22:46 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին` ժամը 13։42-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կութ գյուղի հարակից խոտածածկ տարածքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կութ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 16 հրշեջ-փրկարար։ Հրդեհը մեկուսացվել […]
22:35 01.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով կատարվել է ընդհանուր 124 ստուգայց, որի արդյունքում հայտնաբերվել է 14 խախտում, մասնավորապես՝ հանրային տրանսպորտում 70 ստուգայց՝ 8 խախտում, առևտրի մանրամեծածախ կետերում 42 ստուգայց՝ 4 խախտում, դեղատներում 10 ստուգայց՝ 1 խախտում, գրասենյակներում 2 […]
22:29 01.09.2021
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը չի բացառում Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղավորման դեմ պայքարելու նպատակով «Թալիբան» արմատական շարժման հետ գործողությունների համակարգման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին։ Նրան խնդրել են հստակեցնել, թե արդյոք հնարավոր է ԱՄՆ-ի Զինված ուժերի և թալիբների գործողությունների համակարգումը «ԻՊ-ը Խորասանում» խմբավորման դեմ պայքարելու […]
22:17 01.09.2021
Առողջապահության նախարարությունը պատասխանել է հաճախ հասցեագրվող հարցերից մեկին․ -COVID-19-ի դեմ պատվաստումը արյան դոնորության հակացուցո՞ւմ է: -Արյան դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումների շարքում ներառված են նաև պատվաստումները, երբ մարդը որոշ ժամանակ անց կարող է դառնալ դոնոր: Հարկ է նշել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը ինակտիվացված (սպանված), վիրուսային վեկտոր, գենետիկ (ՌՆԹ), պրոտեինային պատվաստանյութեր են։ Այդ խմբի պատվաստանյութերը արյան դոնորության […]
22:08 01.09.2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը։ -Մշակվում է արդյո՞ք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ մակարդակով գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը: -Տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը մեր երկարաժամկետ ռազմավարությունն են։ Մենք ողջունում ենք այդ կապակցությամբ Ռուսաստանի միջնորդական ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման […]
21:42 01.09.2021
Արցախի Հանրապետության դատախազությունը պատասխանել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հայտարարություններին, համաձայն որի Ադրբեջանի դատախազությունը քրեական գործեր է հարուցում «ռուսական խաղաղապահների ժամանակավոր տեղակայման տարածքներում հանցագործությունների հետ կապված»: Արցախի դատախազությունն «Արմենպրես»-ին փոխանցած հայտարարությունում հայտնում է. «Արցախի Հանրապետության տարածքում հանցավորության դեմ պայքարն իրականացվում է արցախյան իրավապահ մարմինների կողմից, և ի տարբերություն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության […]
21:37 01.09.2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը։ -Ե՞րբ կսկսվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման բանակցությունները: Կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափը, թե այդ գործընթացում կներգրավվեն Մինսկի խմբի մյուս միջնորդ երկրները, կամ միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն։ -Սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցություններ չկան։ Այս պահին ընթանում […]
21:34 01.09.2021
Օգոստոսի 10-ից 31-ը ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում անցկացրեց «Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, միջոցառման շրջանակներում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 55 տոննա 583 կգ կանեփի և 30,1 կգ կակաչի վայրաճ զանգված։ Տնամերձ 191 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 8351 բույս: Միջոցառման շրջանակներում արձանագրվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 123 […]
21:26 01.09.2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը։ -Որքանո՞վ է իրատեսական տեսանելի ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Հնարավո՞ր է, արդյոք, որ այդ փաստաթղթում ներառվի միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին դրույթ։ -Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հայտնի սկզբունքների հիման […]
21:21 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին` ժամը 12։51-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան գյուղի հրաձգարանի հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։30-ին, մարվել՝ 19։05-ին։ Այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ։
21:12 01.09.2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը։ -Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի նոր կառավարության արտաքին քաղաքական կուրսը։ Կպահպանվի՞ արդյոք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության տրամադրվածությունը: Ի՞նչ եք կարծում՝ կա՞ր երկու երկրների միջև անվստահության շրջան, և հաջողվե՞ց այն հաղթահարել: -Հայաստանի Հանրապետությունը վարում է կանխատեսելի, կայուն և հուսալի արտաքին քաղաքականություն։ Երևանը բազմիցս՝ և՜ խոսքով, և՜ […]
16:58 01.09.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն կառավարության որոշման մեջ: Մասնավորապես` փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը: Այսուհետև` երկիր մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ Որոշում ուժի մեջ է […]
16:55 01.09.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին. 1. Ս.թ. սեպտեմբերի 2-ին ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 3-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Բենիամին, Գուսանագյուղ, Լուսակերտ, Սարատակ, Հոռոմ, Հայրենյաց համայնքների և Մարալիկ քաղաքի. 2. ս.թ. սեպտեմբերի 02-ին ժամը 08.00-ից մինչև սեպտեմբերի 03-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս […]
