13:57 22.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը մեկնարկել է խորհրդարանների նախագահների առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Զրուցակիցները փաստել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության մասին` ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման հարցում: «Բարձր ենք […]
13:52 22.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Վարչապետը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԻԻՀ նախագահի և ԱԳ նախարարի հետ շփումներից ունի ջերմ հիշողություններ և նշել, որ Հայաստանի […]
13:43 22.05.2024
Լյուքսեմբուրգը պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը։ Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հյուրընկալության համար՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահն ընդգծեց, որ Հայաստանում գտնվելն իր համար մեծ պատիվ է, իր պաշտոնական այցը Հայաստան […]
13:38 22.05.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ եւ փոխանցել իր ցավակցությունները ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ:
13:36 22.05.2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ մայիսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 39 հայտ:
13:31 22.05.2024
Նշված փոխշաղկապված նախագծերը միտված են վարձատրության քաղաքականության հիմքում ընկած վերլուծությունների արդյունավետության բարձրացմանը. ասել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Ակնկալվում է, որ […]
13:24 22.05.2024
Ազգային ժողովը մայիսի 22-ի նիստում քննարկել է Հարկային օրենսգրքում եւ կից մի շարք օրենքներում փոփոխությունները եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Կառավարության ծրագրով նախանշված հարկային քաղաքականության եւ, մասնավորապես, հարկման այլընտրանքային համակարգերին վերաբերող կարեւոր նպատակների իրագործմամբ: Առաջինը վերաբերում է հարկման […]
13:22 22.05.2024
Մեծ պատիվ ու արտոնություն է ինձ համար այսօր այստեղ ներկայացնել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը: Այս այցը մեծ արժեք եւ խորհրդանշություն ունի: Երկրորդ անգամ է մեկ տարվա ընթացքում, որ մեր խորհրդարանի ներկայացուցիչները եկել են Երեւան՝ ցույց տալով մեր հարաբերությունների ուժն ու ամրությունը. ասել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը՝ մայիսի 22-ին ելույթ ունենալով Ազգային […]
13:18 22.05.2024
Ազդարարման համակարգի համապետական իրազեկման մեկամյա արշավի շրջանակներում անցկացվել են մարզային դասընթացներ Վայոց Ձորի, Սյունիքի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերում՝ ՏԻՄ-երի, մարզպետարանի ներկայացուցիչների և ազդարարման պատասխանատուների համար։ Իրազեկման միջոցառումների նպատակն է նվազեցնել ազդարարների շուրջ բացասական ընկալումները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ազդարարի կենսական դերի մասին, ինչպես նաև ընդգծել Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի (azdararir.am) դերը կոռուպցիայի դեմ պայքարում: […]
13:11 22.05.2024
ԱԺ հաշվիչ հանձնախմբի քարտուղար Քրիստինե Պողոսյանը հայտնել է, որ տեղի է ունեցել ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանի ընտրության գաղտնի քվեարկությունը: ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 70-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել, Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 70 պատգամավոր: Այսպիսով, Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է ՍԴ դատավոր:
12:58 22.05.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն Ալ. Բլոկի անվան թիվ 122 դպրոցում ներկա է եղել «Նախագծային ուսուցում 2023-2024» փառատոնին: Փառատոնը կազմակերպվել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման շրջանակում, ըստ որի՝ 7-րդ դասարանում պարտադիր ներդրվել է նախագծային ուսուցումը: Ալ. Բլոկի անվան թիվ 122 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները ներկայացրել են 13 նախագծային աշխատանք՝ տարբեր […]
12:52 22.05.2024
Մայիսի 22-ին, ժամը 08:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղհովիտ գյուղում նկատել են շան, որը հավանաբար ժայռից ընկել է և չի կարողանում բարձրանալ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դուրս են բերել շանը […]
12:46 22.05.2024
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն 2024 թվականի մայիսի 21-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Գործընթացն իրականացվում է՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն […]
12:40 22.05.2024
Երևանում մայիսի 22-ին և 23-ին՝ կեսօրից հետո, 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-26-ին, 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 22-ի և 23-ի ցերեկը, 27-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ […]
12:33 22.05.2024
Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ: Մասնակիցները տարբեր փուլերով ծանոթացել են օպերացիաների պլանավորման գործընթացին, ինչպես օպերատիվ, այնպես էլ ֆունկցիոնալ այլ մակարդակներում: Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:
12:27 22.05.2024
Մայիսի 22-ին խորհրդարանը շարունակել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Տավուշում տեղի ունեցող իրադարձություններին, սահմանազատմանը: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տրամաբանական է համարել, որ այս օրերին Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցից բացի քննարկվում են քաղաքական նշանակության կարեւոր հարցեր, […]
12:07 22.05.2024
Մայիսի 21-ի ժամը 21.46-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Նոր Գյուղի մի բնակիչ և հայտնել է, որ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ ատրճանակով կրակում է: Դեպքի վայր ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ին գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում ատրճանակով կրակել է Կոտայք […]
11:58 22.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Մեհրաբադ օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ Դավուդե Մանզուրը: Վարչապետ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը:
11:56 22.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի առիթով․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր լրանում է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձը: Սա մի հոբելյան է, որ մեզնից յուրաքանչյուրի հոգում ու մտքում հույզեր է արթնացնում, որովհետև Շառլ Ազնավուր անունը Հայաստանի Հանրապետությունում գիտեն բոլորը, և այդ անունը հարազատ է բոլորին […]
11:51 22.05.2024
Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ համատեղ մայիսի 31-ից հունիսի 2-ը «Դինամո» մարզադաշտում կանցկացնի հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշար՝ նվիրված աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Բենուր Փաշայանի հիշատակին: Մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 երկիր: Մուտքն ազատ է:
11:43 22.05.2024
Մայիսի 22-ին, ժամը 08:46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Գ․ Մ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ […]
11:36 22.05.2024
Մայիսի 21-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին ընդառաջ, Փարիզի հայտնի Կոնդորսե դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված աշխարհահռչակ արտիստի հիշատակին։ Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմն ու մի շարք դասարանների աշակերտներ։ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում դպրոցի սաները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին մեծանուն երգչի […]
23:59 21.05.2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ռուսաստանի հուսալի գործընկերն էր, միշտ կարելի էր վստահ լինել, որ պայմանավորվածությունները կիրականացվեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Իսկապես, նախագահ Ռայիսիի մահը մեծ կորուստ է, առաջին հերթին, իհարկե, Իրանի, Իրանի ժողովրդի համար, և ես խնդրում եմ Ձեզ անկեղծ ցավակցական խոսքեր փոխանցել այս ողբերգության կապակցությամբ։ Նա շատ հուսալի գործընկեր էր, շիտակ, ինքնավստահ […]
23:48 21.05.2024
ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում մայիսի 20-31-ն անցկացվում է բասկետբոլի առաջնություն՝ պաշտպանական գերատեսչության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ։ Մայիսի 21-ին առաջնության ընթացքին հետևելու և մասնակիցներին հաջողություն մաղթելու նպատակով մարզադահլիճ է այցելել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Առաջնության արդյունքներով մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով, իսկ հաղթող […]
23:28 21.05.2024
Մայիսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կուսակցության 4-րդ Քաղաքական ժողովի կազմակերպման, Շիրակի և Արմավիրի մարզերում կուսակցության Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված, ինչպես նաև այլ հարցեր։
23:19 21.05.2024
Մայիսի 15-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի՝ երկու տասնյակից ավելի պատգամավորների հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Ֆրանսիայի ԱԺ փոխնախագահ Վալերի Ռաբոն, ԱԺ-ում մեծամասնություն կազմող խմբակցության նախագահ Սիլվեն Մայարը, ԱԺ բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները։ Դեսպան Տոլմաջյանը պատգամավորներին ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղ գտած վերջին զարգացումները, Հայաստանի առջև ծառացած անվտանգային […]
23:08 21.05.2024
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին, ով զոհվել է նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի հետևանքով, կհուղարկավորեն հինգշաբթի օրը Թեհրանում՝ Շահ Աբդուլ Ազիմ մզկիթում։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զոհված արտգործնախարարի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 23-ին Թեհրանի ԱԳՆ-ի դիմացի հրապարակում՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ին, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա նույն […]
22:55 21.05.2024
Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի մահվան կապակցությամբ սգո արարողություններ են տեղի ունենում հարևան երկրում: Դրան զուգահեռ Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների: Թեման «Հեռանկարի» տաղավարում քննարկվել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանի հետ: