15:04 21.05.2021
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի մասնակցությամբ տեղի ունեցած երկօրյա առցանց աշխատաժողովում քննարկվել են բուհերում ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմանը վերաբերող հարցեր:
Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման TAIEX ծրագրի փորձագիտական առաքելության շրջանակում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ:
Աշխատաժողովին մասնակցել են ԵՄ ներկայացուցիչներ՝ Եվրոպական համալսարանների ասոցիացիայի ֆինանսական հարցերով տնօրեն Թոմաս Էսթերմանը, Ավստրիայի կրթության, գիտության և հետազոտության դաշնային նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Փոլ Կոհլերը, Նիդեռլանդների համալսարանների ասոցիացիայի ներկայացուցիչ Վիկտոր Մայերը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության, զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, ֆինանսաբյուջետային վարչությունների և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք պատասխանատուներ:
Բացման խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ աշխատաժողովի նպատակն է աջակցել ՀՀ բուհերում ֆինանսավորման նոր բանաձևի մշակմանն ու ներդրմանը` հաշվի առնելով ԵՄ անդամ երկրների լավագույն փորձը:
Համավարակի և պատերազմական իրավիճակի պատճառով հետաձգված ծրագիրը դիտարկվում է որպես ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների բաղադրիչ:
Բուհերի և ուսանողների ֆինանսավորման նոր մեթոդաբանության մշակման աշխատանքները բարեփոխումների առանցքային կետերից են, որոնք համապատասխան իրավական կարգավորումներ են ստացել Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում:
«Բարձրագույն ուսումնական հաստատություններում ճիշտ ֆինանսավորման մեխանիզմների ներդրումն առաջնային խնդիր է, քանի որ դրանից են կախված կրթության որակն ու արդյունավետությունը»,- ընդգծել է Կարեն Թռչունյանը` փաստելով, որ Հայաստանում գործող բուհերից որոշներն ունեն ընդհանուր, որոշներն էլ նեղ մասնագիտական ուղղվածություն, ինչպիսիք են, օրինակ, Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը կամ Ագրարային համալսարանը: Հետևաբար, կարևոր է հասկանալ, թե յուրաքանչյուր տեսակի համալսարանի համար ֆինանսավորման որ մեխանիզմն է ավելի արդյունավետ:
«Լինելով զարգացող երկիր` Հայաստանը առավելագույնս կարևորում է բուհերի, առանց այդ էլ սուղ ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը: Այս տարիներին մենք համոզվել ենք, որ 21-րդ դարում համալսարաններում իրավիճակի ու կրթական միջավայրի նոր պահանջներ են ձևավորվել, որոնք էականորեն տարբերվում են նախորդ` 20-րդ դարի պահանջներից. գիտությունը զարգանում է նոր տեմպով, ուսանողներն են տարբեր, անընդհատ փոփոխվում է աշխատաշուկան: Պետք է հասկանալ, թե ինչպես զարգացնել ուսանողների քննական և քննադատական մտածողությունը, ինչպես ձևավորել սովորելու, նախաձեռնելու, ստեղծարար լինելու և արժեքներ ձևավորելու մոտիվացիա: Սրանք խնդիրներ են, որոնք ևս պետք է հաշվի առնվեն բուհերի պետական և հանրային ֆինանսավորման մոտեցումներում»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ պետք է մշակել գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կօգնի գտնել լավագույն լուծումները:
Աշխատաժողովին զեկույցով հանդես է եկել Եվրոպական համալսարանների ասոցիացիայի ղեկավար Թոմաս Էսթերմանը: Նա հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նաև ԵՄ «Տեմպուս ԱԹԵՆԱ» ծրագրի շրջանակում ասոցիացիայի իրականացրած մշտադիտարկումների արդյունքները Հայաստանի բուհերում գործող ֆինանսավորման մոդելների, համավարակի հետևանքով ստեղծված նոր իրավիճակի և այլ խնդիրների մասին: Առանձնացնելով առաջնային մարտահրավերները՝ Էսթերմանը նկատել է, որ իրենց կատարած մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս՝ վերջին տասնամյակում մեծացել է ճնշումը պետական ֆինանսավորում ստացող հաստատությունների վրա, ինչն արդեն միջազգային տարածված փորձի ցուցիչ է: Ֆինանսական ռեսուրսի դիմաց արժեք ստեղծելու աճող պահանջարկ կա, մեծ է ակնկալիքը, որ համալսարաններն իրենց գործունեության մեջ կլինեն թափանցիկ և հաշվետու, հատկապես երբ ֆինանսավորվում են պետական միջոցներից:
Բանախոսն առանձնացրել է թվայնացման միտումները, որը մեծ զարգացում է ապրել վերջին մեկ տարվա ընթացքում: Համավարակի պայմաններում թե՛ դասավանդման, թե՛ բուհերի ներքին կառավարչական և վարչարարության աշխատանքները տեղափոխվել են թվային ոլորտ և հիմնականում առցանց են կատարվում:
Աշխատաժողովի ընթացքում Նիդեռլանդների համալսարանների ասոցիացիայի ներկայացուցիչ Վիկտոր Մայերը և Ավստրիայի կրթության, գիտության և հետազոտության դաշնային նախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Փոլ Կոհլերը ներկայացրել են համապատասխանաբար Նիդեռլանդների և Ավստրիայի համալսարանների ֆինանսավորման փորձը: Աշխատաժողովի մասնակիցները հարցեր են ուղղել բանախոսներին բուհերի հանրային ֆինանսավորման արդյունավետության, հետազոտական, նորարարական, ձեռնարկատիրական գործունեության մեջ ընդգրկվածության, հանրային ու մասնավոր ոլորտների հետ համագործակցության և այլ խնդիրների վերաբերյալ:
23:59 17.07.2025
Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներումԳործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...
23:56 17.07.2025
Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստըՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...
23:50 17.07.2025
Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինենԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...
23:47 17.07.2025
Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրաՀուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...
23:42 17.07.2025
Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել էՀուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
23:33 17.07.2025
Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջՀայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...