16:52 01.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի պարարվեստի պետական քոլեջ: Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցում նախարարի տեղակալը շնորհավորել է աշակերտներին ու ուսուցիչներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նշել, որ այս դպրոցը լավագույն […]
16:50 01.09.2021
«Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական 16 ուղղություններով 8 կրթական կենտրոններում կազմակերպում են դասընթացներ։ Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից, ծրագրին ընդհանուր առմամբ դիմել է 3479 մարդ։ Մասնակիցների ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորի հիման վրա՝ Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով, ուսման վարձը պետության կողմից կֆինանսավորվի։ Հայտերի ընդունման գործընթացը շարունակվում […]
16:44 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներից ստացած օպերատիվ տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Գ․ Դ․-ին կարճատև տեսակցության եկած կնոջը՝ քաղաքացի Հ․ Պ․-ին։ Զննության արդյունքում կնոջ սպորտային կոշիկի տակդիրի տակից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված 1 բջջային հեռախոս, իսկ սեռական օրգանից՝ պոլիէթիլենային […]
16:36 01.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Օգոստոսի 31-սեպտեմբերի 1-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
16:31 01.09.2021
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսի օրակարգ է բերել փոքրամասնություններին՝ այդ թվում նաև հայկական համայնքին պատկանող հիմնադրամների ղեկավարների ընտրության հարցը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հայ պատգամավորն ընդգծել է, որ 2013թ․ հունվարի 19-ին փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունները կարգավորող կանոնակարգի չեղարկումից հետո համայնքաները փաստացիորեն չեն կարողանում ընտրություններ կազմակերպել։ Այդ ութ տարիների ընթացքում […]
16:24 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին` ժամը 13։42-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կութ գյուղի հարակից խոտածածկ տարածքից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կութ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Ըստ նախնական տվյալների հրդեհն ունի երկու օջախ․ այրվում […]
16:17 01.09.2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ սեպտեմբերի 1-ին հրավիրվել է հատուկ նիստ՝ նվիրված ԼՂՀ անկախության հռչակման հոբելյանական 30-ամյակին: Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, նիստին ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ 4-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ խորհրդարանի պատվիրակությունը՝ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ղեկավարությամբ: Մեկ րոպե լռությամբ […]
16:14 01.09.2021
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ուղևորահոսքի թվի աճով պայմանավորված՝ սեպտեմբերի 1-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ ուժեղացված հսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Տեսչական մարմինների դիտակետում է եղել Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ըստ այդմ՝ ուսումնասիրվել է կանոնավոր ավտոմոբիլային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում […]
16:08 01.09.2021
5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ սեպտեմբերի 1-ին անցկացվել են ուսումնական վարժանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ծավալվել են կապի շարժական հանգույցներ, ստուգվել են զինծառայողների՝ համակարգի անխափան աշխատանքն ապահովելու կարողությունները, ազդանշանների հաղորդման և ստացման գործնական հմտությունները։
15:55 01.09.2021
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Բաղրամյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին Լեռնագոգ գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել և Բաղրամյանի բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Դավիթ Հ.-ն, որը օգոստոսի 9-ից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (Դիտավորյալ ուրիշի գույքը ոչնչացնելը) մեղադրանքով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել […]
15:41 01.09.2021
Ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի ԵՏՀ խորհրդի թիվ 47 որոշմամբ ժամկետը երկարաձգել էր։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ արտահանման վերջնաժամկետը 2021 թվականի սեպտեմբերի 30-ն է։ Այդ ժամկետում տրանսպորտային միջոցները չարտահանելու դեպքում ֆիզիկական անձինք […]
15:34 01.09.2021
Զորամիավորումներում շարունակվում են զորամասերը համալրած պահեստազորայինների պատրաստման պարապմունքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Եռամսյա հավաքի մասնակիցները հրաձգարաններում կատարում են կրակային վարժանքներ, անցնում մասնագիտական պատրաստության պարապմունքներ։
15:26 01.09.2021
Ոստիկանությունը շարունակում է բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Օգոստոսի 30-ին ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված զանգը հենց նման քարոզչության արդյունք էր: Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ ցանկանում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք: Նա ոստիկաններին նկարագրել էր, թե որտեղ է թաքցրել հրազենը, նաև նշել, որ ինքը վերջին պատերազմի մասնակից է, ինքնաձիգն էլ […]
15:15 01.09.2021
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այցելել է նաև Երևանի պետական համալսարան՝ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորելու Կենսաբանության ֆակուլտետի ուսանողներին: Փոխնախարարը նրանց խորհուրդ է տվել ոլորտն ուսումնասիրելիս մշտապես հետևել աշխարհում զարգացող նոր մոտեցումներին, առաջնորդվել նաև ժամանակակից գրականությամբ ու գիտելիքով: «Հաճա՛խ ժամանակ անցկացրեք լաբորատորիաներում, շա՛տ ուսումնասիրեք և մի՛ բավարարվեք միայն տեսական նյութով: Այս […]