Արցախում մեկ շաբաթում վնասազերծվել է 320 պայթուցիչ, թնդանոթի 388 արկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+25.09 oC

Արցախում մեկ շաբաթում վնասազերծվել է 320 պայթուցիչ, թնդանոթի 388 արկ

15:50 17.05.2021

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է շաբաթը.
2021 թվականի մայիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 829 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են հրդեհի դեպքերը: Գրանցված 6 հրդեհների մեծ մասը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում:
Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին 5 կանչ է արձանագրվել: Տուժել է 5 քաղաքացի: Փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին օգնություն և շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխել բուժհաստատություն: Ցավոք, մեկի կյանքը փրկել չի հաջողվել:
Մահվան ելքով ՃՏՊ դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին՝ Ասկերանի շրջանում:
Ծառայության սակրավորները հանրապետության տարածքում ամենօրյա ռեժիմով շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքները:
Այս մասով 39 կանչ է գրանցվել, իսկ շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 320 պայթուցիչ, հակատանկային 6 ական, կասետային 43 հրթիռ, թնդանոթի 388 արկ, 6 հատ գնդիկաբեկորային ավիառումբ, ձեռքի 9 նռնակ՝ ևս 9 հատ նռնականետի ական:
Սոցիալ-կենցաղային բնույթի 43 կանչ է գրանցվել, որից 7-ը դռան բացման, 3-ը հիվանդի տեղափոխման, 1 վերելակի բացման, 12-ը ջրամատակարարման: Փրկարարները նաև տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը:
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով և ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներում շարունակվում են ուսումնական պլանով նախատեսված պարապմունքներն ու ուսումնավարժությունները:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբ

10:30 18.07.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 19.3°C: Այս մասին  հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

«Ռեալը» պատրաստվում է վաճառել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկին

10:17 18.07.2025

«Ռեալը» պատրաստվում է վաճառել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է այս ամառ բաժանվել թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայից՝ աշխատավարձերի ֆոնդը թեթևացնելու և ֆինանսական ռեսուրսներ ազատելու նպատակով: Այս մասին հայտնում է AS-ը: Աղբյուրի համաձայն՝ Ալաբան պատրաստ չէ լքել ակումբը և ցանկանում է կատարել իր պայմանագրով նախատեսված պարտավորությունները մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ լավ մարզավիճակում մնալու համար: Ալաբայի ապագայի հարցը կախված է նրա […] ...

Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայի և Իրանի հարցը

10:00 18.07.2025

Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայի և Իրանի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիան և Իրանը, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Սիրիայում բռնությունը դադարեցնելու ջանքերը: Նրանք նաև քննարկել են Իրանի […] ...

Չինաստանը սեպտեմբերի 3-ի շքերթին կհրավիրի օտարերկրյա հյուրերի, այդ թվում՝ ԱՄՆ-ից

09:48 18.07.2025

Չինաստանը սեպտեմբերի 3-ի շքերթին կհրավիրի օտարերկրյա հյուրերի, այդ թվում՝ ԱՄՆ-ից

Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինում կայանալիք ռազմական շքերթին կհրավիրի արտասահմանյան հյուրերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի խոսնակ Լյու Պենգյուն։ «Արտասահմանյան հյուրերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, կհրավիրվեն դիտելու սեպտեմբերի 3-ի շքերթը», – ասել է նա հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Լյու Պենգյուն, որը դեսպանատան նախարար-խորհրդականն է, նույնպես հաստատել է, որ շքերթի […] ...

Ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների պատրաստման հարցը շարունակում է մնալ մարտահրավեր․ ՄԻՊ

09:42 18.07.2025

Ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների պատրաստման հարցը շարունակում է մնալ մարտահրավեր․ ՄԻՊ

Հուլիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Դիլիջանում մասնակցել է «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության իրավունքի իրացման խնդիրները» թեմայով կազմակերպված քննարկմանը, հայտնում են Պաշտանի աշխատակազմից։ «Միջոցառումը կազմակերպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության […] ...

Սիրիայի ժամանակավոր նախագահը մեղադրել է անօրինական խմբավորումներին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

09:40 18.07.2025

Սիրիայի ժամանակավոր նախագահը մեղադրել է անօրինական խմբավորումներին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան մեղադրել է «անօրինական զինված խմբավորումներին» Աս-Սուվեյդա նահանգի հարավային մասում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Սիրիայի առաջնորդի գրասենյակի հայտարարությունը տարածել է SANA լրատվական գործակալությունը: «Հուլիսի 16-ին երկրի ղեկավարությունը որոշեց դուրս բերել զորքերը Աս-Սուվեյդայից, քանի որ տրվել էին երաշխիքներ, որ անօրինական զինված խմբավորումները չեն հարձակվի խաղաղ բնակիչների վրա։ Սակայն, սիրիական զինվորականների դուրսբերումից հետո […] ...

BACK_TO_TOP