14:51 01.09.2021
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։ Այս մասին հայտնում […]
14:47 01.09.2021
Թուրքական լրատվամիջոցներից մեկն անդրադարձ է կատարել Օսմանյան կայսրության երեսունչորսերորդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի կարողությունը տնօրինած հայազգի Հակոբ Գազազյան փաշային, փոխանցում է Ermenihaber-ը։ Լրատվամիջոցի անդրադարձի համաձայն՝ հայազգի Հակոբ Գազազյանի մշակած բարենորոգման ծրագրով օսմանյան փադիշահի անձնական գանձարանը, որը սնանկացման եզրին էր հասել և կուտակել էր 370 հազար լիրա պարտք, արմատապես բարեփոխվել է՝ վերածվելով նախարարության։ Հակոբ Գազազյանի շնորհիվ […]
14:34 01.09.2021
Գիտելիքի օրն այսօր հանդիսավորությամբ նշել են նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում։ Ինչպես տեղեկացրին ԿԳՄՍՆ-ից, միջոցառմանը ներկա է եղել և բարձր դասարանցիներին ողջույնի խոսք ուղղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ «Հարգելի՛ ուսուցիչներ, սիրելի՛ աշակերտներ, կրթական գործի կազմակերպիչներ և ծնողներ, շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: […]
14:18 01.09.2021
Օգոստոսի 30-ին` ժամը 21.00-ին, Երևանի Արցախի պողոտայի, Գարեգին Նժդեհի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» չորս ուղևորները, շտապօգնության մեքենայի 28-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, օգոստոսի 31-ին շտապօգնության մեքենայի 61-ամյա ուղևորուհի Անահիտ Միսակյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն։
14:08 01.09.2021
Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադը հայտարարել է, որ Բաղդադը ցանկանում է Թուրքիայից ձեռք բերել թուրքական արտադրության «Bayraktar TB2» հարվածային ԱԹՍ-ներ, ինչպես նաև T129 ATAK ռազմական ուղղաիթռներ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, իրաքցի պաշտոնյան, ելույթ ունենալով տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերով, ասել է. «Bayraktar TB2 ԱԹՍ-ների, 12 միավոր T129 ATAK ռազմական ուղղաթիռների և վեց միավոր հակադրոնային համակարգերի առքուվաճառքի […]
14:00 01.09.2021
Ռուսաստանի Դաշնության լուսավորության նախարարությունը հայտարարել է «Նախագահական մրցումներ» և «Նախագահական մարզական խաղեր» դպրոցականների համառուսաստանյան սպորտային մրցումների անցկացման մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, Մրցումներն անցկացվում են ՌԴ նախագահի բարձր հովանու ներքո, որոնց նպատակն է․ երեխաների առողջության ամրապնդումը, նրանց ընդգրկումը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամենօրյա պարապմունքներին, երեխայի համակողմանի զարգացումը, տաղանդավոր երեխաների բացահայտումը, ԱՊՀ երկրների համագործակցությունը՝ դպրոցականների […]
13:53 01.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը ծանոթացել է Ստեփանակերտի բնակիչներին երաշտի պայմաններում շուրջօրյա խմելու ջրով ապահովելու նպատակով Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցման աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2022 թվականի հունիսին։ ԱՀ նախագահը քաղաքաշինության նախարար […]
13:45 01.09.2021
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին Բագրատունյաց փողոցում հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Վահե Ն.-ն, որը հունիսի 11-ից ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը ՝ստորագրություն: Վահե Ն.-ն տեղափոխվել է Ստեփանավանի բաժին:
13:17 01.09.2021
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջն ադրբեջանցիների կողմից ավերվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch): Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում: Between April 8 and July 7, the Makun […]
00:34 30.08.2021
Օգոստոսի 29-ին՝ ժամը 20:54-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Եղվարդ քաղաքի Չարենց և […]
00:00 30.08.2021
Առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Օրվա ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի հարևանությամբ հրդեհները չեն մարել ու տարածվել են եղանակային պայմաններից ելնելով: Հրապարակվող լուսանկարները ցույց են տալիս այս պահի […]
23:57 29.08.2021
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 29-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 2-3 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ […]
23:44 29.08.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
23:41 29.08.2021
Օգոստոսի 29-ին՝ ժամը 19:19-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ա․ Ծ․, ծնված 1987 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Յ․ […]
22:58 29.08.2021
Օգոստոսի 29-ին`ժամը 20։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղում այրվում է երեք տան տանիք։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]
22:31 29.08.2021
2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 12.15-ին, «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ մարմնի 1-3-րդ աստիճանի այրվածք (30-ից 40 տոկոս), ձախ արմնկային շրջանի պատռած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է ընդունվել 61-ամյա տղամարդ, ով հայտարարել է, որ ընկել է իրենց տան թոնրի մեջ: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքներն […]
20:28 28.08.2021
