16:32 02.06.2021
2021 թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակը և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ «Հայփոստի» միջոցով: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 14 և 75 տարեկան կենսաթոշակառուներն ու նպաստառուները․ նրանք կարող են ընտրել վճարման […]
16:26 02.06.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
16:21 02.06.2021
Ոստիկանության Իջևանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 1-ին Երևան քաղաքի Նորաշենի փողոցում հայտնաբերել և Իջևանի բաժին բերման են ենթարկել 39-ամյա Արման Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
16:07 02.06.2021
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարում է գիտական հետազոտությունների հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության մրցույթ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, այն Գիտության կոմիտեի և ԳԴՀ կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության միջև 2011 թվականին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման մասին» մտադրությունների հուշագրի շրջանակում անցկացվող երրորդ մրցույթն է: Մրցույթի նպատակն է խթանել երկու երկրների գիտական կազմակերպությունների և բուհերի միջև […]
16:00 02.06.2021
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենակետերում հունիսի 2-ին ստուգվել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը։ Ստուգվել են մարտական հենակետերում կատարված ինժեներական աշխատանքները, դիրքերի կահավորվածությունը, զինծառայողների ֆիզիկական և բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:
15:58 02.06.2021
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հունիսի 1-ից աշխույժ եռուզեռ է. կանոնավոր բեռնափոխադրումներին զուգահեռ վերականգնվել է նաև ուղևորափոխադրումների հոսքը: Վրաստանը օտարերկրյա քաղաքացիների համար բացել է ցամաքային սահմանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին 2020 թվականի մարտից: ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի պետի ժ/պ Հայկ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Բագրատաշենի մաքսակետը առավոտյան ժամը 10-ից սկսել է […]
15:53 02.06.2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվութունն է տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ «Ակնհայտ է, որ նմանատիպ ապատեղեկատվությունն ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շրջանառության մեջ է դնում ՀՀ զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանային […]
15:47 02.06.2021
2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը: Մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազի […]
15:42 02.06.2021
Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին այցելել է Արցախի Հանրապետության պետնախարարի աշխատակազմ և կառավարության անդամներին ու պետնախարարի աշխատակազմի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արտակ Բեգլարյանին. տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Իր խոսքում երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գրիգորի Մարտիրոսյանին, որն աշխատանքից ազատվելուց հետո շարունակելու է իր գործունեությունն Արցախում՝ ֆինանսատնտեսական ոլորտում: Արայիկ Հարությունյանը կարևորել է հատկապես […]
15:34 02.06.2021
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: Ըստ հրամանագրի՝ ՆԳ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել գնդապետ Սամվել Պետրոսյանը: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր համակարգի ծառայողներին է ներկայացրել Սամվել Պետրոսյանին, շնորհավորել, միաժամանակ համոզմունք հայտնել, որ նա իր մասնագիտական կարողություններն ու ծառայողական երկարամյա փորձը այսուհետ ևս կծառայեցնի համակարգի գործունեության արդյունավետությանը: […]
15:27 02.06.2021
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի վերանայման հայտ չի ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Բաղրամյանը նախ հայտնեց, որ գազի ներմուծման պայմանագիրը երկարաձգվել է մինչև հուլիս: Դրանից հետո պետք է լինի նոր պայմանագիր: «Անկախ նրանից, թե ինչ կբանակցեն և սահմանին ինչ գին կձևավորվի, վերջնական սպառողների համար սակագների […]
15:20 02.06.2021
Ավարտին են հասցվել Մ-1, Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցի միջին նորոգման աշխատանքները։ Միջին նորոգման շրջանակներում իրականացվել են փոսային նորոգման, կողնակների մաքրման և ամրացման (կոպճային խառնուրդով), հարթեցնող շերտի, ասֆալտբետոնե ծածկի, նոր նշանների տեղադրման և գծանշման աշխատանքներ։ Երթևեկության բավականին մեծ ինտենսիվություն ունեցող միջպետական նշանակության այս կարևոր տրանսպորտային հանգույցը միմյանց է միացնում Մ-4-ը, Մ-1-ը։ Միջին նորոգման աշխատանքները կատարվել են «Լիլիթ-87» […]
15:07 02.06.2021
Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներկրման սահմանափակումը տարածվում է նաև Վրաստանից անձնական օգտագործման նպատակով հնարավոր ներկրվող ապրանքների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ թուրքական ծագման ապրանքների ներկրումը սահմանափակվել է: «Հունիսի 1-ից արդեն Վրաստանի սահմանը բաց է, և որոշակի ժամային հատվածում թույլատրվում է ֆիզիկական անձանց […]
14:48 02.06.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել պետական TRT հեռուստաընկերությանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ նա անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հունիսին 14-ին կայանալիք հանդիպմանը և արցախյան հիմնախնդրին: Նշել է, որ Բայդենի հետ հանդիպմանը նրան հարցնելու է թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածության պատճառը: Ըստ Էրդողանի՝ Բայդենից առաջ իրենք աշխատել են թե՛ դեմոկրատական և թե՛ հանրապետական […]
