ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից ձերբակալված 15 հայ ռազմագերիների ազատ արձակումը․ Բլինկեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+34.09 oC

ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից ձերբակալված 15 հայ ռազմագերիների ազատ արձակումը․ Բլինկեն

22:12 12.06.2021

ԱՄՆ-ն ողջունում է ադրբեջանական կողմից ձերբակալված 15 հայ ռազմագերիների փոխանցումը Երևանին ՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։ Այս մասին շաբաթ Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերեվարված անձանց ազատ արձակումն ու վերադարձը տուն։ Մենք նաև ողջունում ենք Հայաստանի որոշումը Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկատվություն, որը կօգնի մարդասիրական ականազերծման աշխատանքներին ու թույլ կտա խուսափել հետագա դժբախտ պատահարներից։ Մենք երախտապարտ են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլուն ու Վրաստանի կառավարությանը՝ այս քայլերին օգնելու հարցում ունեցած էական դերակատարման համար, որը տարածաշրջանի ժողովրդին ավելի է մոտեցնում խաղաղ ու բարեկեցիկ ապագային, որին նրանք արժանի են։

Միացյալ Նահանգներն ուրախ է աջակցել այս քայլերին և հուսով է, որ դրանք հող կնախապատրաստեն հավելյալ համագործակցության համար։ Միացյալ Նահանգները կրկին կոչ է անում վերադարձնել բոլոր գերեվարվածներին և հայտնում, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանի երկրներին՝ համագործակցությունը շարունակելուն ուղղված ջանքերում ու լուծելու նրանց միջև առկա չլուծված խնդիրները։ Մենք նաև շարունակում ենք հորդորել Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բանակցելու հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորման շուրջ»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հայ ռազմագերիները վերադարձել են հայրենիք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 16.07.2025

SHANTNEWS

Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին

19:57 16.07.2025

Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին

«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել է» թիմակիցներ Գավիին ու Ռոբերտ Լևանդովսկիին: Նրանք ի վերջո բռնել են Յամալի խաղաշապիկից ու խլել գնդակը: 😅 O Lamine Yamal descontrolado, driblando geral no treino. 🔥 pic.twitter.com/AimLKdp5cD — FC Barcelona (@fcbarcelona_br) July 15, 2025 ...

Նախագահն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին

19:53 16.07.2025

Նախագահն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին: ՀԱԳՄ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ վերջերս անցկացված միության նախագահության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի տնտեսության առջև ծառացած հրատապ և մտահոգություն առաջացնող խնդիրներ, որոնց լուծման գործընթացում միությունը պատրաստ է մասնակցել իր փորձագիտական ներուժով: […] ...

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

19:44 16.07.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի կողմից իրականացվող՝ Քաղաքականության վրա հիմնված վարկավորման ռազմավարական կառավարման ուղղություններին։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաև Հարկային […] ...

Որոշվել է 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

19:38 16.07.2025

Որոշվել է 2 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը

Ներքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները՝ ապահովելով թափանցիկ գործելաոճ։ Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը ՆԳ նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար […] ...

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս աշխատակիցը ընկել ու մնացել է ասֆալտ փռող մեքենայի և ասֆալտի կատոկի մեջտեղում

19:26 16.07.2025

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս աշխատակիցը ընկել ու մնացել է ասֆալտ փռող մեքենայի և ասֆալտի կատոկի մեջտեղում

Այսօր՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վաչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական […] ...

BACK_TO_TOP