TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+13.09 oC
Գոհար Սարգսյան

Գոհար Սարգսյան

Իրանը Պակիստանին հավաստիացրել է, որ երկկողմ համագործակցությունը կշարունակվի

09:44 23.05.2024

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է Պակիստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդման շարունակականության մասին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո։ «Իրանի Իսլամական Հանրապետության համար Պակիստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են, և մենք այս երկիրը համարում ենք եղբայր»,- ասել է Խամենեին՝ Թեհրանում Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ զրույցում։ Վերջինս մասնակցել է […]

̰
Հ-30-Մ-4-Ճամբարակ-Հ-7 ավտոճանապարհի որոշ հատվածներում կատարվել են ուսումնասիրություններ

09:38 23.05.2024

Հ-30-Մ-4-Ճամբարակ-Հ-7 ավտոճանապարհի որոշ հատվածներում կատարվել են ուսումնասիրություններ‚ որոնց նպատակը ճանապարհահատվածի պատվածքի առկա վիճակը պարզելն է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Ճանապարհային ծածկի պատվածքն ուսումնասիրելուց հետո կկատարվեն չափագրման աշխատանքներ, և կկազմվի թերությունների ակտ։

̰
Մայիսի 22-ին արևի վրա երեք ուժեղ բռնկում է տեղի ունեցել

23:40 22.05.2024

Գիտնականները մայիսի 22-ին Արեգակի վրա երեք ուժեղ բռնկում են գրանցել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG): «Մայիսի 22-ին գրանցվել է նախ M1.2 դասի բռնկում 31 րոպե տեւողությամբ, այնուհետև M2.3 բռնկում՝ 44 րոպե տեւողությամբ։ Ավելի ուշ Արեգակի վրա M1.5 բռնկում է տեղի ունեցել՝ 21 րոպե տևողությամբ»,- հայտնում է IPG-ն։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ […]

̰
Ծրագրվում են գործողություններ Վրաստանի նկատմամբ՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ․ Բլինքեն

23:32 22.05.2024

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը ծրագրում են գործողություններ ձեռնարկել Վրաստանի նկատմամբ՝ կապված օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մենք շատ մանրամասն դիտարկում ենք, թե ինչ կարող ենք անել՝ ի պատասխան դրան: Եվ ես ակնկալում եմ, որ մենք քայլեր կձեռնարկենք»,- ասել է նա Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ […]

̰
ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա են այցելել հանրապետության տարբեր մարզերի ավագ դպրոցների աշակերտներ

23:13 22.05.2024

Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը և աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում այս շաբաթվա ընթացքում ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա են այցելել հանրապետության տարբեր մարզերի ավագ դպրոցների աշակերտներ։ Դպրոցականները շրջել են ռազմական կրթօջախի տարածքում, որտեղ նրանց մանրամասն ներկայացրել են ակադեմիայի ընդունելության կարգը, ռազմակրթական նորացված ծրագրերը, կուրսանտների առօրյան, ուսումնական և կեցության պայմանները, սպա […]

̰
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ կա տուժած

22:54 22.05.2024

Մայիսի 22-ին, ժամը 19:53-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 1992 թ․) բախվել […]

̰
Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը

22:43 22.05.2024

Քաղաքաշինության կոմիտեն հայտարարում է Երևան քաղաքի Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը։ Երկրորդ փուլում ընդգրկված են առաջին փուլի արդյունքներով ամենաբարձր միավոր հավաքած աշխատանքները։ Մրցութային փաթեթները պետք է ներկայացվեն մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը, որի ընթացքում ակնկալվում է ստանալ Կոնդ թաղամասի պատմական շերտի և միջավայրի վերարժևորմամբ, միջազգային չափանիշներին համապատասխանող, թաղամասի վերակառուցման միջոցով թաղամասի […]

̰
Մայիսի 23-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում հոսանք չի լինի

22:22 22.05.2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդի փ. 1, 1/3, 4/3 շենքեր, Բագրևանդ-Մոլդովական փողոցների հարակից առանձնատներ, Այգեգործական թաղամասի առանձնատներ, Մոլդովական փ. 32/2, 32/4, 39/3, 39/5 շենքեր, թիվ 133 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […]

̰
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Պաղեստինի ճանաչման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին

22:11 22.05.2024

Պաղեստինի  ճանաչման հարցը Ֆրանսիայի համար տաբու չէ, սակայն դրա ժամանակը դեռ չի եկել։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։ Նրա խոսքով, «այսօր պայմաններ չեն ստեղծվել, որպեսզի Պաղեստինը ճանաչելու որոշումը իրական ազդեցություն ունենա իրավիճակի վրա»։ «Որոշումը պետք է օգտակար լինի և թույլ տա զգալի առաջընթաց գրանցել քաղաքական առումով: Այս տեսանկյունից այն պետք […]

̰
Հարկային հաշվարկներում ոչ հավաստի, սխալ տեղեկատվություն ներառելու համար առաջարկվել է սահմանել վարչական պատասխանատվություն

16:30 22.05.2024

Օրենսգրքով՝ հարկային հաշվարկները չներկայացնելու համար մենք ունենք սահմանված պատասխանատվության միջոցներ, սակայն չունենք պատասխանատվության միջոց այն դեպքերի համար, երբ հարկային հաշվարկներում պարունակվող տեղեկությունները լրացվում են ոչ ճիշտ եւ ոչ հավաստի. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա […]

̰
Տավուշում և Երևանում տեղի ունեցող ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ

16:25 22.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, Վանաձոր քաղաքի բնակիչ Գ․Ղ․–ի կողմից առերևույթ կատարված խարդախության փորձի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Գ․Ղ․–ն Վանաձոր քաղաքի բնակչուհուն «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում որպես մատենավար աշխատանքի տեղավորելու պատրվակով, պահանջել է 500 ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ գումար […]

̰
Գլխավոր դատախազությունը պահանջում է Արարատի նախկին մարզպետից բռնագանձել 46 անշարժ գույք և շուրջ 350 մլն դրամ

16:17 22.05.2024

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 16-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 46 անշարժ գույք. 2 շարժական գույք. 3 իրավաբանական անձանցում մասնակցություն. 213 մլն 870 […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն

16:12 22.05.2024

Այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն և ցավակցական գրառում կատարել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ դեսպանությունում բացված սգո մատյանում։

̰
Առաջարկվում է լրացում կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում` ապահովելու քննության համակողմանիությունը

16:10 22.05.2024

Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազին լիազորել նախաքննության մեկ մարմնի` քննիչի կողմից իրականացվող քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը նախաքննության մեկ այլ մարմնի հանձնարարել ոչ միայն իրականացվող նախաքննության անաչառությունն ապահովելու, այլ նաեւ քննության համակողմանիությունն ապահովելու նպատակով: Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում […]

̰
Առաջին անգամ սպիրտ պարունակող ոչ սննդային հեղուկների փորձաքննություն կիրականացվի. Փորձագիտական կենտրոնի գործունեությունը համալրվել է

16:02 22.05.2024

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Նյութագիտական բաժնում սկսել են իրականացնել սպիրտ պարունակող ոչ սննդային նշանակության հեղուկների, նաև պարֆյումերային արդյունաբերության արտադրանքի փորձաքննություններ, որոնց շնորհիվ լուծվում են հետքերի հայտնաբերման, տեսակի որոշման նույնականացման խնդիրները։ Նյութագիտական բաժինը կարճ ժամկետներում իրականացնում է կոսմետիկական միջոցների, ինչպես նաև կենցաղային քիմիայի տարբեր արտադրատեսակների փորձաքննություններ՝ հեղուկ և փոշի լվացամիջոցներ, օճառներ և այլն: Փորձաքննության շրջանակներում […]

̰
ԱԽ քարտուղարը Դոհայում ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները

15:48 22.05.2024

Մայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում անցկացվող «Համաշխարհային անվտանգության ֆորում»-ի շրջանակներում ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով: ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները: Վերոնշյալի շրջանակներում խոսել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման սկզբունքների՝ հավասարության և փոխադարձության մասին և ընդգծել, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք […]

̰
Հանձնաժողովը կողմ է քվեարկել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող լրացումներին եւ փոփոխություններին

15:42 22.05.2024

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 22-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ օրենքի նախագծով սահմանվում է քաղաքացիների պատշաճ ծանուցման կարգը: Նա տեղեկացրել է, որ սահմանվում է քաղաքացուն ծանուցելու 4 տարբեր եղանակ: […]

̰
Առաջարկվում է հստակեցնել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում առկա անհստակությունները

15:35 22.05.2024

Նախագիծը վերաբերում է թրեյդ-ին առեւտրի տեսակին: Դեռեւս 2021 թվականին լրացումներ են կատարվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում, որոնցով ներմուծվել է «թրեյդ-ին» հասկացությունը: Ներդրվել է նաեւ լիցենզավորման կարգ, որի շրջանակում այս ընթացքում լիցենզավորվել են որոշակի կազմակերպություններ, սակայն մենք նկատել ենք, որ այս ընթացքում գործարքների զգալի աճ տեղի չի ունեցել: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի […]

