15:56 25.07.2018
Վերջին շրջանում Facebook սոցիալական ցանցում առավել հաճախակի դարձած սուր քննադատություններն ու վիրավորանքները մեր երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների հետևանք են: Նման կարծիք է հայտնել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը: Աշոտ Մելիքյանը հիշեցնում է, որ ընդհանրապես վիրավորանքներն ու սուր քննադատությունները սոցիալական ցանցերում նոր երևույթ չեն, պարզապես հիմա նոր ալիք է սկսվել, որը անընդհատ թափ է առնում:
«Երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, հասարակությունը գերքաղաքականացված է, և ցանկացած քննադատություն ընդունվում է սվիններով: Բայց սա միակողմանի չէ: Երկրում գոյություն ունեն քաղաքական ճամբարներ: Առաջինը հաղթած հեղափոխականների և իրենց համակիրների ստվար զանգվածն է, մյուսը՝ պարտված քաղաքական ուժի հետևորդներն են, որոնք, այնուամենայնիվ, ուժեղ դիրքեր ունեն խորհրդարանում: Չմոռանանք, որ նրանց խմբակցությունը ամենաբազմամարդն է: Եվ գոյություն ունի ընդդիմություն, որը արհամարհված է եղել թե՛ նախորդ իշխանությունների օրոք, թե՛ հիմա: Բոլոր այդ ճամբարների համակիրները ֆեյսբուքը դիտում են որպես քաղաքական հաշիվներ մաքրելու հարթակ»,- նշել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:
Աշոտ Մելիքյանը անդրադարձել է նաև մի խումբ լրատվամիջոցների կողմից վերջերս հայտնած մտահոգություններին: 8 լրատվամիջոցներ հայտարարություն էին տարածել, որ բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել պետական առանձին գերատեսչությունների և նրանց մամուլի ծառայությունների հետ աշխատանքներում: Մասնավորապես, որ ասուլիսների և այլ միջոցառումների մասին գերատեսչությունները գերադասում են ծանուցել ֆեյսբուքյան էջերի գրառումների միջոցով:
«Բարձրաստիճան պաշտոնյաները, երբ ուղիղ եթերով, ֆեյսբուքյան էջում պատմում են իրենց գործունեության մասին, ապա որոշ առումով իրենք իրենց վրա են վերցնում մամուլի քարտուղարների և հասարակայնության հետ կապերի վարչությունների գործառույթները: Այսինքն՝ հաճախ պետական մարմիններում անտեսվում է այդ օղակների գործունեությունը, կամ դեռ այնպես չի կազմակերպվել, ինչպես որ պետք է կազմակերպվի»,- ասել է Աշոտ Մելիքյանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը շեշտել է նաև, որ ամեն դեպքում մինչև ապրիլի 23-ը որևէ մեկի մտքով չեր կարող անցնել, որևէ մի լրագրող չէր կարող պատկերացնել, որ երկրի առաջին դեմքը՝ լայվով, ուղիղ եթերով կպատմեր իր աշխատանքային օրվա մասին, ընդունված որոշումների մասին:
08:55 09.05.2025
Հնդկական բանակը հետ է մղել Պակիստանի բազմաթիվ հարձակումներըՀնդկական բանակն անցած գիշեր հետ է մղել Պակիստանի բազմաթիվ հարձակումները։ Այս մասին ասվում է երկրի զինված ուժերի հրապարակած հայտարարության մեջ։ «2025 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Պակիստանի զինված ուժերը բազմաթիվ հարվածներ են հասցրել անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի միջոցով արևմտյան սահմանի ողջ երկայնքով: Պակիստանի ուժերը նաև դիմել են հրադադարի բազմաթիվ խախտումների Ջամու և […] ...
08:45 09.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:35 09.05.2025
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր. Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ ««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ներդրվել է առցանց տեսադիտարկման ծրագիր, որը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար»: ...
08:30 09.05.2025
Թրամփ. ԱՄՆ-ը և Եվրոպան կաշխատեն Ուկրաինային խաղաղություն բերելու համարԱՄՆ-ը Եվրոպայի հետ ձգտելու է հաստատել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն զինադադարի, որը կհանգեցնի խաղաղության։ Այս մասին Truth Social սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ամեն շաբաթ հազարավոր երիտասարդ զինծառայողներ են մահանում Ուկրաինայում, և բոլորը պետք է ցանկանան, որ դա դադարեցվի: Ես ուզում եմ, որ դա դադարեցվի, և Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնպես: Որպես […] ...
08:19 09.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:10 09.05.2025
Մայիսի 9-ը՝ հաղթանակի և խաղաղության տոնԱյսօր՝ մայիսի 9-ին, նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը։ Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով (Խամփերյանց), Սերգեյ Ագանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Հովհաննես Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, […] ...