TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Լեհաստանի կառավարությունը 3 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցել Արցախից տեղահանված բնակիչներին

21:40 15.04.2021

Լեհաստանի կառավարությունը ապրիլի 15-ին 3 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստանին, որը տրամադրվելու է ՀՀ տարածքում բնակություն հաստատած Արցախից տեղահանված քաղաքացիներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը: «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեռ Արցախյան պատերազմի օրերից սկսած համակարգում էր արցախցիներին կացարանով ապահովման գործընթացը […]

̰
Միջազգային կոնֆերանսին ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկիչների մասնակցության փաստեր

21:24 15.04.2021

Վարձկաններն ու ահաբեկչական կառույցների ներկայացուցիչները, մասնակցելով Ադրբեջանի կողմից պատերազմին, նպաստեցին Հարավային Կովկասի միջազգային ահաբեկչության մեկ այլ կենտրոնի վերափոխմանը: «Գլոբալ մարտահրավերներ եւ սպառնալիքներ` համաճարակի պայմաններում: Ահաբեկչություն եւ բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսի իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: «Թվում էր, թե կորոնավիրուսային վարակի եւ դրա ծանր հետեւանքների հետ կապված մարտահրավերները պետք […]

̰
Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար

21:16 15.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 370 […]

̰
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի հերթական հայատյաց քաղաքականությունը

21:08 15.04.2021

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի հերթական հայատյաց քաղաքականությունը. «Օրերս Բաքվում բացված «Ռազմավարի ցուցահանդես–պուրակ»-ը Ադրբեջանի իշխանության հերթական հայատյաց ու ցեղասպան քաղաքականության ցայտուն դրսևորումն էր: Հայ զինվորներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ տեսարանների ականատեսը եղանք: Ադրբեջանական վերնախավի նմանօրինակ վերաբերմունքը ոչ միայն անտեսում և ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլև վկայում է 1994թ. մայիսի […]

̰
2020-ին առևտրաշրջանառությունը Հայաստանի և Ղազախստանի միջև աճել է երկու անգամ

20:45 15.04.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Ողջունելով դեսպանին՝ Հայկ Չոբանյանը շնորհավորել է նրան արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ: Արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում իր մեկամսյա գործունեության ընթացքում ջերմ ընդունելության է արժանացել բոլոր […]

̰
Երկու զինծառայողի մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. ձերբակալվել է նույն մարզի 33-ամյա բնակիչը

20:30 15.04.2021

2021թ ապրիլի 15-ին` ժամը 02:00-ի սահմաններում, «Մերսեդես E 200»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Արամուս-Մայակովսկի ավտոճանապարհով ընթանալով դեպի Աբովյան քաղաք, վրաերթի է ենթարկել ավտոճանապարհի աջ հատվածով քայլող ՀՀ ՊՆ զորամասի 6 զինծառայողի, որի հետևանքով նրանցից երկուսը մահացել են, իսկ մյուսները, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել «Աբովյան»  բժշկական կենտրոն: Դեպքից անմիջապես հետո «Մերսեդես E 200»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային […]

̰
Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց Վալենտինա Մատվիենկոյի հետ

15:57 15.04.2021

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպեց ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Ողջունելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն կարևորեց երկկողմ հանդիպումների վերականգնումը՝ չնայած նոր կորոնավիրուսային համավարակին: ԴԽ խոսնակը գոհունակություն հայտնեց երկու խորհրդարանների միջև առկա երկխոսության վերաբերյալ և վստահություն հայտնեց, որ տարբեր ձևաչափերով փոխգործակցությունը համավարակի հաղթահարմանը զուգահեռ էլ […]

̰ ̰
Բադասյանը պարզաբանում է՝ ո՞ր մարմինները ենթակա կլինեն ստեղծվելիք ՆԳՆ-ին

15:53 15.04.2021

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝  տեղեկացնելով ստեղծվելիք ներքին գործերի նախարարության և դրա գործառույթների մասին։ «Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը։ Հիշեցնեմ, որ այս հարցը ներառված է ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունում։ Նախարարության ստեղծմամբ կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական մշակումը, քաղաքացիական […]

̰
̰
Երկարաձգվել է վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը

15:44 15.04.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը ներառյալ: Միաժամանակ հայտնում ենք, որ 2021 թ. ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում հայտ ներկայացնող կազմակերպությունների ղեկավարների համար կկազմակերպվի հանդիպում՝ վերապատրաստման գործընթացի […]

