22:56 21.10.2021
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, չնայած բոլոր դժվարություններին, քաղաքական իմաստություն են ցուցաբերել, երբ որոշում են կայացրել դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ այնուամենայնիվ, դեռևս կարևոր ասպեկտներ կան, այն է՝ պետք է ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման պայմաններ: «Այդ պայմանները կարող են ստեղծվել միայն […]
22:40 21.10.2021
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրամիջոցների իրացման վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալները, որոնք իրացնելիս համագործակցեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների հետ: Հոկտեմբերի 6-ին Երևանի Սարյան փողոցից, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանները բերման եթարկեցին Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: […]
22:33 21.10.2021
Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբերը Թուրքիային ներառել են, այսպես կոչված, «գորշ ցուցակում»՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ ոչ բավարար արդյունավետ պայքարի պատճառով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Ընդգծվել է, որ 2019 թվականից Թուրքիան «որոշակի հաջողությունների է հասել» այդ ոլորտում: Դրա հետ մեկտեղ խմբի նախագահ Մարկուս Պլեերը, հիմնավորելով Թուրքիայի ընդգրկումը «գորշ […]
22:25 21.10.2021
Պանդեմիայից կորուստները գերազանցում են Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական մասնակիցների ռազմական կորուստները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է արդեն ավելի քան 4,9 մլն մարդ: «Այդ սարսափելի թվերը համեմատելի և նույնիսկ գերազանցում են Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական մասնակիցների ռազմական կորուստները», – ասել է Պուտինը:
22:14 21.10.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճիշտ է վարվել, որ զորքերը դուրս է բերել Աֆղանստանից: «Առաջին բանը, որ ես ուզում եմ ասել՝ իհարկե, ԱՄՆ նախագահը ճիշտ է վարվել։ Նա ճիշտ է արել, որ զորքերը դուրս է բերել Աֆղանստանից», – ասել է Պուտինը։ Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին թալիբներն ուժեղացրին հարձակումը Աֆղանստանի […]
22:03 21.10.2021
Որպեսզի ռուսական «փափուկ ուժն» արդյունավետ լինի, պետք է հարգես քեզ և կաշվից դուրս չգաս, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Պետք է ինքդ քեզ հարգես՝ սա է գլխավորը։ Պետք չէ կաշվից դուրս գալ, որպեսզի ինչ-որ մեկին ապացուցենք, որ մենք լավն ենք։ Դե, պետք չէ այդպես անել: Ահա սա է ամենակարևորը։ Պետք է հարգանքով վերաբերվես քեզ, […]
21:52 21.10.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ճիշտ է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղել է որոշակի ուժերի հավասարակշռություն, բայց հիմա դա փոխվում է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է Ազգերի Լիգայի վերածվել այն դեպքում, եթե խախտվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների վետոյի իրավունքը։ «Պետք է մտածել, թե […]
21:29 21.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Աթենքում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելթի հետ: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Մարգարետա Սեդերֆելթին ԵԱՀԿ ԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ, մաղթել բեղմնավոր աշխատանք: Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործում: ԱԺ նախագահն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության ստանձնած կարեւոր դերը միջազգային հարաբերությունների […]
21:18 21.10.2021
Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: Տոյվո Կլաարը նշել […]
21:14 21.10.2021
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահի տեղակալ Պասկալ Գրյունիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ֆրանսիացի գործընկերների հետ հանդիպումները մշտապես առանձնանում են բարեկամական ջերմ երանգներով: ԱԺ նախագահի խոսքով՝ երկու երկրների ու ժողովուրդների միջեւ անկեղծ բարեկամության վկայությունն է նաեւ անցած տարի Ֆրանսիայի եւ […]
16:00 21.10.2021
Հոկտեմբերի 21-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Քննարկվել է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանն էր: Նա հիմնավորեց փոփոխության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այն միտված է տնտեսվարող սուբյեկտների բեռի թեթևացմանը: Համաձայն […]
15:59 21.10.2021
Հոկտեմբերի 21-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիկ Կասյանը: Քննարկվել է ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինափաթեթը: Այն ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: Առաջարկվող փոփոխությունները վերաբերվում են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության պարբերականությանը, տեխզննության կտրոնի […]
15:51 21.10.2021
Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Ամասիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություն ստացան, որ Մայիսյան գյուղի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է զինամթերք: Նույն օրը Ախուրյանի բաժնի գործընկերների հետ զննեցին տղամարդու տան բակը։ Պարսպի մոտ դասավորված անվադողերի մեջից հայտնաբերվեցին պայթուցիչով մարտական նռնակ ու զրահաբաճկոն, որոնք առգրավվեցին։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նռնակի և զրահաբաճկոնի ձեռք բերման […]
15:50 21.10.2021
