Շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է, բայց նաև լավն եմ տեսնում. Մխիթարյանը՝ հայկական ֆուտբոլի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+21.09 oC

Շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է, բայց նաև լավն եմ տեսնում. Մխիթարյանը՝ հայկական ֆուտբոլի մասին

14:43 18.05.2020

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված հարցազրույցի ընթացքում խոսել է նաև հայկական ֆուտբոլի և բարձրակարգ հավաքական ունենալու հնարավորությունների մասին:

Հարց. Մի անգամ Միշել Պլատինիին հարցրին, թե ինչ է անհրաժեշտ ֆուտբոլային լավ թիմ ունենալու համար, նա ասաց, որ միայն 3 բան է անհրաժեշտ՝ փող, փող և էլի փող: Ի՞նչ ես կարծում, է՛լ ի՞նչ է պետք, օրինակ, Հայաստանին՝ երազանքների՝ Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմ ունենալու համար: Ի՞նչն ենք մենք սխալ անում:

 «Ես ինքս շատ բաներ եմ տեսնում, որ սխալ է: Բայց նաև լավն եմ տեսնում: Շատ դժվար է խոսել այն բաների մասին, որտեղ դու չկաս, նկատի ունեմ՝ ես մարզիչ չեմ, ակադեմիայում չեմ ու չեմ տեսնում, թե ինչ տիպի աշխատանք են նրանք տանում այնտեղ: Չեմ տեսնում, թե երեխաներն ինչպես են մարզվում, ինչ փիլիսոփայությամբ: Իհարկե, փողը տարբերություն է մտցնում, իհարկե փողով կարող ես ավելին կառուցել, ավելիին հասնել»:

Հարց. Բացի փողից, նշեցիր փիլիսոփայությունը: Հետաքրքիր է՝ ո՞րն է քո փիլիսոփայությունն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար:

«Ռոմայի»՝ նախքան իմ փիլիսոփայությունն ունենալը, ես միշտ ունեցել եմ իմ երազանքը: Միշտ իմացել եմ, թե ուր եմ ցանկանում գնալ և ինչ եմ ցանկանում անել: Հորս շնորհիվ եմ դարձել ֆուտբոլիստ ու շատ շնորհակալ եմ, որ հենց այս մարզաձևն եմ ընտրել, քանի որ ինձ չեմ տեսնում առանց ֆուտբոլի: Իմ առաջին օրվանից երազել եմ խաղալ եվրոպական լավագույն թիմերում ու առաջնություններում: Ես կատարել եմ երազանքս, ինչպե՞ս՝ քրտնաջան աշխատելով, ու իմ տաղանդն աշխատասիրությանը միախառնելով:  Իմ փիլիսոփայությունը շատ պարզ էր՝ քրտնաջան աշխատել, հավատալ սեփական ուժերիդ, երբեք չհանձնվել: Պետք է մտածես, որ գտնվում ես թունելում, տեսնում ես լույսն ու քայլում ես դեպի այդ լույսը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:00 20.08.2025

Օգոստոսի 21-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

22:58 20.08.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցեր իրականացնել հանրային տրանսպորտում։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Անցած երկու օրերի ընթացքում առանց տոմս երթևեկելու, այլ անձի արտոնությունից օգտվելու և հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար կազմվել է շուրջ 110 արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

22:54 20.08.2025

Պորտուգալիայի ընտրանու առաջատարներից մեկը կարող է բաց թողնել Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին: Մեծ է հավանականությունը, որ «Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն բաց կթողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա խաղադաշտ կվերադառնա միջազգային դադարից հետո և կմասնակցի Ա Սերիայի երրորդ տուրի խաղին։ ...

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

22:49 20.08.2025

Երևանում խոշոր հրդեհ է բռնկվել․ հրշեջները ավտոտնակում հայտնաբերել են անգիտակից տղամարդու ու նրան մոտեցրել շտապօգնությանը

Օգոստոսի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի 34 Գ շենքի մոտ ավտոտնակներից մեկում կրակ է ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ […] ...

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

22:43 20.08.2025

Լուսառատ գյուղում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ հրշեջները կանխել են դրա տարածումը

Օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարրաները նախ կանխել են Արարատի մարզի բնակիչ 21-ամյա […] ...

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

22:37 20.08.2025

«Նոայի» հայտացուցակը ԿԼ-ի որակավորման փլեյ-օֆֆում

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։ Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, […] ...

BACK_TO_TOP