TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC
Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյան

Ադրբեջանը քննադատել է Ղազախստանի նոր նախագահին հայերին համակրելու համար

17:22 12.06.2019

Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը Հայաստանի հետ սերտ կապերի մասին բուռն քննարկումների թեմա է դարձել Ադրբեջանում: Ադրբեջանական մամուլն ու համացանցի օգտատերերը քննադատությունների հեղեղ են թափում Տոկաևի վրա: Նրանց հատկապես դուր չի եկել Տոկաևի այն խոսքը, որ Ղազախստանն ու Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն պատմության և լեզվի առումով: «Հասկանալի է, որ նրան դրսից են հրամայում: Տարօրինակ […]

̰
Մենք կբուժենք քաղցկեղը, եթե ընտրվեմ ԱՄՆ նախագահ. Ջո Բայդեն

13:08 12.06.2019

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն իր ելույթներից մեկի ժամանակ խոստացել է քաղցկեղը դարձնել բուժվող հիվանդություն, եթե իրեն ընտրեն նախագահ: Այս հայտարարությունը նա արել է Այովա նահանգում: Բայդենի որդին գլխուղեղի քաղցկեղից է մահացել 2015 թվականին՝ 46 տարեկանում: Բայդենը նշել է, որ բոլորը փորձում են կարեկցել իր ընտանիքի անդամներին, ասում են, թե հասկանում են` ինչ են զգում […]

̰
Հայուհուն նվիրված գլուխգործոցը կցուցադրվի Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում

12:18 12.06.2019

Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնը պատրաստվում է հերթական պրեմիերային: Ներկայացումներից մեկը` «Փարիզյան զվարճանք» բալետը, որը համարվում է համաշխարհային գլուխգործոց, պատմում է ֆրանսիացի հայտնի բալետմեյստեր Մորիս Բեժարի և Ֆրանսիայում ամենահայտնի բալետի ուսուցիչ  Ռուզաննա Սարգսյանի (մադամ Ռուզան) մասին:    Այս մասին գրել է Մեծ թատրոնի մամուլի քարտուղար Կատերինա Նովիկովան: Ռուզաննա  Սարգսյանն աշխարհահռչակ բալետմեյստերների՝ Ռոլան Պետիի, Մորիս Բեժարի, […]

̰
Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի կողքին. ՌԴ դեսպան

17:53 11.06.2019

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ասուլիսները վեց ամիսը մեկ անգամ են հրավիրվում: Հենց այդ վեցամսյա ժամանակաշրջանի իրադարձություններն էլ ամփոփեց Կոպիրկինը: Տնտեսական ցուցանիշներից բացի, դեսպանը անդրադարձավ երկու երկրների միջև նույն դինամիկայով աճող քաղաքական փոխգործակցությանը: Ասուլիսի ներածական մասը ավարտվեց  դեսպանի հետևյալ խոսքերով:     «Ռուսաստանը եղել է, կա և կլինի Հայաստանի կողքին»,- նշեց Սերգեյ […]

̰
Ասել, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանից, այնքան էլ ճիշտ չէ. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հարցի մասին

15:05 11.06.2019

Անցած տարի Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը աճել է 11 տոկոսով և հասել մոտ 2 միլիարդ դոլարի: Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության 26 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Տարեկան Հայաստան մուտք գործող դրամական փոխանցումների կեսից ավելի իրականացվում է Ռուսաստանից: Այս տվյալները այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա նաև պատասխանել […]

̰
Ինչպես թմբլիկ ուսանողը կես տարում դարձավ բոդիբիլդեր

09:04 11.06.2019

Ադամ Հինդլին, որ ուսանողական տարիներին բավականին քաշ էր հավաքել, որոշել էր համալսարանն ավարտելուց հետո լրջորեն զբաղվել սեփական առողջությամբ: Հիմա նա 25 տարեկան է և ոչ մեկի մտքով անգամ չի անցնի, որ նա ժամանակին թմբլիկ տղա է եղել: Համալսարանից հետո նա շաբաթը երեք օր այցելել է մարզասրահ և մարզվել ընդամենը 45 րոպե: Երբ օրգանիզմը ընտելացել է […]

̰
3-ամյա ամերիկուհին որոշել է ծննդյան օրը նշել սարսափ ֆիլմի՝ իր սիրելի հերոսուհու կերպարով