̰
ԲԴԽ նախագահի դեմ քրեական գործ է հարուցվել. դատախազությունը անդրադարձել է նշված դեպքին

15:43 15.04.2021

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին առնչվող քրեական գործ է հարուցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «ՀՀ Դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը […]

̰
Հայկական ատոմակայանի մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ

15:38 15.04.2021

Հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ուղղության մասնագետներն այցելել են Ռովնոյի ԱԷԿ (ՌԱԷԿ, Ռովնոյի մարզ, Ուկրաինա)՝ տեխնիկական սպասարկման և նորոգման ուղղությամբ փորձի փոխանակման նպատակով: Հայ մասնագետների այցը տեղի է ունեցել «ԱԷԿ-ի սարքավորումների վրա վերանորոգման աշխատանքների իրականացման արդյունավետության գնահատում» բենչմարքինգի շրջանակում, որը կազմակերպել է ԱԷԿ-երը շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇՀԿԱ ՄԿ) Մոսկովյան կենտրոնը: Այցի ընթացքում ՌԱԷԿ-ի մասնագետները հայաստանյան […]

̰
Հրապարակվել է ՀՀ տարածքում մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակի մասին 2020-ի ամփոփագիրը

15:37 15.04.2021

Հրապարակվել է ՀՀ տարածքում մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակի մասին 2020 թվականի ամփոփագիրը: 2020 թվականին Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ, Կապան, Քաջարան, Չարենցավան քաղաքներում մթնոլորտի աղտոտվածության համալիր ցուցանիշը գնահատվել է միջինից ցածր մակարդակի: Ամփոփագիրն ամբողջությամբ՝ այստեղ։

̰
Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը

15:35 15.04.2021

Այսօրվանից մեկնարկում է բուհերի ընդունելության առցանց հայտագրումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հարգելի՛ դիմորդ Եթե որոշել ես կրթությունդ շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում, ուրեմն նախ պետք է էլեկտրոնային տարբերակով լրացնես դիմում-հայտ: Այս տարի ևս ընդունելությունն իրականացվելու է առցանց եղանակով։ Մեկ բուհ, մեկ մասնագիտություն. սա է այս տարվա բուհերի ընդունելության հիմնական մրցույթի սկզբունքը: Դիմում- հայտերի ընդունման ժամկետը սկսվում […]

̰
Արցախի փոխարտգործնախարարը կոչ է անում աշխարհին անտարբեր չմնալ Ադրբեջանի գործողությունների հանդեպ

15:19 15.04.2021

Միջազգային հանրությունը պետք է հասկանա, թե որքան լուրջ է իրավիճակն Արցախում և ինչպիսի ողբերգական հետևանքներ է թողել Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին իտալական ASRIE Analytica-ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը: «Այս պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միակ միջազգային կազմակերպությունն է, որը գործում է մեր տարածաշրջանում՝ […]

̰
ՀՀ-ն պատերազմում Թուրքիայի ներգրավվածության, ահաբեկիչների, զինատեսակների մասին զեկույցներ է տրամադրել գործընկերներին, այդ թվում՝ Կանադային

15:12 15.04.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի դեմ կիրառված զինատեսակների վերաբերյալ Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ համապարփակ տեղեկատվություն է տրամադրել Հայաստանի բոլոր գործընկերներին: Այդ տեղեկատվությունը, այդ թվում՝ համապատասխան զեկույցների տեսքով, տրամադրվել է պատերազմի առաջին իսկ օրերից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Կանադայի Հայ դատի գրասենյակի հայտարարությանը, որ Կանադան խնդրել է […]

̰
ԱԳ նախարարն ու Տոյվո Կլաարը երկուստեք կարևորել են հակամարտության գոտում կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը

15:05 15.04.2021

Ապրիլի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարին ներկայացրեց Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային գործընկերների ուղիղ ներգրավումը: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման […]

̰
SHANTNEWS

14:55 15.04.2021

̰
Լեռնային Ղարաբաղ. քրիստոնեական ժառանգությունը պահպանելու Եվրոպայի կոչը

14:47 15.04.2021

ACI Stampa լրատվական գործակալությունը տպագրել է ծավալուն հոդված՝ հղում կատարելով եվրախորհրդարանականների կոչին և ներկայացնելով Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցը, որում վերջինս խոսել է Ադրբեջանի կողմից Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության հանդեպ իրականացվող թշնամական քաղաքականության մասին։ Դեսպան Նազարյանը ընթերցողի ուշադրությունն է կրկին հրավիրում Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սանձազերծած պատերազմի ու հետպատերազմյան շրջանում հայկական հոգևոր, […]

