Հրազենի գործադրմամբ սպանության փորձ Նար-Դոսի փողոցում․ ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+25.09 oC

Հրազենի գործադրմամբ սպանության փորձ Նար-Դոսի փողոցում․ ոստիկանների բացահայտումը

15:17 17.05.2021

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 13-ին 1-ին համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ՝ հրազենային վնասվածքով: Ժամը 19։35-ին բուժհաստատությունից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողներն անցան հանցագործության բացահայտմանը։

Միջոցառումներին ներգրավվեցին ՔՈԳՎ և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Նախ հայտնաբերվեց դեպքի վայրը։ Նար-Դոսի 39/ա շենքի մոտ կատարված զննությամբ քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերեցին պարկուճ։ Նախնական տվյալներով՝ գործադրվել էր ատրճանակ։ Կենտրոնականի քրեական հետախույզները ճշտեցին, որ տուժած երիտասարդը, դեռևս չպարզված պատճառով, կոտրել էր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի ապակին, ինչից հետո «Նիսանի» վարորդը մեքենայի սրահից կրակել էր նրա ուղղությամբ ու հեռացել։

Ճշտվեց կրակողի ինքնությունը՝ Երևանի բնակիչ էր, 34 տարեկան։ Նրան հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին, իրականացվեց նաև բացատրական աշխատանք։ Այդ միջոցառումների արդյունքը տեսանելի դարձավ մայիսի 16-ին՝ դեպքից 3 օր անց։ Կասկածվողը ներկայացավ ոստիկանության Կենտրոնական բաժին՝ բերելով նաև «Մակարով» ատրճանակ, որը նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն էր։ Սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել են փորձաքննություններ: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» պատրաստվում է վաճառել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկին

10:17 18.07.2025

«Ռեալը» պատրաստվում է վաճառել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է այս ամառ բաժանվել թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայից՝ աշխատավարձերի ֆոնդը թեթևացնելու և ֆինանսական ռեսուրսներ ազատելու նպատակով: Այս մասին հայտնում է AS-ը: Աղբյուրի համաձայն՝ Ալաբան պատրաստ չէ լքել ակումբը և ցանկանում է կատարել իր պայմանագրով նախատեսված պարտավորությունները մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ լավ մարզավիճակում մնալու համար: Ալաբայի ապագայի հարցը կախված է նրա […] ...

Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայի և Իրանի հարցը

10:00 18.07.2025

Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայի և Իրանի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիան և Իրանը, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Սիրիայում բռնությունը դադարեցնելու ջանքերը: Նրանք նաև քննարկել են Իրանի […] ...

Չինաստանը սեպտեմբերի 3-ի շքերթին կհրավիրի օտարերկրյա հյուրերի, այդ թվում՝ ԱՄՆ-ից

09:48 18.07.2025

Չինաստանը սեպտեմբերի 3-ի շքերթին կհրավիրի օտարերկրյա հյուրերի, այդ թվում՝ ԱՄՆ-ից

Չինաստանը սեպտեմբերի 3-ին Պեկինում կայանալիք ռազմական շքերթին կհրավիրի արտասահմանյան հյուրերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի խոսնակ Լյու Պենգյուն։ «Արտասահմանյան հյուրերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, կհրավիրվեն դիտելու սեպտեմբերի 3-ի շքերթը», – ասել է նա հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Լյու Պենգյուն, որը դեսպանատան նախարար-խորհրդականն է, նույնպես հաստատել է, որ շքերթի […] ...

Ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների պատրաստման հարցը շարունակում է մնալ մարտահրավեր․ ՄԻՊ

09:42 18.07.2025

Ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների պատրաստման հարցը շարունակում է մնալ մարտահրավեր․ ՄԻՊ

Հուլիսի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Դիլիջանում մասնակցել է «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության իրավունքի իրացման խնդիրները» թեմայով կազմակերպված քննարկմանը, հայտնում են Պաշտանի աշխատակազմից։ «Միջոցառումը կազմակերպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Քննարկման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության […] ...

Սիրիայի ժամանակավոր նախագահը մեղադրել է անօրինական խմբավորումներին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

09:40 18.07.2025

Սիրիայի ժամանակավոր նախագահը մեղադրել է անօրինական խմբավորումներին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան մեղադրել է «անօրինական զինված խմբավորումներին» Աս-Սուվեյդա նահանգի հարավային մասում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Սիրիայի առաջնորդի գրասենյակի հայտարարությունը տարածել է SANA լրատվական գործակալությունը: «Հուլիսի 16-ին երկրի ղեկավարությունը որոշեց դուրս բերել զորքերը Աս-Սուվեյդայից, քանի որ տրվել էին երաշխիքներ, որ անօրինական զինված խմբավորումները չեն հարձակվի խաղաղ բնակիչների վրա։ Սակայն, սիրիական զինվորականների դուրսբերումից հետո […] ...

Գուտերեշը առաջընթաց է արձանագրել Կիպրոսի կարգավորման բանակցություններում

09:30 18.07.2025

Գուտերեշը առաջընթաց է արձանագրել Կիպրոսի կարգավորման բանակցություններում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է Կիպրոսի հարցի կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի և Կիպրոսի հունական և թուրքական համայնքների առաջնորդների միջև մի շարք նախաձեռնությունների շուրջ համաձայնությունների մասին։ «Իմ մանդատի սկզբից ես հանձնառու եմ եղել կիպրացիների՝ կիպրոսահույների և կիպրոսաթուրքերի անվտանգության և բարեկեցության ապահովմանը։ Այսօրվա քննարկումները կրկին կառուցողական էին», -ասել էԳուտերեշը Կիպրոսի խնդրի վերաբերյալ այս տարվա երկրորդ […] ...

BACK_TO_TOP