23:07 10.06.2019

Ժամանակները երբ երեխաները պարզ ու միամիտ էին, վաղուց են անցել:  Հիմա նրանք խաղերի ու նախասիրությունների սեփական ճաշակն ունեն: Վառ օրինակը 3-ամյա Լյուսիան է՝  ԱՄՆ-ից: Մի անգամ նա տատիկի տանը պատահական մի սարսափ ֆիլմից դրվագ է դիտել: Նրան ցնցել է գլխավոր հերոսուհին:  Լյուսիան հայտարարել է ծնողներին, որ ցանկանում է ամբողջ ֆիլմը դիտել:  Ծնողները առարկել չեն համարձակվել […]

̰
ՌԴ քաղաքներից մեկի բնակիչները ապաստան են խնդրել Կանադայից

22:10 10.06.2019

ՌԴ Կիսելևսկ քաղաքի մի խումբ բնակիչներ տեսանյութ են տարածել, որում ամբողջ քաղաքի անունից դիմում են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ Կիսելևսկի բնակիչներին Կանադայում քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Կիսելևսկի բնակիչները դժգոհում են շրջակա միջավայրի վիճակից: Նրանք նշում են, որ շրջանի հանքերից ածուխի բաց արդյունահանում է կատարվում, ձմռանը սև ձյուն է գալիս, […]

̰
NASA-ն ուղիղ եթերում հեռարձակում է մարսագնաց Mars 2020-ի հավաքման աշխատանքները

21:55 10.06.2019

NASA-ն ուղիղ եթերում հեռարձակում է մարսագնաց Mars 2020-ի հավաքման աշխատանքները: Տեսանյութը հասանելի է NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի YouTube-յան պաշտոնական էջում: Ինժեներներն աշխատում են ամբողջովին ստերիլ սենյակում, որը կրում է Seeing 2020 անունը:  Հեռարձակումը շուրջօրյա է: Նշվում է նաև, որ օգտատերերը կարող են օնլայն ռեժիմով հարցեր ուղղել մասնագետներին: Մարսագնացը կսկսի իր առաքելությունը 2020 թվականին: Սարքը  կարմիր […]

̰
Արոնյանը հաղթեց Ուեսլի Սոյին. Altibox Norway Chess 2019

21:50 10.06.2019

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Այսօր կայանում են 6-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Ուեսլի Սոյի հետ: Դասական պարտիան ավարտվել է ոչ-ոքի:  Իսկ Արմագեդոն պարտիայում Արոնյանը հաղթել է: Այսպիսով՝ գրանցվել է հաղթանակ ընդհանուր` 1․5-0․5 հաշվով:  Մամեդյարով-Վաշյե-Լագրավ երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի, սակայն, ըստ կանոնակարգի, […]

̰
Մի գյուղում մի թեկնածու մեկ ձայն է ստացել. ուշագրավ փաստեր անցած ՏԻՄ ընտրություններից

19:10 10.06.2019

Երեկ հանրապետության 23 համայնքում կայացել են ՏԻՄ ընտրություններ, դրանցից 9-ում ընտրությունները արտահերթ էին` 12-ում ընտրել են համայնքի ղեկավար, 8-ում` ավագանի, իսկ 3-ում` և´ համայնքի ղեկավար, և´ ավագանի: Այս նյութում փորձել ենք ամփոփել անցած ընտրությունների առավել ուշագրավ փաստերը: Գյուղական ընտրություններն ամենաքիչ քաղաքականացվածն են: Համենայնդեպս, թեկնածուների ցուցակներից այդպես է երևում: Համայնքի ղեկավարի համար պայքարել է 43 թեկնածու, […]

̰
Լավ չէ, որ Հայաստանը գազի դիմաց դոլարով է վճարում. Միքայել Մելքումյան

13:20 10.06.2019

ԱԺ-ում լսումներ են ընթանում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով:  Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթում նշել է, որ ԵԱՏՄ-ն Հայաստանի համար ճիշտ ուղղություն է մնում, չնայած նրան, որ միությունում կան մի շարք չլուծված  խնդիրներ,  օրինակ այն, որ միասնական շուկաները դեռ չեն կայացել: Հանձնաժողովի նախագահը հիշեցրել է, […]