««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի հերթական նիստում: Գործադիրն առաջարկում է համապատասխանեցնել տարբեր օրենսդրական ակտերի միջև եղած իրավական հակասությունները, հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորությունները: […]
15:48 21.10.2021
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 21-ի նիստում քննարկել է ««ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, տեղեցնում են ՀՀ ԱԺ մամուլի ծատայությունից։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանելու նպատակահարմարությամբ: […]
15:41 21.10.2021
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից Արենի բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու են բնակավայրի շչակները: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
15:40 21.10.2021
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին հոկտեմբերի 19-ին: Երեկոյան ժամը հինգին Աշտարակի Էջմիածնի խճուղուց, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք բերման ենթարկեցին չորս տղամարդու` նրանցից մեկի՝ գյումրեցու վարած մեքենայով հանդերձ: Երեք ուղևորներից մեկը Հրազդան քաղաքի բնակիչ է, […]
15:39 21.10.2021
Գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը […]
15:37 21.10.2021
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դոմինիկայի Ընկերակցության կառավարության միջև՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական անձնագիր ունեցողներին մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ: Ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետությունն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց […]
15:25 21.10.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետն անդրադարձել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին և նշել, որ այն կարևորագույն ռազմավարական ծրագրերից է և շրջադարձային նշանակություն կունենա ՀՀ-ի հետագա զարգացման գործում: «Ուսուցիչներն իրենք են ընտրում ատեստավորվել, այսինքն՝ վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ: Այս վերահաստատման […]
15:15 21.10.2021
Թուրքիայում այժմ իշխող «Ժողովրդական» (Cumhur) դաշինքին ընդդիմադիր «Ազգ» (Millet) դաշինքը գալիք ընտրություններին կարող է մասնակցել կուսակցական նոր կազմով։ Այս մասին իր հոդվածում գրում է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի լրագրողներից Սելդա Գյունեյսունը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, լրագրողը հայտնում է, որ «Լավ» (İyi) կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների և «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի վերջին հանդիպման ժամանակ […]
15:00 21.10.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների ուշադրության կենտրոնում են նաև բժշկական լաբորատորիաները։ ԱԱՏՄ տեսուչները տարբեր լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7-ը դեպքով նշանակվել է տուգանք։ Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել է կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։ Լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են՝ • մարդկանց կուտակումները, • […]
14:53 21.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին, որին մասնակցում են 47 երկրի պատվիրակներ: Այս ձևաչափով խորհրդաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ: Համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին՝ հանդիսավոր նիստով: Լիագումար նիստի բացման արարողության բանախոսներն են եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը, Հունաստանի խորհրդարանի […]
14:37 21.10.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանին, գլխավոր բժիշկ Անժելիկա Միլիչկինային, ինովացիոն գծով տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Եգորովային և կենտրոնական կլինիկոախտաբանական լաբորատորիայի վարիչ Իրինա Խամիտովային։ Այս մասին տեղեկացնում է […]
14:30 21.10.2021
Հոկտեմբերի 21-22-ը Մոսկվայում նախատեսված Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում Կուբայի Հանրապետության մաքսային ծառայության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Կուբայի Հանրապետության մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Նելսոն Կորդովես Ռեյեսի միջև։ Քննարկվել են երկու պետությունների միջև մաքսային համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նախաձեռնելու մաքսային ոլորտում համագործակցության […]
14:22 21.10.2021
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 21-ին կայացած նիստում որոշվել է հավելյալ գումար հատկացնել մեծ նվաճումների սպորտին: Ըստ այդմ` 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցաշրջանը եզրափակելու և այդ մրցումներում մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով հատկացվել է 114 մլն 720 հազար դրամ գումար […]
14:22 21.10.2021
Թուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 17 անձի, փոխանցում է Ermenihaber-ը։ Ձերբակալվածներից 15-ը մեղադրվում են սոցիալական ցանցերում թուրքական պետության կողմից ահաբեկչական համարվող «Քրդական բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) քարոզչությամբ զբաղվելու, իսկ 2-ը՝ ՔԲԿ-ին անդամակցելու մեջ։ Հայտնի է, որ ձերբակալվածների մեջ են մտնում նաև Թորբալը և Քարաբաղլար շրջանների ղեկավարները, որոնք քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամներ են։ Թուրքական […]