̰
Ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները

14:40 15.04.2021

Ապրիլի 17-ին և 18-ին ժամանակավորապես կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային թունելի երթևեկելի ուղղությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ «Հարգելի համաքաղաքացիներ Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 17-ին՝ ժամը 09:00-20:00-ն, կդադարեցվի թունելի Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոց ուղղության […]

̰
Հրթիռակոծվել է Էրբիլի միջազգային օդանավակայանը

14:32 15.04.2021

Ապրիլի 14-ի գիշերը հրթիռակոծվել է Իրաքի հյուսիսում Քուրդիստանի ինքնավարության կենտրոն, մայրաքաղաք Էրբիլի միջազգային օդանավակայանը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրաքյան Քուրդիստանի ներքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ օդանավակայանը հարձակման է ենթարկվել առնվազն մեկ հրթիռով, սակայն դեռևս հայտնի չեն հարձակման պատասխանատուները: Միջադեպի կապակցությամբ հետաքննությունն է սկսվել: Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում հարձակման էր ենթարկվել նաև […]

̰
Խաղաղության պայմանագրի համար անհրաժեշտ է խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո. ՀՀ ԱԳՆ

14:26 15.04.2021

Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանին խաղաղության պայմանագիր առաջարկվելու մասին հայտարարությանը: «Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում […]

̰
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհրավիրվի հարցաքննության․ ԱՀ դատախազություն

14:24 15.04.2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկայում կհրավիրվի հարցաքննության: Այս մասին իրազեկում է Արցախի դատախազությունը: «Հաշվի առնելով լրատվամիջոցների պարբերական հարցումները, տեղեկացնում ենք, որ ԱՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև ԱՀ նախագահը։ Հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ»,- ասված է ԱՀ դատախազության հաղորդագրության մեջ։

̰
Նախադպրոցական ոլորտում կներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ

14:19 15.04.2021

Գործադիրը հաստատել է ՀՀ նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը: Հիմնավորման համաձայն՝ նախադպրոցական ոլորտում համընդհանուր ներառականության ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով այն կկազմակերպվի 2 փուլով։ Ըստ փուլերի մարզային ընդգրկվածությունը կազմվել է հաշվի առնելով մարզերի բնակչության թիվն ու դպրոցական մակարդակում համընդհանուր ներառականությանն անցման տարիների փորձը: Համակարգի ներդրմանը նախորդելու է նախապատրաստական […]

̰
Վիրավորում ստացած զինծառայողները փոխհատուցում կստանան նաև ծննդյան վկայականի տվյալներով

14:05 15.04.2021

Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառման և աջակցության տրամադրման կարգում: Որոշման ընդունումը պայմանավորված է բազմաթիվ դիմումներով (նաև առաջարկությունների և բողոքների) բարձրացված հարցերին լուծումներ տալու անհրաժեշտությամբ: Միջոցառման գործող կարգով տրամադրվող սոցիալական աջակցությունից օգտվելու համար դիմող […]

̰
Միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի բոլոր հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ․ Դավիթ Բաբայան

14:01 15.04.2021

Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ապրիլի 15-ին հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ՝ հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից: Անդրադառնալով 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային՝ ԱՀ արտգործնախարարը ներկայացրել է պատերազմի հետևանքով Արցախում […]

̰
Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը

13:57 15.04.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Նրա խոսքերով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարևոր են և դա պետք է նաև իմանա Ջո Բայդենի վարչակազմը: «Մենք վստահաբար կոչ ենք անում պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծել: Հայաստանն իր վրա վստահ չէ և նախընտրում է քարոզչությունը»,- […]

̰
ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

13:55 15.04.2021

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ 2021 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով. 1. ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: /Հիմնական զեկուցող՝ Արցախի Հանրապետության […]

̰
Առաջարկվում է կրճատել ոչ աշխատանքային և տոնական օրերը․ Օրենսդրական նախաձեռնություններ

13:53 15.04.2021

Կառավարությունը հավանություն է տվել ««ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ այդմ՝ առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ […]

̰
BACK_TO_TOP