ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+29.09 oC

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ

20:52 25.05.2021

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավար Մայքլ Շուլմանի գործունեության ավարտի կապակցությամբ այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում՝ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Ռոբերտ Ադիլխանյանը, միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թայիրյանը և ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի աշխատակիցները:

Ողջունելով հյուրերին՝ Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ քննչական կոմիտեին՝ տարիների ընթացքում ցուցաբերված օգնության և օժանդակության համար: Կարևորելով երկարամյա համագործակցությունը՝ Քննչական կոմիտեի նախագահը շեշտել է, որ իրականացվող ծրագրերը շատ կարևոր են և նպաստում են Քննչական կոմիտեի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, կազմակերպաիրավական ընթացակարգերի որակական առավել բարձր հարթություն տեղափոխելուն, ինչպես նաև՝ աշխատակիցների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը:

ՀՀ քննչական կոմիտեի ձևավորումից ի վեր ԱՄՆ պետքարտուղարության աջակցությամբ ՀՀ քննչական կոմիտեին նվիրաբերվել է թվով 72 սկաներ, 4 համակարգիչ, 4 ցանցային սարք և ծրագրային լիցենզիաներ, ինչպես նաև՝ այլ սարքավորումներ, որոնց շնորհիվ Կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում քրեական գործերը թվայնացվում են, այսինքն՝ ստեղծվում են էլեկտրոնային արխիվ և էլեկտրոնային գրադարան, քննիչների համար կազմակերպվել են դասընթացներ, վերապատրաստումներ, քննարկումներ:

Շնորհիվ տրամադրված տեխնիկայի՝ Քննչական կոմիտեն այսօր ունի համակարգչատեխնիկական լաբորատորիա, որը նպաստում է քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացմանը, ապահովմանն ու հանցագործությունների բացահայտմանը:

Բացի այդ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրերի պատասխանատուների գործուն աջակցությամբ պայմանագիր է կնքվել ՀՀ քննչական կոմիտեի և Կորած և թրաֆիքինգի ենթարկված երեխաների որոնման ազգային կենտրոնի միջև, ներդրվել տեղեկատվության փոխանակման թեժ գիծ:

«Նկատի ունենալով առկա համագործակցությունը և մեծապես կարևորելով ԱՄՆ պետքարտուղարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանի իրավապահ կառույցների ու պաշտոնյաների կարողությունների հզորացմանը, առավել արդարացի և թափանցիկ քրեական արդարադատության համակարգի կայացմանը, ես լիահույս եմ, որ մեր համատեղ փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ, իսկ հատկապես Ձեզ թույլ տվեք անձամբ իմ և Քննչական կոմիտեի ողջ անձնակազմի անունից շնորհակալություն հայտնել՝ կատարված մեծածավալ աշխատանքի համար, մաղթել հաջողություն և նոր ձեռքբերումներ»,- ասել է Հայկ Գրիգորյանը:

Մայքլ Շուլմանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և համագործակցության համար՝ նշելով, որ Քննչական կոմիտեն գերատեսչություններից լավագույնն է, որն իրականացնում է էլեկտրոնային փաստաթղթավորման աշխատանքները:

«Սա իսկական համագործակցություն է, ես մեծ գոհունակությամբ աշխատեցի վերջին երեք տարիների ընթացքում, և այս շփումներից շահեց գործը»,- հավելել է Շուլմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:20 16.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 17-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 «Էրեբունի» թանգարան, Նոր Արեշ 35 փողոց 1-45 առանձնատներ, Խաչիկ Դաշտենցի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Արևադաշտ, Տալվորիկ, Արտիմետ, Վանադ և Կողբավան գյուղեր Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 […] ...

Խաչանովը բարելավել է դիրքը 3 հորիզոնականով

21:13 16.07.2025

Խաչանովը բարելավել է դիրքը 3 հորիզոնականով

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ հասնելու շնորհիվ ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 2590 միավորով այժմ աշխարհի 17-րդ ռակետն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը 12030 միավորով «Ուիմբլդոնի» նոր չեմպիոն Յանիկ Սիներն է։ Երկրորդը Կառլոս Ալկարասն է (Իսպանիա, 8600), երրորդը` Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 6310), […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ

21:01 16.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՔԶԱԿ գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ

Հուլիսի 16-ին Հաագայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ֆերնանդո Արիասի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի նպատակների իրագործմանը և ընգծել […] ...

Հունաստանը աջակցում է ՀՀ-ին ՀԸԳՀ իրագործման ընթացքում. Հունաստանի ԱԳ փոխնախարարը՝ դեսպան Մկրտչյանին

20:53 16.07.2025

Հունաստանը աջակցում է ՀՀ-ին ՀԸԳՀ իրագործման ընթացքում. Հունաստանի ԱԳ փոխնախարարը՝ դեսպան Մկրտչյանին

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նորանշանակ փոխնախարար Հարիս Թեոհարիսի հետ, ով պատասխանատու է տնտեսական դիվանագիտության ոլորտի համակարգման համար։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ  դեսպանությունից: Դեսպանն անդրադարձել է 2024 թ. դեկտեմբերին Հայաստան-Հունաստան միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում արձանագրված պայմանավորվածություններին և դրանց իրականացման ընթացքին։ Անդրադարձ է կատարվել նաև […] ...

Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարցում. Դեբորա Բերգամինի

20:40 16.07.2025

Իտալիան կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարցում. Դեբորա Բերգամինի

Այսօր Հռոմում ունեցա շատ արժեքավոր հանդիպում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ։ Քննարկեցինք Իտալիայի և Հայաստանի միջև հարաբերությունները․ ցանկանում ենք ամրապնդել մեր կապերը՝ խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու նպատակով։ Իտալիայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ այս մասին Instagram-ի իր էջում գրել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության փոխնախագահ, Առաջ Իտալիա կուսակցության (իշխող կոալիցիայի մաս կազմող աջակողմյան ուժ) […] ...

Ծառուկյանն ասել է, թե երբ կլինի իր հաջորդ մենամարտը

20:28 16.07.2025

Ծառուկյանն ասել է, թե երբ կլինի իր հաջորդ մենամարտը

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանն ասել է, որ իր հաջորդ մենամարտը կլինի այս տարվա օգոստոսին կամ սեպտեմբերին, հաղորդում է Чемпионат-ը՝ հղում կատարելով Global Reality-ն: «Ինձ ասացին, որ որոշում կկայացնեն մինչև հաջորդ շաբաթ։ Կա՛մ ես տիտղոսի համար մենամարտելու եմ Տոպուրիայի հետ, կա՛մ տիտղոսի համար մենամարտից առաջ ևս մեկ մենամարտ էլ կանցկացնեմ։ […] ...

BACK_TO_TOP