09:38 19.05.2023
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը և նրա ամուսին Մարկուս Ռայկոնենը ամուսնալուծության հայց են ներկայացրել մոտ երկու տասնամյակ ամուսնությունից հետո, գրում է BBC -ն:
«Մենք երախտապարտ ենք 19 տարվա ամուսնության և մեր սիրելի դստեր համար»,- չորեքշաբթի գրել է Մարին Instagram-ում։
Ինստագրամի իր էջում կատարած գրառման մեջ Մարին նշել է, որ ինքն ու նախկին ամուսինը դեռ մտերիմ ընկերներ են։
Ռայկոնենը նախկին ֆուտբոլիստ և գործարար է։ Նրանք ամուսնացել են Ֆինլանդիայի վարչապետ Վիլլա Կեսարանտայի պաշտոնական նստավայրում։ Հարսանիքին մասնակցել է 40 հյուր՝ հիմնականում ընկերներ ու հարազատներ։
Առաջիկա ամուսնալուծության մասին հայտարարությունում Մարին հավելել է, որ նրանք «կշարունակեն միասին ժամանակ անցկացնել՝ և՛ ընտանիքով, և՛ միմյանց հետ»։
Սաննա Մարինը պատրաստվում է հեռանալ պաշտոնից շուտով այն բանից հետո, երբ իր աջ կենտրոնամետ կուսակցությունը պարտվեց ապրիլին կայացած համընդհանուր ընտրություններում, թեև փոքր տարբերությամբ:
Չորս տարի առաջ 37-ամյա Սաննա Մարինը դարձավ աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը։ Վերջին ընտրություններում նա պարտվել է Պետերի Օրպոյի գլխավորած Ազգային կոալիցիա կուսակցությանը և Ռիիկա Պուրայի գլխավորած աջ պոպուլիստական «Ճշմարիտ ֆիններ» կուսակցությանը։
Չնայած ընտրություններում կրած պարտությանը՝ Սաննա Մարինի անձնական վարկանիշը դեռ բարձր է։ Այն փոքր-ինչ նվազել էր այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում տարածվեց մի խնջույքի տեսանյութ, որտեղ նա երգում էր, խմում և պարում։ Մեղադրանքներին, որ նա իր պահվածքով խաթարում է «Ֆինլանդիայի հեղինակությունն ու անվտանգությունը», Մարին ասել է, որ տեսանյութը նկարահանվել է մասնավոր տարածքում, որտեղ նա երեկոն անցկացրել է ընկերների հետ։
Նա նույնիսկ ստիպված է եղել թմրամիջոցների թեստ հանձնել, որը բացասական է եղել։ Մի քանի ամիս անց երկրի խորհրդարանը հանել է նրա դեմ անօրինական վարքագծի մեղադրանքը:
Սակայն ոչ բոլոր ֆիններն էին դժգոհ իրենց վարչապետի պահվածքից։ Ի նշան համերաշխության՝ բազմաթիվ կանայք սոցցանցերում տեսանյութեր են հրապարակել, որոնցում նրանք նաև երգում և պարում են։
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...