̰
Արոնյանը պահպանում է երրորդ հորիզոնականը. Altibox Norway Chess 2019

11:19 10.06.2019

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը:  Կայացել են 5-րդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է Դինգ Լիրենի հետ: Թե՛ հիմնական, թե՛ Արմագեդոն պարտիաները ավարտվել են ոչ-ոքի: Սակայն Արմագեդոնի ժամանակ ոչ-ոքիի դեպքում հաղթանակ է շնորհվում սև խաղաքարերով հանդես եկող շախմատիստին: Այսպիսով՝ հաղթանակ է գրանցվել Արոնյանին՝ 1․5-0․5: 5-րդ տուրից […]

̰
Հայ ազատ ոճային ըմբիշները Եվրոպայի երիտասարդական առաջնությունից վերադառնում են 4 մեդալով

10:58 10.06.2019

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայ ազատ ոճային ըմբիշներն առաջնությունից վերադառնում են 4 մեդալով՝ 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե: Երեկ՝ մրցաշարի վերջին օրը, մեր հավաքականը նվաճել է մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալ: 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եզրափակչում 11-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին և դարձել է Եվրոպայի չեմպիոն: […]

̰
ԱՄՆ-ի «ամենահայկական շերիֆը» հավակնում է նահանգապետի պաշտոնին

09:31 10.06.2019

Փիթեր Քութուջյանին ամերիկյան Մասսաչուսեթս նահանգում անվանում են «ամենահայկական շերիֆ»: Նա այս նահանգում դեմոկրատական կուսակցության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է: Մասսաչուսեթսի Միդլսեքս շրջանի ոստիկանապետը ծնվել է 1961 թվականին Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքում: Փիթերը մասնագիտությամբ իրավաբան է, երկար տարիներ աշխատել է փաստաբան, իսկ 1966-ին ընտրվել է Մասսաչուսեթսի սենատի անդամ: 2011-ին նշանակվել է Միդլսեքսի ոստիկանապետ: Ընդամենը երկու տարում հանցագործությունների […]

̰
Ազատ ոճի ըմբիշ Հրաչյա Մարգարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

20:39 09.06.2019

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր ազատ ոճի մրցաշարում կայանում են եզրափակիչ գոտեմարտերը: Դրանցից մեկն արդեն ավարտվել է հայ ըմբիշի հաղթանակով: 61 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եզրափակչում 11-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին և դարձել  Եվրոպայի չեմպիոն: Քիչ ավելի ուշ մրցահարթակ դուրս կգա Մհեր Մարկոսյանը: 86 կգ քաշայինների եզրափակչում Մհերը […]

̰
Գիտնականները գտել են առանց դեղորայքի զարկերակային ճնշումն իջեցնելու եղանակը

20:37 09.06.2019

Զարկերակային ճնշումը կօգնի իջեցնել քունը: Այսպիսի եզրակացության են եկել Արիզոնայի համալսարանի գիտնականները:  Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychosomatic գիտական ամսագրում: Մասնագետները պարզել են, որ բարձր ճնշման հիմնական պատճառը թերի քունն է: Գիտնականները խորհուրդ են տվել քնել 6 ժամից ոչ պակաս և 9 ժամից ոչ ավելի: Մեկ այլ հետազոտությամբ  գիտնականները պարզել են, որ առավել շատ  ճնշման բարձրացում […]

̰
Թրամփի և Մակրոնի տնկած կաղնին չորացել է

19:28 09.06.2019

Սպիտակ տան բակում Դոնալդ Թրամփի և Ֆրնասիայի նախագահ Էմանուել Մակրոնի տնկած կաղնին չորացել է: Այս մասին գրում է Le Figaro-ն: Ըստ մասնագետների` տնկին չորացել է երկար ժամանակ ֆիտոսանիտարական հսկողության տակ մնալու հետևանքով: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին տնկիի անհետացման մասին: Տնկին տարվել էր ֆիտոսանիտարական  փորձաքննության, որը բավական երկար էր ձգձգվել: ԱՄՆ-ում ներկրված բոլոր տնկիների, սերմերի, […]

