21:18 11.06.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն առցանց քննարկում է ունեցել Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսի հետ, որին մասնակցել են Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն և Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
Հանդիպմանը նախարարները ներկայացրել են 2 երկրներում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը` շեշտը դնելով պատվաստումային գործընթացի վրա:
Ի թիվս երկկողմ համագործակցությանն ուղղված այլ հարցերի` քննարկվել է Արևելյան գործընկերության երկրների միջոցով Հայաստանին պատվաստանյութերի տրամադրման հնարավորությունը:
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է պատվաստանյութերի պահման պայմանները, ցանկալի պատվաստանյութերի ձեռքբերմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել պատվաստումային դժվարին գործընթացի ակտիվացմանն ուղղված ծրագրերին:
«Շնորհակալություն եմ հայտնում Լիտվայի կառավարությանը` 2020 թվականի հուլիսին COVID-19-ի բռնկման ժամանակ Հայաստանի առողջապահական համակարգին ցուցաբերած մարդասիրական աջակցության, ինչպես նաև Լիտվայից մեր երկիր ժամանած բժշկական թիմերի համար, որոնք մեր բուժանձնակազմի հետ միասին մի շարք բժշկական կենտրոններում մասնագիտական օժանդակություն ցուցաբերեցին»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
«Վերջին 2 տարին լուրջ մարտահրավեր էր մեր երկու երկրների առողջապահական համակարգերի և ոլորտի ներկայացուցիչների համար: Սակայն այս ընթացքում միմյանց աջակցելու, մարդասիրական օգնության համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել առաջ շարժվելու` հաղթահարելով մեր առջև ծառացած բազում դժվարություններ: Այս ընթացքում Հայաստանն ու Լիտվան սերտ համագործակցել են, և, կարծում եմ, այն ավելի գործուն քայլերով շարունակական բնույթ կկրի` ընդգրկելով ոլորտում փոխգործակցության ավելի լայն շրջանակներ», – ընդգծել է Արունաս Դուլկիսը:
Անահիտ Ավանեսյանն իր հերթին հավելեց, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք վերադառնալու բնականոն կյանքին և ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն Հայաստանի և Լիտվայի առողջապահության և բժշկագիտության բնագավառներում երկկողմ ձևաչափով համագործակցության խթանման համար, մասնավորապես` մասնագետների շարունակական մասնագիտական զարգացման, ոլորտի ներկայացուցիչների փորձի փոխանակման ծրագրերի ուղղությամբ, դեղագործության ասպարեզում:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...