̰
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով փոխպետքարտուղարի տեղակալին

15:21 22.05.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը, այդ թվում՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի գրասենյակի եվրասիական թիմի ղեկավար Մարի Կուրթին, Երևանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին և ԹՊԻՀ […]

̰
ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքեր

15:15 22.05.2024

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության սահմանով դեղորայքի անօրինական տեղափոխման ուղղությամբ, բացահայտել է դեղամիջոցների մաքսանենգության 2 դեպք: Օրերս ՊԵԿ ՄԴՊ վարչության Օպերատիվ Հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գ. Կ.-ն, հանդիսանալով «Հարավկովկասյան Երկաթուղի» ՓԲ ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներից մեկի պետ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից Երևան ուղևորվող գնացքի երթուղով, պարբերաբար, […]

̰
Սա սաբոտաժային քայլ է․ Երևանի քաղաքապետարանում արձագանքել են վարորդների՝ աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքերին

15:03 22.05.2024

Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Շատերդ տեղյակ եք, որ այս ոլորտում տևական ժամանակ է իրականացվում են համակարգային բարեփոխումներ, որոնց արդյունքներից մեկն այն է, որ 20.05.2024 կայացած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում «Երևանի […]

̰
SHANTNEWS

15:00 22.05.2024

̰
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին

14:58 22.05.2024

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին: Առողջապահության ոլորտում մարդու իրավունքները, էթիկական նորմերը պաշտպանելու տեսանկյունից նախարարը կարևորել է մայիսի 16-ին Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի ստորագրումը: Մաքսիմ Լոնգանգեն ներկայացրել է նաևՀայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ […]

̰
Օրենսդիրը քննարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործունեության ընդլայնում նախատեսող օրենքի նախագիծը

14:52 22.05.2024

Խորհրդարանը մայիսի 22-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հիմնադրման համաձայնագրի թիվ 1 հոդվածի փոփոխություն՝ Բանկի գործունեության աշխարհագրական շրջանակի սահմանափակ եւ աստիճանական ընդլայնման հնարավորություն ընձեռելու դեպի Ենթասահարական Աֆրիկա եւ Իրաք» թիվ 259 բանաձեւը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով բանաձեւը 2023 թվականի Վերակառուցման եւ […]

̰
Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

14:45 22.05.2024

Հայաստանում է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են […]

̰
Singapore Airlines ավիաընկերության ինքնաթիռում 20 տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

14:31 22.05.2024

Singapore Airlines ավիաընկերության չվերթում տուրբուլենտության պատճառով տուժած 20 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով բժշկական հաստատության ներկայացուցչին։ «Քսան մարդիկ, որոնք տուժել են ուժեղ տուրբուլենտության պատճառով և արտակարգ վայրէջք կատարել Բանգկոկում, գտնվում են երկու հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: France Presse-ի փոխանցմամբ՝ վերակենդանացման բաժանմունքում են գտնվում Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Մալայզիայի, […]

̰
Հակոբ Սիմիդյանն ընդունել է Նորվեգիայի դեսպանին

14:25 22.05.2024

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Բերգլյոտ Հովլանդին։ Ողջունելով տիկին դեսպանին, նախարարը շեշտել է, որ միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է և նախարարությունը խիստ կարևորում է միջազգային փորձի փոխանակումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում։ Հանդիպման ընթացքում նախարարը տիկին դեսպանին է ներկայացրել ոլորտի […]

̰
Իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով ձերբակալվել է Հ.Ղ.-ն. նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

14:16 22.05.2024

2024 թվականի մայիսի 21-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ: Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով: Իրականացված նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են […]

̰
Իրանի նախագահի պաշտոնակատարը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ

14:10 22.05.2024

Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ: Վարչապետ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին: Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում […]

̰
Սլովակիայի վարչապետի վիճակը կայուն է․ փոխվարչապետ

14:03 22.05.2024

Մահափորձից հետո Բանսկա Բիստրիցա (Արևմտյան Սլովակիա) հիվանդանոցում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը կայուն է։ Այս մասին Պետական ​​անվտանգության խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը։ «Առավոտյան վարչապետի վիճակը կայուն էր»,- ասել է նա։

̰
BACK_TO_TOP