Հատուկ տակտիկական ուսումնավարժություն ՓԾ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի տարածքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+19.09 oC

Հատուկ տակտիկական ուսումնավարժություն ՓԾ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի տարածքում

19:50 04.06.2024

Մայիսի 31-ին ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի տարածքում հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի սակրավորական և հորատման խմբերի փրկարարական ծառայողների մասնակցությամբ կազմակերպվել և անց է կացվել «Սակրավորական աշխատանքների իրականացման կարգը պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքում» և «Հորատման աշխատանքների իրականացումը» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժությունն անց է կացվել երկու տեղամասերում: Առաջին տեղամասում իրականացվել են սակրավորական, իսկ երկրորդ տեղամասում հորատման աշխատանքներ:

Հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակն էր.

նպաստել սակրավորական կանչերի ժամանակ ուժերի և միջոցների անհրաժեշտ աշխատանքների իրականացման կատարելագործմանը,

ստուգել անձնակազմի պատրաստվածության վիճակը՝ իրենց առջև դրված սակրավորական խնդիրների լուծման ուղղությամբ,

սակրավորական աշխատանքների իրականացման ժամանակ կատարելագործել հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի օղակների հրամանատարների գործնական ունակությունները,

հորատող սարքերի և ամրակապման համար սարքավորվող կոնստրուկտիվ հարթակի բացազատման աշխատանքների ժամանակ կատարելագործել հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հորատման խմբի անձնակազմի անդամների մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հրամանատարական կազմի իրական պայմաններում գործելու, ղեկավարելու ունակությունները, խմբի օղակների հրամանատարների գործնական ունակությունները։

Ըստ սցենարի՝ առաջին տեղամասը պայմանական դպրոցն էր, որտեղ նռնականման առարկա էր նկատվել: Մինչ սակրավորների դեպքի վայր հասնելը, դպրոցի զինղեկը և ոստիկանը իրականացրել էին աշակերտների և աշխատակիցների տարհանում:

Դեպքի վայր հասնելուն պես սակրավորներն իրականացրեցին աշակերտների և աշխատակիցների տեղաբաշխում, տարածքի սահմանազատում, նռնականման առարկայի նույնականացում:

Պարզվեց, որ հայտնաբերվածը Ֆ-1 տիպի, ձեռքի պայթուցիչով մարտական նռնակ է և անհրաժեշտություն առաջացավ հատուկ սարքերի միջոցով պայթունապաշտպան տարայի մեջ տեղադրման և անվտանգ վայր տեղափոխման՝ պայթեցման եղանակով վնասազերծելու համար, ինչն իրականացվեց հատուկ կահավորված պայթեցման հարթակում:
Պայթունավտանգ առարկան ոչնչացնելուց հետո կատարվեց տեղանքի զննում: Վտանգավոր ոչինչ չհայտնաբերվեց և սակրավորական խմբի ղեկավարը զեկուցեց աշխատանքների անվտանգ և ամբողջական իրականացման վերաբերյալ:
Ըստ սցենարի՝ երկրորդ տեղամասը Լոռու մարզի Ալավերդի քաղաքն էր, որտեղ պայմանականորեն տեղի էր ունեցել սողանք, ինչի հետևանքով վնասվել էին տներ։ Երկրաբանների կողմից իրականացվել էին հետախուզություն սողանքի վտանգավորության աստիճանը որոշելու համար՝ պարզվել էր, որ վերոնշյալ մասնագետների կողմից նշված տարածքում առկա էին ընդերքային ջրեր, որոնք պետք է հեռացվեին, հետևաբար անհրաժեշտ էր իրականացնել հորատման աշխատանքներ:

Իրականացվեցին տարածքի ուսումնասիրում և սահմանազատման աշխատանքներ, ինչպես նաև հորատման համար նախատեսված անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցառումները. տեղափոխող ավտոմեքենայից կոնստրուկտիվ հարթակի վրա հորատման սարքերի տեղափոխման, տեղադրման և ամրակապման, բոլոր սարքերի ճիշտ միացման ու ջրի պաշարներ հավաքելու աշխատանքներ: Պահպանելով անվտանգության կանոնները և կատարելով վերոնշյալ նախապատրաստական գործողությունները, անձնակազմը հաջողությամբ իրականացրեց հորատման հիմնական աշխատանքները:

Ամփոփելով հատուկ տակտիկական ուսումնավարժության ընթացքում երկու տեղամասերում իրականացված աշխատանքների արդյունքները՝ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Տ․Պողոսյանը դրական գնահատեց ներգրավված խմբերի կատարած աշխատանքը՝ շեշտելով, որ պարբերաբար իրականացվող նմանօրինակ վարժանքները հնարավորություն են ընձեռում ապահովել ուժերի առավելագույն պատրաստվածությունը և իրական պայմաններում արդյունավետ աշխատելու ունակությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP