Շենգավիթի մարզադպրոցը նոր տանիք կունենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+27.09 oC

Շենգավիթի մարզադպրոցը նոր տանիք կունենա

15:11 21.05.2021

Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը մեծությամբ ու հնարավորություններով միակն է Երևանում: 1970-ականներին կառուցված շենքի խնդիրներն սկսվեցին 90-ականներին. տանիքից կաթոցները շարունակվում են մինչև օրս:

«Հինգ տարի պարապում եմ այստեղ, ու ամեն անգամ, երբ անձրև է գալիս, ընկերներով հետաքրքրվում ենք՝ կլինի՞ դաս, թե՞ ոչ, որովհետև, այստեղ փոսեր են առաջանում, և հաճախ ընկնում ենք»,- պատմում է մարզիկներից Անահիտ Գրիգորյանը:

Վերջին անգամ տանիքը մասնակիորեն նորոգվել էր 10 տարի առաջ: Այս տարի Երևանի քաղաքապետարանն առաջնահերթորեն նախաձեռնեց ամբողջությամբ վերակառուցել մարզադպրոցի տանիքը:

«Նույնիսկ անձրևից 7-8 օր հետո տանիքում հավաքված ջուրը դեռ կաթում է: Այս ծրագիրը համարում եմ մեր մարզադպրոցի փրկության ծրագիր: Առանց տանիքը կարգի բերելու մնացած բոլոր աշխատանքներն անիմաստ են»,- ասում է Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանը:

«1993 թվականից այս վիճակն է դպրոցում, ու նորոգումն իսկապես երազանք էր մեզ համար, մեր ցանկությունն է, որ երեխաները մարզվեն լավ պայմաններում»,- հավելում է մարզադպրոցի փոխտնօրեն Արա Ստեփանյանը:

Նախագծով հարթ տանիքն ամբողջությամբ կվերափոխվի տարբեր թեքություններով թիթեղյա տանիքի՝ չխաթարելով շենքի ընդհանուր ճարտարապետական տեսքը:

Տանիքի նորոգումից հետո կտեղադրվի ջրահեռացման նոր համակարգ, ինչի շնորհիվ տանիքից հոսող անձրևաջրերն այլևս շենքի հիմքերը չեն քայքայի:

Մարզադպրոցի շենքում առանձին գործում է 4 մարզադպրոց: Տանիքի նորոգումն ամենակարևոր խնդիրն էր բոլորի համար: Շինարարությունը, կտուրից բացի, կարվի նաև շենքում: Ի դեպ, դպրոցի միջոցներով արդեն փոխվել են պատուհանները, իսկ երբ տանիքը պատրաստ լինի, կփորձեն քաղաքապետարանի միջոցով լուծելի դարձնել շենքի հիմնանորոգման խնդիրը:

«Երեխաներն այստեղ մարզումների են գալիս անվճար, մեր նպատակն առողջ սերունդ դաստիարակելն է»,- նշում է Երևանի Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Դավիթ Ֆահրադյանը:
Քաղաքային իշխանությունը մտադիր է փուլ առ փուլ անդրադառնալ համայնքային մարզադպրոցների խնդիրներին:
Շենգավիթի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցում մարզվում է ավելի քան 800 երեխա: Նրանցից յուրաքանչյուրն այստեղ է գալիս նպատակով, որ մի օր իր նկարն էլ կհամալրի օլիմպիականների անկյունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

23:56 17.07.2025

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

23:50 17.07.2025

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

23:47 17.07.2025

Պարոնյան փողոցում ծառի հսկայական ճյուղը կոտրվել և ընկել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա

Հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Պարոնյան փողոցի թիվ 22 շենքի մոտ ծառի հսկայական ճյուղը կոտրվել ու ընկել է բակում կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ […] ...

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

23:42 17.07.2025

Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

23:33 17.07.2025

Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրում է իր երկրի իշխանություններին հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրականնության ու Հայաստանը մեկուսացնելու փորձի մեջ

Հայ-վրացական սահմանային անցակետում հայ բեռնափոխադրողների նկատմամբ խտրական վերաբերմունքը Վրաստանի ներքաղաքական դիսկուրսի թեմա է դարձել: Ընդիմությունը մեղադրում է իշխանությանը Հայաստանի հետ հարաբերությունները վնասելու մեջ: Կոնկրետ ովքե՞ր են այս գնահատականը հնչեցնողները և կա՞ արդյոք ինչ-որ դրական դինամիկա Վրաստանում հայ բեռնափոխադրողների խնդիրների լուծման հարցում: Այս հարցերին «Հորիզոնում» անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում: ...

BACK_TO_TOP