14:41 02.06.2021
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Այրվածքաբանության ազգային կենտրոնին փոխանցեց մարդասիրական օգնություն, որը ներառում էր մոտ 15 000 միավոր բժշկական պարագա, այդ թվում՝ շարժական արտածծիչ սարք, էլեկտրաթերապիայի մեքենա, վիրակապական նյութեր և այլն: Աջակցությունը տրամադրել էր Իրանի Կարմիր մահիկը:
14:34 02.06.2021
Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 1-ին Լոռու մարզի Աքորի բնակավայրից բերման է ենթարկվել 24-ամյա Նարեկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նարեկ Պ.-ն ներկայացվել է վարույթն […]
14:25 02.06.2021
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների համար։ Ներկայացվել են առաջիկա երկու տարվա համար հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսումնական պարապմունքները սկսելու, ավարտելու, ինչպես նաև արձակուրդների ժամկետները: Առանձին հավելվածներով տրված են ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանների նախագծերը, որոնց […]
14:18 02.06.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 3-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տերյան 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 19-րդ, Դուրյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 12-րդ փողոցների, 12-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Սաֆարյան փողոցի առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների […]
14:03 02.06.2021
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հունիսի 1-ին արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել, փոխանցում է Ermenihaber-ը։ 2020թ. մայիսի 28-ին դոլարի նկատմամբ սահմանված 8.61 լիրա փոխարժեքից հետո, որը լիրայի պատմական ռեկորդն էր, հունիսի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ […]
13:57 02.06.2021
2021 թվականի մայիսի 31-ից հրապարակվել են ՀՀ Ազգային ժողովի 2021 թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները: Այս մասին հայտնեցին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ցուցակները փակցված են ընտրական տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ԿԸՀ www.elections.am պաշտոնական կայքում՝ որոնման հնարավորությամբ: Ցուցակները հրապարակված են ՀՀ ոստիկանության www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: «Կոչ ենք անում բոլոր ընտրողներին ծանոթանալ ընտրողների ցուցակներին, […]
13:50 02.06.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 3-ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 4-ը՝ ժամը 21:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի, Բջնի, Ալափարս, Արզական, Կարենիս, Ֆանտան, Թեղենիք, Քարաշամբ գյուղերի, Աղվերան հանգստյան գոտու գազասպառողների, «Աշնաղ», «Եղիցի Լույս ՊՀ» ՍՊԸ-ների, «Նարինե Վարդանյան և ընկերներ» ԼԸ-ի, «Արմինե» արտադրական կոոպերատիվի, «Կայծ» ՓԲԸ-ի ԱԳԼՃԿ-ների, «Ասկե Գրուպ», «Ձուլակենտրոն», […]
13:47 02.06.2021
Հաշվի առնելով մամուլում և համացանցում շրջանառվող տեղեկատվությունը` ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, առողջապահության նախարարությունը հայտնում է` Ընդհանրապես, դիերը սառնարանային պայմաններում պահվում են +2, +3, +4 ջերմաստիճանի պայմաններում: Հարկ ենք համարում նշել, որ դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Դրանք հատուկ նախատեսված են դիակների և մասունքների […]
13:44 02.06.2021
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրալիայի Արաբական խորհուրդը միացել է մեծաթիվ կազմակերպությունների՝ Դաշնային կառավարությանը կոչ անելով ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը՝ մեջբերելով վարչապետ Սքոթ Մորիսոնին ուղղված նամակը, որում կազմակերպությունը գրում է. «Մենք Ավստրալիային կոչ ենք անում միանալ այն բազմաթիվ երկրներին, որոնք քայլեր են ձեռնարկել […]
13:37 02.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը Հունիսի 1-2-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
13:30 02.06.2021
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Դիլիջանի կողմից էլեկտրահաղորդման հետ կապված տեխնիկական վթարի հետևանքով Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է ՏԿԵՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
13:22 02.06.2021
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը հունիսի 2-4-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում: Սա Էրդողան-Բայդեն տեղի ունենալիք հանդիպումից առաջ 2-րդ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Թուրքիա, հաղորդում է Ermenihaber-ը։ Նախորդ շաբաթ Թուրքիա էր այցելել ԱՄՆ փոխպետքարտուղար Վենդի Շերմանը: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը, հղում անելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Գրինֆիլդը հանդիպումներ է ունենալու թուրք […]
13:11 02.06.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը՝ ծնված 1992թ., Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող կիսակառույց շինության առաջին հարկում, պարբերաբար, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել տասնվեց տարին չլրացած […]
00:00 02.06.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Բելգիա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, հանդիպումները մեկնարկելու են հունիսի 2-ին։ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոնի հետ։ Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում էր, որտեղ հանդիպել է […]