TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Կստեղծվի ներքին գործերի նախարարություն 

13:49 15.04.2021

Գործադիրի հավանությանն է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերով առաջարկվում է ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ ներքին գործերի նախարարություն: Ըստ այդմ՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության […]

̰
Կառավարությունը 7,5 մլրդ դրամ կհատկացնի Արցախի քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու համար

13:43 15.04.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու համար Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնության տրամադրման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ապրիլ ամսվա համար տրամադրելու նպատակով: […]

̰
Լարսը բաց է մարդատար ավտոմեքենաների համար․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար

13:38 15.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա մոտ […]

̰
5 քաղաքացու վրաերթի ենթարկած անձը հայտնաբերվել է

13:21 15.04.2021

Կոտայքի մարզի Արամուս-Մայակովսկի գյուղամիջյան ճանապարհին ապրիլի 15-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 5 քաղաքացու: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից: «Վարորդը դեպքի վայրից փախուստի էր դիմել։ Վրաերթի հետևանքով քաղաքացիներից երկուսը՝ 28-ամյա Լևոն Մկրտումյանն ու 32-ամյա Արամ Բադալյանը, տեղում մահացել են, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն»,- հայտնում են ոստիկանությունից: […]

̰
Պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի տարածքային նկրտումներն արտահայտող հայտարարություններին

13:18 15.04.2021

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը զավեշտալի է համարում, երբ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բնօրրանում տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկրի ղեկավար, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն՝ թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների, նաև Կանադային՝ «Բայրաքթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների […]

̰
Կայացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

13:16 15.04.2021

Ապրիլի 15-ին կայացել է ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Օրակարգում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր: ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ԱՀ օրենքում փոփոխություններ […]

̰
Արամուս գյուղի մոտակայքում վրաերթի են ենթարկվել զինծառայողներ. երկուսը տեղում մահացել են

13:13 15.04.2021

Ապրիլի 15-ին՝ ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում երթ իրականացնելիս վրաերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ: Այս մասին տեղեկացին ՀՀ ՊՆ-ից։ Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ): Կատարվում է […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը, ԵԽ պատգամավորները և Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հորդորում են ԵՄ-ին ձեռնարկել կոնկրետ քայլեր հայ գերիներին ազատելու համար

01:46 15.04.2021

Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով Եվրոպական խորհրդարանում ապրիլի 12-ին կայացել է քննարկում, որի ընթացքում հատուկ զեկույցով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա կարևորել է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը, որը հնարավորություն կտա խուսափել հետագա նոր հանցագործություններից: Քննարկման նախաձեռնությունը եղել է Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասինը, որը […]

̰
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվեց Ֆրանսիային. Եվրո-2022

23:59 14.04.2021

Ապրիլի 14-ին՝ Փարիզի «Ժորժ Կարպենտիե» մարզադահլիճում, կայացավ ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման խմբային փուլի Ֆրանսիա-Հայաստան հանդիպումը։ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց 5:1 հաշվով: Այսպիսով, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, վաստակելով 1 միավոր, խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Ֆրանսիա-Հայաստան` 5:1 (2:1) Փարիզ, «Ժորժ Կարպենտիե» Մրցավար՝ Կլինտոն Մարիո Կասար (Մալթա) Գոլերը՝ Մուհուդդին, 0․47″, 9․00″, Աբդեսամադ Մոհամմեդ 24”02”, 38”08” Սիդ Բելհաջ 35”16” […]

̰
Լարսը փակ է․ ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար

23:58 14.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա

23:48 14.04.2021

Ապրիլի 12-ից 14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ցեխակույտի և ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Սիսիան և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 4 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

̰
Այրվել են խոտածածկույթ և մոտ 30 հակ անասնակեր

23:38 14.04.2021

Ապրիլի 14-ին, ժամը 18։56-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:23-ին, մարվել՝ 19:33-ին: Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 6-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվել են մոտ 4000 քմ խոտածածկույթ և մոտ 30 […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

23:00 14.04.2021

Հանրապետության տարածքում ապրիլի 16-17-ը, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան […]

̰
ԱԺ-ում կառավարության 2020-ի ծրագրի կատարողականի ներկայացումը վերածվել է պատերազմի շուրջ հարցուպատասխանի

22:45 14.04.2021

Խորհրդարանի այսօրվա օրակարգում եղել է կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման արդյունքների մասին զեկույցը: Այն ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տնտեսական ցուցանիշներին հակիրճ անդրադարձից հետո վարչապետը խոսել է 2020-ի կարևոր մարտահրավերների մասին: Ավելի քան 1 ժամ ելույթով անդրադարձել է պատերազմի վերաբերյալ, իր խոսքերով, շահարկումներին, այնուհետ պատասխանել դրանց շուրջ պատգամավորների մոտ 3 տասնյակ հարցերին:  «Բարգավաճ Հայաստանը» քննարկմանը […]

̰
Սպիտակ տանը Պուտինի և Բայդենի զրույցը կառուցողական են անվանել

22:36 14.04.2021

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կառուցողական է եղել։ «Նախագահ Բայդենը երեկ կառուցողական զրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ», – ասել է Փսակին  ճեպազրույցի ընթացքում: Նա վերահաստատել է, որ Վաշինգտոնը ձգտում է Մոսկվայի հետ կայուն և կանխատեսելի հարաբերությունների։ Գնահատելով Բայդենի ևՊուտինի մասնակցությամբ […]

̰
ՀՀ-ում ԵՄ դեսպանը ներկա է գտնվել կոշտ թափոնների աղբավայրի շինարարության մեկնարկի միջոցառմանը

