Արդիականացվում է Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+31.09 oC

Արդիականացվում է Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգը

22:59 21.05.2021

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ արդիականացվում է Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգը: Մասնագետները նկատում են. աչքի համար ոչ այդքան տեսանելի ստորգետնյա աշխատանքների նպատակը բոլորովին էլ նոր սալիկներ տեղադրելը չէր, այլ շատրվանի լուսաձայնային սարքավորումների անվտանգության ապահովումը:

«Խողովակաշարն ամբողջությամբ վնասված էր, ջրավազանի ջրի մոտ 30-40 տոկոսի կորուստ էինք ունենում: Շատ երկար տարիների խնդիր էր: Ջուրը միշտ լցվում էր սարքավորումների սենյակ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

«Սպասարկող էլեկտրական բոլոր սարքավորումները համակարգչի հետ միասին այստեղ են գտնվում: Ցանկացած պահի ջրի արտահոսքի հետևանքով կարող էր տեխնիկան վնասվել, անգամ հրդեհ բռնկվել և ամբողջ համակարգը կվնասվեր»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը:

Տարբեր գույների և տարբեր բարձրությամբ ու ձևերով ջուր մղելու հնարավորություն ունեցող համակարգը կառավարվում է հենց այս սրահից: Սարքավորումներն այս պահին խնամքով փաթեթավորված են:

«Ամբողջությամբ այս հատվածը քանդվել է 4մ խորությամբ, որ խողովակները փտած վիճակում էին գտնվում, ամբողջությամբ վերականգնվել են: Որտեղ ռելիեֆը չէր համապատասխանում չափանիշին և ջուր էր կուտակվում, նաև այդ հատվածների խնդիրն ենք լուծում»,- նշում է Գրիգոր Հարությունյանը:

«Կառուցվել է նոր հենապատ, ջրամեկուսացում է ապահովվել, սալիկները վերականգնվել են, և այս պահին ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված է»,- ասում է «Լիլանարմ» ՍՊԸ պատասխանատու Նարեկ Պողոյանը:

Իր բարձրարվեստ ճարտարապետական կառուցվածքով քաղաքի այցեքարտը դարձած Հանրապետության հրապարակը քաղաքի բնակիչների ու հյուրերի համար ավելի գրավիչ է տարվա տաք ամիսներին՝ նույնքան բացառիկ երգող շատրվանի շնորհիվ: Եվս մի քանի օր, ու Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կսկսի գործել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիսակառույց շենքում հայտնաբերվել են հրացան, ատրճանակ, նռնակ ու փամփուշտներ

20:22 17.07.2025

Կիսակառույց շենքում հայտնաբերվել են հրացան, ատրճանակ, նռնակ ու փամփուշտներ

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Հալաբյան փողոցի կիսակառույց շենքում զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում Մուշ-2 թաղամասում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, երկփողանի հրացանի փող՝ ձգանային մեխանիզմով, ծխագլանակ, մեկնարկային ատրճանակ, 2 նռնակ և տարբեր […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

20:13 17.07.2025

Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին

Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին: Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման […] ...

SHANTNEWS

20:00 17.07.2025

SHANTNEWS

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

19:54 17.07.2025

Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

19:47 17.07.2025

Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...

Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

19:42 17.07.2025

Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […] ...

BACK_TO_TOP