Աֆղանստանում ամերիկյան ավիահարվածի հետևանքով զոհվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու պարագլուխներ, հայտարարել է ԱՄՆ բանակի գեներալ-մայոր Ուիլյամ Թեյլորը: Նա հավելել է, որ ևս մեկ զինյալ վիրավորվել է, քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ չկան: ԱՄՆ-ի բանակում չեն հայտնում ՝ արդյո՞ք այդ հարձակումը կապված է օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի հետևանքով զոհվել […]
20:22 28.08.2021
Արենի բնակավայրում խմելու ջրի ջրագծի փոխարինման պատճառով առաջացել է ջրի պղտորում: Այս մասին հայտարարություն է տարածել Արենիի համայնքապետարանը: «Հայտնում ենք` Արենի բնակավայրի Նորավանքի ձորի խմելու ջրից օգտվող բնակիչներին այն մասին, որ խմելու ջրի ջրագծի փոխարինման պատճառով առաջացել է ջրի պղտորում։ Ուստի խնդրվում է` 2-3 օր ջուրը չօգտագործել խմելու նպատակով։ Հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է […]
20:14 28.08.2021
Թուրքական Turkish Airlines ազգային փոխադրողի տարհանման ժամանակ Աֆղանստանի քաղաքացուհու մոտ աղջիկ է ծնվել, նրա և կնոջ վիճակը լավ է, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը: «Աֆղանստանում քաղաքական անկայունության պատճառով այդ երկրի քաղաքացիները ձգտում են լքել երկիրը։ Մեր ավիաընկերության կողմից տարհանման չվերթի իրականացման ժամանակ Աֆղանստանի քաղաքացուհու մոտ ծննդաբերություն է սկսվել։ Մեր ինքնաթիռի անձնակազմն օգնել է կնոջը […]
00:00 21.08.2021
Բոսնիա և Հերցեգովինայում ավարտվեց բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Ինչպես հայտնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից, այն հայկական բռնցքամարտի համար առանձնացավ փայլուն արդյունքով, որին անդրադարձավ նույնիսկ բռնցքամարտի Եվրոպական ֆեդերացիան։ Մարզիչներ Արթուր Մելքումյանի, Արմեն Բաղդասարյանի և Հովհաննես Շարբաթյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր 17 մարզիկներից 10-ը բարձրացան պատվո հարթակ։ Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին […]
23:59 20.08.2021
Օգոստոսի 19-ից 20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 3.1 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 400 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 300 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, […]
23:57 20.08.2021
Սևիլիա նահանգում (Անդալուսիա ինքնավար համայնք) մահացել է Արևմտյան Նեղոսի տենդի վիրուսով վարակված մի կին: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։ Գործակալության տեղեկություններով ՝ կինը 73 տարեկան էր։ Նա մահացել է հիվանդանոցում, որտեղ նրան հոսպիտալացրել էին մի քանի օր առաջ, և դարձել է երրորդ մարդը, որի մոտ այս տարի Արևմտյան Նեղոսի տենդի վիրուս էր ախտորոշվել Իսպանիայում: […]
23:49 20.08.2021
ԱՄՆ-ը «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին հայտարարել է, որ արագ կպատասխանեն Քաբուլի օդանավակայանից տարհանման գործընթացին խոչընդոտելու փորձերի դեպքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։ «Մենք «Թալիբանին» հստակ հայտարարել ենք, որ մեր ուժերի վրա ցանկացած հարձակում կամ օդանավակայանում տարհանման գործընթացի խոչընդոտ արագ և ուժեղ պատասխան կստանա։ Մենք նաև ուշադիր հետևում ենք […]
23:36 20.08.2021
Aravot.am-ի տեղեկություններով` ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն էր ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ որպես խափանման միջոց Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին երկամասյա կալանքի վերցնելու։ Դատարանը, սակայն մերժել է, ու Սպարտակ Ղուկասյանը քիչ առաջ դատարանից ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ քրեական պատմություններով հայտնի Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել էր երեկ՝ […]
23:31 20.08.2021
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ազգաբնակչությանը հորդորում ենք պահպանել հրդեհավտանգության կանոնները: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 20-25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 […]
23:22 20.08.2021
Օգոստոսի 19-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի […]
23:13 20.08.2021
Համավարակի սկզբից ի վեր տարածաշրջանում Յունեսկոյի տվյալների համաձայն Վրաստանի դպրոցները փակ են եղել 32 շաբաթ, Թուրքայիում՝ 49 շաբաթ, Ադրբեջանում՝ 48 շաբաթ, Իրանում՝ 53 շաբաթ։ Եվրոպական երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 30 շաբաթից ավել։ Հայաստանի դպրոցները փակ են եղել 12 շաբաթ։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Նոր ուսումնական տարվանից առաջ պահպանելով […]
23:09 20.08.2021
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել երկու ռուսաստանցիների և ՌԴ մեկ նավի դեմ, որոնք կապված են «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության հետ: Այս մասին օգոստոսի 20-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Ինչպես ասված է Բլինկենի հայտարարության մեջ, որը տարածել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել զեկույց, որտեղ թվարկված են մեկ ռուսական նավ և երկու ռուսաստանցիներ, […]
23:03 20.08.2021
Ադրբեջանցի բարբարոսները շարունակում են մշակութային վանդալիզմը Արցախի օկուպացված տարածքներում՝ ավերելով ոչ միայն հայկական եկեղեցիները, խաչքարերը, Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրները, հայկական գերեզմանատները, այլև Երկրորդ աշխարհամարտում նացիզմի դեմ կռված հայ մարշալների արձանները: Մասնավորապես, Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, ծննդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) կիսանդրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնում է […]