15:35 11.10.2021
ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը։ Միջոցառման շրջանակում կանցկացվի նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի ամփոփումը։
ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Տաջիկստանի ներկայացուցիչներ։
Միջոցառման մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ նշելով, որ ավանդաբար ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհուրդն ամփոփում է նախորդ նիստում ընդունված որոշումների իրականացումը և բոլոր երկրների համար ուղենշում հաջորդ ժամանակահատվածի անելիքները:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանում երիտասարդության պետական քաղաքականության հիմնական ուղղություններին՝ փաստելով, որ ՀՀ կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրում ամրագրված է՝ ընդունվելու են երկու հիմնարար փաստաթղթեր՝ երիտասարդության զարգացման ռազմավարություն և օրենք երիտասարդության մասին։
«Հայաստանն առաջիկայում պլանավորում է ունենալ երիտասարդության քաղաքականության պետական ծրագիր, ռազմավարություն առաջիկա հինգ տարիների համար, որտեղ ներառված են բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ նաև երիտասարդության մասին օրենքի ընդունում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, թե մենք ինչքան շուտ կընդունենք երիտասարդության պետական ռազմավարության նախագիծը, որի մշակումն այժմ վերջնական փուլում է:
ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհուրդը շատ լավ հարթակ է միջպետական համագործակցության ծավալման համար։ Տարբեր երկրներ բազմակողմ ձևաչափով կարող են փորձ ձեռք բերել. օրինակ՝ մի երկրի կամավորության զարգացման փորձը, մյուսի՝ երիտասարդներին ձեռնարկատիրական գործունեության արդյունավետության մոդելը դիտարկել։ ՀՀ պարագայում գուցե օրինակելի կարող է լինել երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը։
Անդրադառնալով «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթին՝ նա նշել է, որ անդամ պետություններին հնարավորություն է տրվում ինքնուրույնաբար որոշելու այն մեխանիզմները, որոնցով կընտրվեն լավագույն ծրագրերը:
«Հայաստանը մինչ այժմ ընտրությունը կատարում էր գիտական նորույթի հիմքով, սակայն ապագայում կարևորություն կտանք սոցիալական նորարարությանը»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և հույս հայտնել, որ Հայաստանից ներկայացված նախագծերից որևէ մեկը մրցութային անվանակարգերում լավագույնը կճանաչվի։
Նա նաև տեղեկացրել է, որ մրցութային կազմկոմիտեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի շուրջ 50 հայտ է ստացել։
Ներկայացնելով ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի գործունեությունը՝ խորհրդի նախագահ Տատյանա Կովալևան նշել է, որ խորհրդի կազմում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդության պետական քաղաքականության մշակմամբ զբաղվող պետական կառավարական կառույցներն ու գերատեսչությունները։
«Խորհուրդը համակարգում է ԱՊՀ անդամ պետությունների միջև երիտասարդության քաղաքականության շրջանակում նախանշվող համագործակցությունը՝ համակարգելով մի շարք միջոցառումներ։ Այսօրվա՝ Կապանում անցկացվող խորհրդի նիստը յուրահատուկ է, քանի որ նախ անցկացվում է ԱՊՀ հիմնադրման 30-ամյակի շրջանակում։ Մենք, ըստ էության, այժմ ի մի ենք բերում երիտասարդության ոլորտում ԱՊՀ մասնակից պետություններում կատարված աշխատանքները և կարող ենք արձանագրել, որ կա ակնհայտ ձեռքբերում։ Սա նաև փորձի փոխանակման շատ լավ հարթակ է՝ միմյանցից վերցնելու առավել հաջողված նախաձեռնությունները»,- նշել է Տ․ Կովալևան։
Ըստ նրա՝ խորհրդանշական է նաև միջոցառման անցկացումը Հայաստանի հարավային այդ քաղաքում՝ Կապանում, որն այս տարվա ՀՀ երիտասարդական մայրաքաղաքն է. «Մենք այժմ խորհրդի նիստում քննարկում ենք ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի նախագիծը, որի հիմքում դրված են մասնակից երկրների երիտասարդական մայրաքաղաքների հռչակման ծրագրերի փորձը»։
Նշենք, որ Կապանում տեղի ունեցող ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստին ներկա են եղել ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Տատյանա Կովալևան, ՌԴ կրթության և գիտության նախարարության երիտասարդության քաղաքականության մշակման վարչության պետ Դենիս Աշիրովը, Ղրղզստանի Հանրապետության մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդական քաղաքականության հարցերով նախարարի տեղակալ Շաբդանբաև Կատան Կենեշը, «Ռուսաստանի երիտասարդական և մանկական ասոցիացիաների ազգային խորհրդի» փոխնախագահ Գրիգորի Պետուշկովը, Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Ռազմանզադա Կուրբանալին, Ուզբեկստանի Երիտասարդության հարցերով գործակալության տնօրենի տեղակալ Ֆարուխ Ամանովը։
Բելառուսի Հանրապետության կրթության նախարարի տեղակալ Կադլուբայ Ալեքսանդր Վլադիմիրին, Ղազախստանի ինֆորմացիայի և հանրային զարգացման նախարարի տեղակալ Ասկար Ումարովը ֆորումի աշխատանքին միացել են հեռավար։
Միջոցառմանը մասնակցել են նաև Կապանի քաղաքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանը, ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը, «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի մասնակիցներ։
Մասնակից անդամները ևս ներկայացրել են իրենց երկրների երիտասարդության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։
Անդամ պետությունների պատվիրակները ֆորումի շրջանակում նաև ներկայացրել են, թե ինչ աշխատանքներ են կատարվել ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի 2021-22 թվականների՝ նախապես հաստատված աշխատանքային պլանի իրագործման ուղղությամբ։ Պատվիրակները միաժամանակ անդրադարձել են մինչև 2030 թվականի ծրագրի հաստատմանը՝ շեշտելով մասնավորապես երիտասարդության կամավորական շարժման զարգացումը և ԱՊՀ անդամ պետություններում այդ նպատակին միտված իրավակարգավորումների մշակումը։
ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն նաև հոկտեմբերի 12-ին։
Միջոցառման անցկացման վայրն ընտրել է հյուրընկալող երկիր Հայաստանը՝ հաշվի առնելով, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքը ՀՀ 2021 թվականի երիտասարդության մայրաքաղաքն է։
20:50 04.07.2025
Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումը20:40 04.07.2025
Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում կանցկացվի խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC փրոմոուշենի մենամարտ: Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Այովա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամը նշել է, որ Սպիտակ տան տարածքում կա շատ ազատ հող, որի վրա էլ կարելի է ռինգ տեղադրել։ Մենամարտը կլինի չեմպիոնական և կանցկացվի 2026 […] ...
20:33 04.07.2025
Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիությունFirebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...
20:25 04.07.2025
Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալի լրագրող Բարակ Ռավիդը։ Նրա աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 4-ի առավոտյան՝ Արևելյան ափի ժամանակով, և տևել է մոտ 40 րոպե։ Բրիտանական Financial Times թերթը հուլիսի 3-ին, հղում անելով աղբյուրներին, […] ...
20:15 04.07.2025
Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ ՈւիմբլդոնԼեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...
20:07 04.07.2025
Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...