̰
Մոլդովայի ՍԴ-ն դադարեցրել է երկրի նախագահի լիազորությունները

19:00 09.06.2019

Մոլդովայի Սահմանադրական դատարանը ժամանակավորապես դադարեցրել է երկրի նախագահ Իգոր Դոդոնի լիազորությունները: Որոշումը կայացվել է այսօր Դեմոկրատական կուսակցության մի խումբ պատգամավորների հայցի քննությունից հետո: Դատարանը իր որոշումը բացատրել է նրանով, որ նախագահը հրաժարվել է խորհրդարանը ցրելու հրամանագիր ստորագրել և չի կատարել Սահմանադրական դատարանի որոշումը: Նախագահի պարտավորությունները ժամանակավորապես կկատարի վարչապետ Պավել Ֆիլիպը: Վերջինիս հանձնարարվել է ստորագրել խորհրդարանը […]

̰
Ո՞ւմ հետ է ամուսնացել Առնոլդ Շվարցենեգերի դուստրը

18:50 09.06.2019

Հոլիվուդյան աստղ Քրիս Փրեթն ամուսնացել է Առնոլդ Շվարցենեգերի դստեր` Քեթրինի հետ: Հարսանիքը տեղի է ունեցել Մոնտեսիտոյի Սան Իսիդորո շքեղ ռանչոյում: 39-ամյա Փրեթը իր հարսնացուից մեծ է 10 տարով: Ի դեպ, փեսացուն հարսանիքին ներկայացել էր որդու հետ: Քրիսի համար սա երկրորդ ամուսնությունն է, մինչդեռ Քեթրինն առաջին անգամ է ամուսնանում: Քրիսի նախորդ կինը Աննա Ֆարիսն էր, որից […]

̰
ԱՄՆ Կոնգրեսում Մյուլլերի զեկույցի վերաբերյալ լսումներ կկայանան

18:11 09.06.2019

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերի կոմիտեն հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի վերաբերյալ լսումներ կանցկացնի: Հիշեցնենք, որ զեկույցը վերաբերում է 2016 թվականի ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության հետաքննությանը: Լսումները տեղի կունենան վաղը, սակայն Մյուլլերը դրանց չի մասնակցի, քանի որ հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին:  Լսումներին շեշտը կդրվի հակահետախուզության եզրակացությունների վրա, որոնք արվել են` հիմք ընդունելով Մյուլլերի զեկույցը:  […]

̰
Հրապարակվել են կադրեր՝ հեծանվով դպրոցականի մահացու վրաերթից

23:59 08.06.2019

Հունիսի 6-ին Թաթարստանի գյուղերից մեկում հեծանվով դպրոցականի վրաերթի ենթարկելու կադրերը հայտնվել են համացանցում: Կադրերում երևում է, որ երեք անչափահասներ հեծանվով անցնում են գերեզմանոցի հարակից խաչմերուկով և հենց այդ պահին նրանցից մեկին հարվածում է մեծ արագությամբ ընթացող մեքենան: Ականատեսների պատմելով` շտապօգնությունը ժամանել է 5 րոպե անց: Տղային տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Նշվում […]

̰
Երկիր մոլորակին հսկա երկնաքար է մոտենում

23:26 08.06.2019

Եվրոպայի տիեզերական գործակալությունը հրապարակել է ամենավտանգավոր տիեզերական օբյեկտների ցանկը: Այդ ցանկում 4-րդը 2006 QV89 անունով երկնաքարն է, որը շարժվում է դեպի Երկիր մոլորակ: Հավանականությունը, որ այս տարի երկնաքարը կբախվի մեր մոլորակին, հավասար է 1/7000-ի: Մասնագետների հաշվարկներով՝ այն 7  մլն կմ հեռու կանցնի մոլորակից: Դա կարող է տեղի ունենալ 2019 թվականի սեպտեմբերի 9-ին: Այս երկնաքարը հայտնաբերվել […]

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուն խոստովանել է, որ թմրանյութ է օգտագործել

23:11 08.06.2019

Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և պարենի նախարար Մայքլ Գոուվը խոստովանել է, որ երիտասարդ տարիքում թմրանյութ է օգտագործել: Այդ մասին նա ասել է Daily Mail-ին տված հարցազրույցում: «Ես մի քանի անգամ, տարբեր միջոցառումների ժամանակ օգտագործել եմ թմրանյութ, բայց դա շատ վաղուց էր` 20 տարի առաջ: Այն ժամանակ ես երիտասարդ լրագրող էի: Ես սխալ էի գործում:  […]