22:29 14.04.2021

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը ներկա է գտնվել կոշտ թափոնների աղբավայրի շինարարության մեկնարկի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ տեղակայված կոշտ թափոնների կառավարման ժամանակակից գործընթացներով հագեցած աղբավայրի կառուցումը թույլ կտա իրականացնել կոշտ քաղաքային թափոնների հավաքման ու վերամշակման աշխատանքներ, ինչպես նաև կապահովի բնապահպանական և սոցիալական մեծ օգտակարություն տեղի բնակիչների և բիզնեսների համար։ «Այս կարևոր զարգացումը […]

̰
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում իրականացվել են շտաբային մարզումներ

22:17 14.04.2021

Ապրիլի 13-ից 14-ը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում իրականացվել են շտաբային մարզումներ: Առաջադրվել են պայմանական տարբեր խնդիրներ և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցներ` դրանց լուծման համար: Մարզումների ընթացքում կատարելագործվել են հրամանատարական կազմի՝ մարտական գործողությունների ղեկավարման հմտությունները, տարբեր իրավիճակներում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները:

̰
Երեխաները պետք է խիստ զգուշավոր լինեն համացանցից օգտվելիս. ՀՀ ՄԻՊ

22:08 14.04.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Երևանի Տ. Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ Մարդու իրավունքների պաշտպանը երեխաներին ներկայացրել է աշխատակազմի գործունեությունը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խոսել children.ombuds.am կայքի մասին, որը հնարավորություն է տալիս երեխաներին, ուսուցիչներին ու ծնողներին ծանոթանալ երեխաների իրավունքներին, համացանցից անվտանգ օգտվելու կանոններին […]

̰
Ալիևը ցանկանում է Բելառուսին որպես միջնորդ ներգրավել իբր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

22:00 14.04.2021

Ադրբեջանի նախագահը ցանկանում է Բելառուսին որպես միջնորդ ներգրավել իբր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Այդ մասին Ալիևը խոսել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ: Ալիևը Բելառուսի հանգամանքը նկատի է առել՝ հաշվի առնելով նաև նրա անդամությունը ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում, որտեղ Ադրբեջանն անդամ չէ: Ալիևի հետ հանդիպմանը Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի լիակատար աջակցությունն է հայտնել վերջին […]

̰
SHANTNEWS

21:55 14.04.2021

̰
Հայաստանի Հանրապետությունն առևտրական կցորդ կունենա Իրանում

21:52 14.04.2021

Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգում: «Ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք (նստավայրը՝ քաղաք Թեհրան)»,- ասված է որոշման մեջ: Իրանում ՀՀ առևտրական կցորդը կտեղակայվի Թեհրանում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:

̰
Ինչ կարող է կորզել Ալիևը գերիների խնդիրը շահարկելով. զրույց Թևան Պողոսյանի հետ

21:40 14.04.2021

Ադրբեջանի նախագահը բացահայտ հավակնություններ է ներկայացնում Զանգեզուրի, Սևանի և Երևանի նկատմամբ: Այս պարագայում փոխվստահության մթնոլորտի մասին խոսք լինել չի կարող:  «Հեռանկար»-ի շրջանակում այս մասին խոսել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը: Անդրադառնալով գերիների խնդրին՝ Պողոսյանը նշել է, որ Ալիևն անտեսում է դատապարտող ցանկացած հայտարարություն ցանկացած կողմից: Պողոսյանի կարծիքով՝ Ալիևի վրա հնարավոր է ազդել […]

̰ ̰
ՀՖՖ մասսայական ֆուտբոլի հրահանգիչներն այցելել էին Արարատի մարզ

21:15 14.04.2021

Մեկնարկել են «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի և «Բաց զվարճալի ֆուտբոլի դպրոցներ» ծրագրի շրջանակներում ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները հանրակրթական դպրոցներում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ-ն վերապատրաստման դասընթացներ է անցկացնելու ՀՀ բոլոր մարզերում ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր մարզի ծրագրում ընդգրկվել է քսանական դպրոց: Ծրագրին մասնակցած դպրոցները ՀՖՖ կողմից ստանում են ֆուտբոլային մարզագույք, իսկ ուսուցիչները՝ […]

̰
Լարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար

21:00 14.04.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է: Ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար […]

̰
Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով

20:51 14.04.2021

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս, հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։ «Նախագահ Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ»,- գրել է Մուսինյանը։

̰
Բերդ-Իջևան ճանապարհին «Mercedes-Benz E 200»-ը մոտ 15 մ գլորվել է հարակից ձորը․ կան տուժածներ

20:42 14.04.2021

Ապրիլի 14-ին, ժամը 16։19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Բերդ-Իջևան […]

̰
Մեղադրական դատավճիռ՝ քննությանը խոչընդոտելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիք գործադրելու վերաբերյալ գործով

20:38 14.04.2021

Դեպքի վայրից իրեղեն ապացույց հանդիսացող ավտոմեքենան առանց թույլտվության, ոստիկանության աշխատակիցների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքով դուրս բերելու և դրան դրդելու դեպքերի առթիվ քննված քրեական գործով 2 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: 2019թ․ օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում եղբոր՝ Մելիք Մանուկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձից հետո, […]

̰
Պարզվել է երթուղայինում ուղևորին սպանած անձի ինքնությունը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

20:31 14.04.2021

Երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են այսօր երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ուենցած սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ

20:23 14.04.2021

Ապրիլի 14-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունեց Արցախի պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին: Ողջույնի խոսքում ԱԳ փոխնախարարը ընդգծեց նման հանդիպումների անցկացման կարևորությունը, որոնք խթանում են Հայաստանի և Արցախի պետական կառույցների միջև սերտ համագործակցությունը և պարբերական փոխշփումները: Հանդիպման ընթացքում ներկաները մտքեր փոխանակեցին թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո առաջացած  հումանիտար իրադրության, արցախահայության առջև […]

̰
BACK_TO_TOP