստում քննարկման է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի հուլիսի 8-ին Սինգապուրում: Նպատակը երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց համար ազգային օրենսդրությունների […]
14:26 28.10.2021
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է «Հայահավաք» նախագիծը։ «Հայահավաք» նախագծի շրջանակում հայազգի հանրահայտ դիրիժորներն ու մենակատարները, որոնք դեռևս ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում, կհրավիրվեն Հայաստան՝ համագործակցելու ԿԵԱԿ երաժշտախմբերի հետ կամ անհատական ծրագրերով ներկայանալու հայ հանդիսատեսին։ Ծրագրի նպատակն է նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապին, մշակույթով միավորել […]
14:13 28.10.2021
ԱԱՏՄ-ն իրազեկում է, որ առողջապահության նախարարի 2021թ. N 80-Ն հրամանով փոփոխություն է կատարվել նախարարի 2007թ. N 1752-Ն հրամանում։ Մասնավորապես՝ փոփոխվել է ամբուլատոր քարտերը վարելու (լրացնելու) կարգը։ Այսուհետ ամբուլատոր քարտերը կարելի է վարել կամ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։ Մանրամասները՝ այստեղ։
14:10 28.10.2021
COVID-19-ի դեմ պատվաստանյութերն աննախադեպ սեղմ ժամկետում ստեղծելը ոչ մի կերպ չի անդրադարձել պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության վրա։ Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ին։ Պատվաստանյութերի արագացված ստեղծմանը նպաստել են մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ պատվաստանյութերի ստեղծման տեխնոլոգիաները նոր չեն, այլ կիրառվել են արդեն առկա տեխնոլոգիաներ: Պատվաստանյութերի ստեղծման և արտադրության նպատակով մի շարք երկրների կառավարությունների […]
14:01 28.10.2021
Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռնակի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը: Նրա խոսքերով՝ սկզբում խոսքը 1 զինծառայողի մասին էր, հետո պարզ դարձավ, որ նրանք կարծես թե 4-ն են: «Զինծառայողների թվի մասով հստակ տեղեկություն այս պահին չունեմ: Զինծառայողները ստացել են վնասվածքներ, բայց ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: […]
13:54 28.10.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին, որի վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել առողջապահության նախարարը: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության՝ 2021 […]
13:48 28.10.2021
Արդեն երկրորդ անգամ ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստը՝ 10-րդը, անցկացվում է Հայաստանում, տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների բուսասանիտարական ծառայությունների ղեկավարները, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԵԱՏՀ-ի, ՌԴ դաշնային մաքսային ծառայության և բույսերի կարանտինի գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչները։ Վերջին տարիներին, պարենային անվտանգության ապահովման նպատակով, աշխարհի շատ երկրներում, […]
13:44 28.10.2021
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Այդ հեռախոսազրույցը Թուրքիա-ԱՄՆ առաջին շփումն է եղել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրեց «անցանկալի անձ» /persona non grata/ ճանաչելու Անկարայում 10 երկրի՝ այդ թվում նաև ԱՄՆ-ի դեսպանին։ Թուրքական կողմի պաշտոնական հաղորդագրության […]
13:41 28.10.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Էնգելս», «Դեբեդ» թաղամասերի, Հաղպատ գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ալավերդու Հացի գործարան» ԲԲԸ-ի և «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին՝ ժամը […]
13:38 28.10.2021
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Գոռավան համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
13:31 28.10.2021
Հ Հոկտեմբերի 28-ի ԱԺ նիստում խորհրդարանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալթայի Հանրապետության կառավարության միջև` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Փաստաթուղթը ստորագրվել է 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու […]
13:28 28.10.2021
Բարեկարգվում է Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Դահրավ տանող ավտոճանապարհը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության կոմիտեից։ ԱՀ (Մ-2) Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Դահրավ տանող 5 կմ ավտոճանապարհը կասֆալտապատվի։ Ներկա դրությամբ ընթանում են հողային աշխատանքներ։ Ծրագիրն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն 2022-ի հոկտեմբեր ամսին։ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը վերահսկում է շինարարական աշխատանքները։
13:15 28.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու վերաբերյալ։ Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ Սուրեն Պապիկյան – ՀՀ փոխվարչապետ Կարեն Թռչունյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նաիրի Սարգսյան – ՀՀ վարչապետի օգնական Սարգիս Հայոցյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի […]
13:10 28.10.2021
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16:34-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում և ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Խնածախ ճանապարհահատվածի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը մեկնել է կանչի վայր և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Պարզվել է, որ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի բնակիչը (ծնված 1981թ.) իր վարած «ՎԱԶ […]
13:05 28.10.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հոկտեմբերի 27-28-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
23:50 27.10.2021
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավար Արտաշես Սահակյանն ու նույն բաժանմունքի բժշկուհիներից մեկը: Նրանք կասկածվում են հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության և կաշառք ստանալու համար: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ չհաղորդելով այլ մանրամասներ:
23:46 27.10.2021
Քիմ Քարդաշյանին պատկանող Skims բրենդը և իտալական Fendi նորաձևության ապրանքանիշը հագուստի համատեղ հավաքածու են թողարկել: Գովազդային ֆոտոսեսիայի կադրերը հայտնվել են Instagram-ում։ Հավաքածուն ներառում է հագուստ, լողազգեստ, ներքնազգեստ, բրենդային լոգոներով ուղղիչ ներքնազգեստ և զուգագուլպաներ: Շարքի իրերի գները բավականին բարձր են. լեգինսներն արժեն 1100 դոլար, իսկ կաշվե զգեստը, որը ներկայացված է ութ երանգներով, 4200 դոլար է: WSJ […]
23:39 27.10.2021
Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ի հերթական նիստերի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է արդեն իսկ ընդունված օրենքի ներկա խմբագրմամբ գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ 2024 թվականը, իսկ 2022-23 թվականներին աշխատել օրենքի […]