ԱԺ-ում կառավարության 2020-ի ծրագրի կատարողականի ներկայացումը վերածվել է պատերազմի շուրջ հարցուպատասխանի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

ԱԺ-ում կառավարության 2020-ի ծրագրի կատարողականի ներկայացումը վերածվել է պատերազմի շուրջ հարցուպատասխանի

22:45 14.04.2021

Խորհրդարանի այսօրվա օրակարգում եղել է կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման արդյունքների մասին զեկույցը: Այն ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տնտեսական ցուցանիշներին հակիրճ անդրադարձից հետո վարչապետը խոսել է 2020-ի կարևոր մարտահրավերների մասին: Ավելի քան 1 ժամ ելույթով անդրադարձել է պատերազմի վերաբերյալ, իր խոսքերով, շահարկումներին, այնուհետ պատասխանել դրանց շուրջ պատգամավորների մոտ 3 տասնյակ հարցերին:  «Բարգավաճ Հայաստանը» քննարկմանը չի մասնակցել:

2019-ին տնտեսական աննախադեպ՝ 7,6 տոկոս աճ, հաջորդ տարում գրեթե նույնքան տնտեսական անկում: Երբ թվում էր, թե կորոնավիրուսը լինելու է 2020 թ-ի վատագույն հիշողությունը, սեպտեմբերին տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, ասաց վարչապետը: Կորոնավիրուսի հետևանքների ու տնտեսական ցուցանիշների մասին տվյալները զեկույցում ու վարչապետի պատասխաններում գրեթե տեղ չգտան: Ասելիքի հիմնական մասն առնչվում էր պատերազմին: Փաշինյանը հայտարարեց. այն, որ պատերազմի արդեն չորրորդ օրը ԶՈՒ ԳՇ պետն իրեն զգուշացրել է 2-3 օրվա ընթացքում ռազմական գործողությունները կանգնեցնելու անհրաժեշտության մասին,  չի համապատասխանում իրականությանը: Հայտարարեց նաև պատերազմի ընթացքում 3 անգամ հրադադար հաստատելու ջանքերի մասին: Ավելի քան մեկ ժամ տևած ելույթի ընթացքում սուր քննադատություն հնչեցրեց նաև նախկին իշխանությունների բացթողումների վերաբերյալ, «Իմ քայլը» խմբակցությունը նրա հայտարարություններն ընդունեց հոտնկայս ծափահարություններով:

Վարչապետի այսօրվա ելույթին արձագանքել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Նա պնդում է, որ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը և իշխանությունները փորձում են հանրությանը մոլորության մեջ գցել։

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նույնպես հայտարարել է, որ իր հասցեին հնչածը իրականության հետ կապ չունի, իսկ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն անիմաստ է համարում անդրադառնալ ասվածին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է Դուբայում

08:30 14.06.2025

«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը ձերբակալվել է Դուբայում

«Սպարտակի» նախկին հարձակվող Քվինսի Պրոմեսը, որն այժմ խաղում է «Դուբայ Յունայթեդում», ձերբակալվել է Դուբայում՝ Նիդեռլանդներ արտահանձնման հարցման հիման վրա: Նրա փաստաբանը հաստատել է այս տեղեկությունը De Telegraaf-ին, բայց հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ։ «Սպարտակի» նախկին խաղացողը, ըստ տեղեկությունների, ձերբակալվել է իր տանը: Պրոմեսը տեղափոխվել է Դուբայի կալանավայր: 33-ամյա հարձակվողը կարող է ինքնաթիռով տեղափոխվել Նիդեռլանդներ, որտեղ […] ...

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

23:59 13.06.2025

Հանձնաժողովում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: 2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն […] ...

Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը

23:55 13.06.2025

Համաձայնագրի շրջանակում կառուցվող ճանապարհի արդյունքում կնվազի երթեւեկության տեւողությունը, կբարձրանան երթեւեկության հարմարավետությունն ու անվտանգությունը

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 236 մլն եվրո գումարի չափով վարկ` Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի 27 կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 13-ի արտահերթ նիստում: Այս մասին […] ...

Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածություն

23:51 13.06.2025

Գրոսսի. Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ռադիոակտիվ աղտոտվածություն

Նաթանզի իրանական միջուկային օբյեկտներում Իսրայելի հարվածներից հետո հայտնաբերվել է ռադիոլոգիական և քիմիական աղտոտվածություն։ Այս մասին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, որը ստեղծվել է Իսրայելի կողմից այդ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելուց ի վեր։ «Այնուամենայնիվ, արտաքին ազդեցության (Իսրայելի […] ...

Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ​​ճանապարհից»

23:47 13.06.2025

Արաղչի. Իսրայելի հարվածները Իրանին ստիպեցին «հեռանալ դիվանագիտական ​​ճանապարհից»

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խորհրդակցություններ էր վարում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլի շուրջ, սակայն Իսրայելի հարվածները ստիպել են Թեհրանին և Վաշինգտոնին շեղվել դիվանագիտական ​​ուղուց։ «Մենք խորհրդակցություններ էինք վարել մեր օմանցի գործընկերոջ (Բադր ալ-Բուսաիդի) հետ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ, սակայն սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայել) ագրեսիվ […] ...

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետ

23:45 13.06.2025

«Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական ակումբի աստղի հետ

Մադրիդի «Ռեալը» 6 տարվա պայմանագիր է կնքել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանական ակումբը 17-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 63,2 միլիոն եվրո, որից 45 միլիոնը բաժին կհասնի արգենտինական ակումբին, իսկ մնացածը իսպանական հարկային ծառայությանը: Այդ տրանսֆերը խոշորագույն է արգենտինական ֆուտբոլի պատմության մեջ: Ֆրանկո Մաստանտուոնոն «Ռիվեր Փլեյթում» […] ...

BACK_TO_TOP