16:52 21.05.2021
ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով Հայաստանում Trade-in գործիքի ներդրման համար ստեղծվում է ավելի բարենպաստ հարկային միջավայր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Փաթեթի նպատակը միջազգային պարկտիկայում ընդունված ավտոմեքենաների առուվաճառքի Trade-in գործիքի ներդրման և տարածման համար նպաստավոր հարկային միջավայրի ստեղծումն է: Այսօր հարկային գործիքակազմի առումով գրավիչ չէ այս համակարգի կիրառությունը: Ֆիզիկական անձից մեկ այլ ֆիզիկական անձի ավտոմեքենայի փոխանցումը, երբ միջնորդավորվում է առուվաճառքը կազմակերպող կազմակերպության օղակով, ծանրաբեռնվում է հարկային պարտավորություններով»,-ասաց Պողոսյանն ու համոզմունք հայտնեց, որ դա հիմնավորված չէ:
Նրա խոսքերով՝ ԱԱՀ-ն պետք է հաշվարկել ու վճարել նոր ստեղծված արժեքի համար, իսկ տրանսպորտային միջոցը նորովի ստեղծվում է մեկ անգամ՝ ՀՀ ներմուծվելիս, և հետագայում առուվաճառքի շղթայում նորից ԱԱՀ հաշվարկելը հակադրվում է ԱԱՀ-ի տրամաբանությանը:
«Առաջարկվում է ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեություն, և լիցենզավորված անձանց հնարավորություն ընձեռել ֆիզիկական անձից օգտագործված տրանսպորտային միջոցը ձեռք բերելիս չվճարել 10 տոկոս եկամտային հարկը և տրանսպորտային միջոցի հետագա վաճառքի ժամանակ ավելացված արժեքի հարկը վճարել ոչ թե վաճառքի ամբողջ գնից, այլ վաճառքի գնի և նախկինում ձեռքբերման գնի դրական տարբերությունից»,- ասաց փոխնախարարը:
Ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցչի գործունեության համար տարեկան տուրքը առաջին տարվա համար՝ 2022-ի հունվարի 1-ից կսահմանվի 1 մլն դրամ, 2023-ի հունվարի 1-ից՝ 2 մլն դրամ:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ պարզաբանեց, որ, այսպիսով` ներդրվում է մի մեխանիզմ, որով քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց օգտագործած մեքենաները հանձնել կամ օտարել պաշտոնական ներկայացուցչություններին և այդ նույն ներկայացուցչություններն հավելյալ գումար վճարելով՝ ձեռք բերել նոր մեքենա:
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան20:22 17.07.2025
Կիսակառույց շենքում հայտնաբերվել են հրացան, ատրճանակ, նռնակ ու փամփուշտներՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 14-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գյումրիի Հալաբյան փողոցի կիսակառույց շենքում զենք-զինամթերք է թողել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում Մուշ-2 թաղամասում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, երկփողանի հրացանի փող՝ ձգանային մեխանիզմով, ծխագլանակ, մեկնարկային ատրճանակ, 2 նռնակ և տարբեր […] ...
20:13 17.07.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենինԵվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Հանդիպման հիմնական թեման ԵՄ Դիմակայունության և աճի պլանի շրջանակներում իրականացվելիք համատեղ ծրագրերի ուղղություններն էին: Զրուցակիցները քննարկել են նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը և այդ համատեքստում թվայնացման […] ...
19:54 17.07.2025
Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքըՄեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...
19:47 17.07.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...
19:42 17.07.2025
Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […] ...