̰
Նեյմարը ոստիկանություն է ներկայացել հաշմանդամի անվասայլակով

23:02 08.06.2019

Ֆրանսիական ՊՍԺ ակումբի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ոստիկանություն է ներկայացել հաշմանդամի անվասայլակով:  Այստեղ նա պետք է ցուցմունք տա իրեն բռնաբարության մեջ մեղադրելու գործով: Հիշեցնենք` բրազիլուհի մոդել Նաժիլա Տրինդադին մեղադրել է Նեյմարին բռնաբարության մեջ: Ֆուտբոլիստը անվասայլակով է ներկայացել հարցաքննության, քանի որ ոտքի վնասվածք է ստացել Կատարի հետ ընկերական հանդիպման ժամանակ: Նեյմարը իրեն ուղղված մեղադրանքը չի […]

̰
Արման Անդրեասյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի ԵԱ

22:46 08.06.2019

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Քիչ առաջ մրցապայքարը ավարտել են 70 կգ քաշային  մարզիկները: Նախապես տեղեկացրել էինք, որ Արման Անդրեասյանը իրավունք է նվաճել՝ պայքարելու բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում Արմանը 6-1 հաշվով հաղթել է շվեյցարացի Տոբիաս Պորտմանին և դարձել բրոնզե մեդալակիր:

̰
Հրաչյա Մարգարյանն ու Մհեր Մարկոսյանը կպայքարեն ոսկե մեդալի համար. Ըմբշամարտի ԵԱ

20:51 08.06.2019

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր ազատ ոճի մրցաշարում փայլուն են հանդես եկել հայ ըմբիշներ Հրաչյա Մարգարյանն ու Մհեր Մարկոսյանը: Քիչ առաջ ավարտված կիսաեզրափակիչ գոտեմարտերում Հրաչյան հաղթել է թուրք Համզա Ալաքային (5-2), իսկ Մհերը՝ ռուսաստանցի Սլավիկ Նանիևին (6-4): Վաղը եզրափակիչ գոտեմարտերում Հրաչյա  Մարգարյանը կմրցի ուկրաինացի Ալեքսանդր Եվտուշենկոյի հետ, իսկ Մհեր Մարկոսյանը՝  […]

̰
ՌԴ-ն ու Բելառուսը քննարկում են միասնական արժույթ ներդնելու հնարավորությունները

18:05 08.06.2019

Ռուսաստանն ու Բելառուսը քննարկում են միասնական դրամական արժույթ ներդնելու հնարավորությունները: Այդ մասին  հայտնել է ՌԴ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը: Նա նշել է, որ այդպիսի դրույթ նախատեսված է Միութենական պետության մասին համաձայնագրում: Միասնական դրամական արժույթ ներդնելու հնարավորությունները, այդ թվում` նաև հավանական ժամկետների հարցը, քննարկում են երկու երկրների կենտրոնական բանկերը: Հաղորդվում է նաև, որ որոշումը կայացվելու […]

̰
Լևոն Արոնյանն առայժմ 3-րդն է. Altibox Norway Chess 2019

15:43 08.06.2019

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Altibox Norway Chess 2019 հեղինակավոր շախմատային մրցաշարը: Մեկ օր ընդմիջումից հետո այսօր կկայանան չորրորդ տուրի հանդիպումները: Լևոն Արոնյանը այսօր կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով հաղթել էր ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Մրցաշարային աղյուսակն առայժմ հետևյալ տեսքն ունի. 1. Մագնուս Կարլսեն –  5 միավոր 2. Դինգ […]

̰
Արման Անդրեասյանը և Արման Ավագյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար. Ըմբշամարտի ԵԱ

14:19 08.06.2019

Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր  ազատ  ոճի մրցաշարում բրոնզե մեդալների համար կպայքարեն 70 կգ քաշային կարգում` Արման Անդրեասյանը, իսկ 79 կգ քաշայինների կարգում` Արման Ավագյանը: Եվս 4 հայ մարզիկներ այսօր են սկսում պայքարը՝  74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը,  86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը, 125 կգ քաշային Աշոտ Ամիրխանյանը, իսկ 61 […]

̰
BACK_TO_TOP