14:36 11.10.2021
Տանը կամ բակում, շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառվեն իրենց կենդանիներին։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Երևանի ավագանին, ընտանի կենդանիների պահման կանոններում վերջերս կատարած փոփոխություններով, հստակեցրեց, թե որտեղ և ինչպես է արվելու հաշվառումը:
«Կանոնների մեջ սահմանվեց մի քանի կետ: Առաջինը ընտանի կենդանիների հաշվառման գործընթացն է, 2-րդը անասնաբուժական սպասարկման վերաբերյալ պահանջն է, ինչը կապված է քաղաքացիների և կենդանիների անվտանգության հետ, և 3-րդը թույլտվությունների տրամադրման գործընթացն է»,- մանրամասնում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:
«Նոր փոփոխություններով խնամողները պարտավոր են գրանցել իրենց շներին և կատուներին, տանը պահվող կենդանիներին վարչական շրջանների աշխատակազմերում, որտեղ կլինեն հատուկ աշխատակիցներ: Այս որոշումն ունի բազմաթիվ դրական կողմեր, օրինակ կենդանու փողոցում հայտնվելու դեպքում գտնել տիրոջն ու վերադարձնել: Իսկ վերջնականը նպատակը, իհարկե, փողոցում գտնվող շների քանակը կառավարելի դարձնելն է, որից հետո հեռանկարում հնարավոր կլինի ստեղծել կացարաններ»,- ասում է Երևանի ավագանու անդամ Սերգեյ Ապրեսյանը:
Տնային կենդանիներ պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար պետք է ներկայացնել կենդանու անասնաբուժական անձնագիրը, որտեղ նշված կլինի պահանջվող պատվաստումների և նույնականացման մասին տեղեկություններ: Նույնականացումն արվում է անասնաբուժական կլինիկաներում՝ դաջվածքի կամ միկրոչիպի միջոցով: Սա աշխարհում վաղուց արդեն ընդունված գործընթաց է, որի շնորհիվ մարդիկ կարողանում են անգամ շրջագայել իրենց կենդանիների հետ:
«Ամբողջ Եվրոպայում բոլորը կենդանիները պատվաստված են և ունեն միկրոչիպեր: Այն բրնձի հատիկի չափ է և տեղադրվում է մաշկի տակ: Չիպն ունի 15 նիշերով չկրկնվող համարը՝ նույնականացման կոդը: Այս գործընթացը որևէ վնաս չի տալիս կենդանուն: Ստուգել նույնականացման համարը հնարավոր է հատուկ սարքի միջոցով: Սա ամենակարևոր գործընթացն է, որի միջոցով կարողանում ես միանգամից պարզել կենդանու տվյալները, բժշկական միջամտությունները, և իհարկե, թե ո՞վ է տերը: Իմ շունն ու կատուն ևս նույնականացված են: Երբ Լատվիայից Երևան եկա, շունս կորավ: Գտնելուց հետո, հաստատել որ այն իմն է, կարողացա ընդամենը մի քանի վայրկյանում՝ նույնականացման կոդի միջոցով»,- ասում է անասնաբույժ Լիանա Վանագան:
Հաշվառվող կենդանիների մասին բոլոր տվյալները կներբեռնվեն էլեկտրոնային տվյալների միասնական շտեմարանում, ինչը հնարավորություն կտա մի քանի տարի անց մայրաքաղաքում գրեթե բացառել ընտանի կենդանիների հայտնվելը փողոցում: Այսպիսով, նոր կանոնների սահմանումը մեծապես կնպաստի նաև թափառող կենդանիների քանակի կրճատմանը քաղաքում։
«Ծրագիրը գրեթե պատրաստ է: Օպերատորը մուտք կգործի և կմուտքագրի տվյալները: Երբ բազայում գրանցված լինի գոնե 3000 կենդանու տվյալ, հնարավորություն կունենանք անդամակցել նաև միջազգային կառույցներին»,- նշում է Գևորգ Նազարյանը:
Կենդանիներին տանը պահելու թույլտվություն ստանալու և հաշվառելու համար քաղաքացիներից որևէ գումար չի պահանջվում: Սահմանված տեղական տուրքն առայժմ չի գանձվի՝ ոչ այս, ոչ էլ հաջորդ տարի:
«Հետագայում նախատեսվում է արտոնություններ սահմանել մասնավորապես որդեգրված կենդանիների տերերի համար: Այլ դասակարգումներ ևս կլինեն»,- ասում է Սերգեյ Ապրեսյանը:
Այն քաղաքացիները, որոնք չեն հաշվառի իրենց կենդանիներին, ստիպված կլինեն կանոնների խախտման համար վճարել տուգանք:
«Մեր նպատակը ոչ թե գումարներ հավաքելն է քաղաքացիներից, այլ հաշվառման տվյալների ձեռքբերումն է: Կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ կենդանի պահելը պատասխանատվություն է, ոչ միայն կենդանու, այլև շրջապատի առջև»,- ընդգծում է Գևորգ Նազարյանը:
Ընտանի կենդանի ունեցող քաղաքացիները պետք է գիտակցեն նաև, որ իրենք կարող են և չստանալ կենդանի պահելու թույլտվություն, եթե, օրինակ, ներկայացված տվյալներն արժանահավատ չլինեն կամ սահմանված կանոնների այլ խախտումներ արձանագրվեն: Այս ամենն արվում է և քաղաքացիների, և, իհարկե, կենդանիների համար: Այժմ խորհրդարանում է նաև օրենսդրական փոփոխությունների նոր նախագիծը:
Համայնքն իր հերթին նաև տարբեր ծրագրեր է նախաձեռնում, որոնց շնորհիվ քաղաքում ձևավորվում են կենդանիներ պահելու նոր մոտեցումներ և ստեղծվում նոր հարմարություններ:
20:33 04.07.2025
Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիությունFirebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...
20:25 04.07.2025
Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալի լրագրող Բարակ Ռավիդը։ Նրա աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 4-ի առավոտյան՝ Արևելյան ափի ժամանակով, և տևել է մոտ 40 րոպե։ Բրիտանական Financial Times թերթը հուլիսի 3-ին, հղում անելով աղբյուրներին, […] ...
20:15 04.07.2025
Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ ՈւիմբլդոնԼեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...
20:07 04.07.2025
Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...
19:54 04.07.2025
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի ընտրանու հետՀայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը սեպտեմբերին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայի հավաքականի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Հանդիպումները կկայանան Պամպլոնայում և Տուդելայում՝ սեպտեմբերի 19-ին և 21-ին: Այս հանդիպումներով Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունը ֆուտզալի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա 2026 թ. հունվարի 20-ից փետրվարի 7-ը: Հիշեցնենք, որ Իսպանիան ֆուտզալի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն է: ...