15:18 04.06.2024
Հանրապետությունում 2024 թվականի մարտի երրորդ տասնօրյակից սկսած առատ տեղումների ու վարարումների մի շարք դեպքեր գրանցվեցին, որոնք ուղեկցվեցին արտակարգ իրավիճակով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը նշեց, որ աննախադեպ իրավիճակ եղավ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը, երբ բավական ինտենսիվ տեղումներ եղան Լոռիում և Տավուշում։ Մեկ գիշերվա ընթացքում ամսական նորմայի 40-60 տոկոսի չափով տեղումներ գրանցվեցին։ Շարունակաբար դիտված ինտենսիվ տեղումներով պայմանավորված Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել են ջրի մակարդակի կտրուկ բարձրացումներ, նախորդող օրվա համեմատ 2-3 մետրով։
«Այդ ամենի հետևանքով հեղեղվել են շրջակա ափամերձ տարածքները՝ զգալի վնաս պատճառելով բնակավայրերի առանձին հատվածների։ Դիտակետերում ջրի մակարդակի զգալի բարձրացումներ գրանցվել են մայիսի 26-ի առավոտյան։ Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում մայիսի 26-ի առավոտյան ջրի գնահատված ելքը կազմել է 650 մ3 /վ, մինչդեռ նախորդող օրը երեկոյան այն կազմել էր 119 մ3 /վ»,-ասաց Լևոն Ազիզյանը։
Հորդառատ տեղումները նաև իրենց ազդեցությունը թողեցին Սևանա լճի մակարդակի վրա։ 2024 թվականի հունվարի 1-ին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900․17 մ։ Լճի մակարդակն աստիճանաբար բարձրացել է մայիսի 14-ից։ Հունիսի 4-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900․58 մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ բարձր է 10 սմ-ով։
«Մայիսին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 21 սմ-ով, որը վերջին 8 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։ Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2024 թվականի հունվարի 1-ից հունիսի 3-ը ներառյալ կազմել է 121 մլն 627 հազար խմ, որը կրկնակի անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ի դեպ, նախորդ տարի մայիսի 14-ից սկսվել էր Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը։ Այս տարի Սևանից ջրառ իրականացնելու անհրաժեշտություն դեռ չի եղել»,-ասաց Լևոն Ազիզյանը։
Ջրամբարների լցվածության առումով ևս դրական միտում է նկատվում։ Արդեն 302 մլն խմ-ով ավելի ջուր է կուտակվել։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...