22:45 21.05.2024
Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և ապագա համատեղ նախագծերը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ մամուլի ծառայության՝ նախագահները նշել են, որ […]
22:25 21.05.2024
Emirates ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, որը Դուբայից մեկնում էր Մումբայ, վնասվել է վայրէջքի ժամանակ ֆլամինգոների երամի բախվելու հետևանքով։ Այս մասին ասվում է ավիափոխադրողի հայտարարության մեջ։ «Emirates-ը կարող է հաստատել, որ EK508 չվերթը, որը Դուբայից Մումբայ էր ուղևորվում, վայրէջք կատարելիս բախվել է թռչուններին: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել, և բոլոր ուղևորներն ու անձնակազմը իջել են առանց վնասվածքների, […]
22:04 21.05.2024
Մայիսի 21-ին, ժամը 16:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սաղմոսավան գյուղում՝ Քասաղի կիրճում, արշավախմբի անդամներից մեկը ոտքի վնասվածքի պատճառով չի կարողանում քայլել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Վ. Զ.-ին (ծնված 1954 թ․) պատգարակով իջեցրել (մոտ […]
21:42 21.05.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Արշակունյաց պող․ 51, 53 շենքեր, Ս․Զորավարի փ․ 44, 46 շենքեր, Ս․Զորավարի փողոցի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Թոթովենցի փ. 2, 2/1, 3/1, 3/2, 3, 4, 6, 6/1, […]
21:34 21.05.2024
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մայիսի 20-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Նագիբ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության և թվայնացման ոլորտներում։ Վահե Ղազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 […]
21:25 21.05.2024
Ավիավթարում զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի քաղաքական գիծը շարունակվելու է։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հայտարարության մեջ։ «Նրանց (Ռաիսի և Աբդոլլահիան) գիծը կշարունակվի, և կիրականացվեն նաև արտաքին քաղաքական ասպարեզում մեր երկրի առաջխաղացման նրանց կարևոր ծրագրերը, այդ թվում՝ օգտագործելով արտաքին գործերի նախարարության ողջ […]
21:16 21.05.2024
Երևան քաղաքի հեղեղատար և անձրևընդունիչ ցանցի սպասարկման ու շահագործման պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Առատ տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի մի շարք փողոցներում, տրանսպորտային հանգույցներում և թունելներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվում: Մակերևութային ջրերի կուտակումներից խուսափելու նպատակով շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները:
21:07 21.05.2024
Singapore Airlines ավիաընկերության՝ Լոնդոնից Սինգապուր չվերթի ժամանակ տուրբուլենտության հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 70-ը, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Բանգկոկի հիվանդանոցը, որտեղ տեղափոխվել են տուժած ուղևորները։ «Հիվանդանոցից հայտնել են, որ ընդհանուր առմամբ բուժման է ուղարկվել 71 մարդ, որոնցից վեցի վիճակը ծանր է»,- գրում է գործակալությունը։ Ավելի վաղ Singapore Airlines-ը հայտնել էր, որ Boeing 777-300ER ինքնաթիռով Լոնդոնից […]
20:20 21.05.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում ասորական համայնքի ներկայացուցիչների հետ մայիսի 21-ին անցկացրել է աշխատանքային քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ասորական համայնքի ներկայացուցիչներ։ Քննարկվել են ՀՀ-ում ապրող ասորիների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող որոշ հարցեր։ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն […]
20:13 21.05.2024
Արդարադատության նախարարի տեղակալներ Կարեն Կարապետյանը և Լևոն Բալյանն ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆտվանին։ Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարության ու ԹՊԻՀ գրասենյակի միջև ձևավորված […]
15:55 21.05.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին և ԱՄՆ Խաղաղության կորպուսի Վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Կարոլ Սպանին: Ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը բարձր է գնահատել շուրջ երեք տասնամյակ ԱՄՆ Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում: «Վստահ եմ, որ այս այցելությունը նույնպես իր դրական արդյունքները կունենա և կնպաստի Խաղաղության կորպուսի նախաձեռնությունների և ծրագրերի […]
15:50 21.05.2024
Հայաստանն ունի հնարավորություն դառնալու տարածաշրջանում առաջին երկիրը, որին կհաջողվի էլիմինացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես հանրային առողջության սպառնալիք: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանն այս մասին նշել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնօրեն Էյմոն Մերֆին: «Վերջին տարիներին միացյալ ծրագրի, ՄԻԱՎ-ի կանխարգելման նոր մոտեցումների, կանխարգելիչ և թեստային միջամտությունների հասանելիության, ծառայությունների ապակենտրոնացման շնորհիվ` […]
15:41 21.05.2024
Մայիսի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
15:29 21.05.2024
Մայիսի 16-ի ժամը 22.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «թոքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ երիտասարդի է բուժօգնության տեղափոխում։ Ժամը 23.00-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արտաշատի բաժին երկրորդ հաղորդումն է ստացվել․ ՊԾ կարգախմբից հայտնում էին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դիակ կա: Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ […]
15:22 21.05.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի ապրիլի 22-ի թիվ 149-Ա որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառել «Բրենդլիդեր» Հ/Ձ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։ Հիշյալ գործով Հանձնաժողովն արձանագրել է, որ ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքներն իրացնելիս անձը պետք է գործի բարեխղճորեն։ Ընդ որում, հակառակ գործելակերպն ուղղակիորեն առնչվում է իրավունքի […]
15:11 21.05.2024
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանություն է տվել Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով․ «Մայիսի 20-21-ը Վիեննայում Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի նախարարական հատվածի շրջանակներում ընդունվել է համանախագահների համատեղ հայտարարություն, որին ի թիվս մասնակից մյուս երկրների միացել է նաև Հայաստանը։ Մասնակից երկրների հետ համատեղ աշխատանքների արդյունքում հայտարարության տեքստում արտացոլվել են մի շարք կարևոր շեշտադրումներ, մասնավորապես. մասնակից երկրներն, ի […]
15:04 21.05.2024
Մայիսի 21-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել ձևավորված երկկողմ սերտ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպանատանը՝ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների մեկնարկից ի վեր մշտական աջակցություն ցուցաբերելու համար։ Վահե Ղազարյանը կարևոր նախաձեռնություններից առանձնացրել է Հայաստանի միանալը Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված […]
14:56 21.05.2024
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել Երեխաների իրավունքների պաշտպանության համալիր ծրագրի պլանավորման վերաբերյալ երկօրյա աշխատաժողով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, սահմանվել են դրանցից բխող նպատակները, հստակեցվել այս ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների շրջանակը։ Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, […]
14:41 21.05.2024
Բանակային զորամիավորում կատարած այցի երկրորդ օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական մի շարք շրջաններ։ Սուրեն Պապիկյանը շրջել է ենթակառուցվածքներով, պատասխանատու սպաների հետ քննարկել անվտանգության հետ կապված մի շարք հարցեր, կարևորել բոլոր կառույցներում կեցության, մարտական պատրաստության ամրապնդման անհրաժեշտ պայմանների ստեղծումը, կահավորումը: Զինվորական կառույցների շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները մանրամասն ներկայացրել են […]
14:33 21.05.2024
Վաշինգտոնի պատժամիջոցները ավիացիոն ոլորտում, այդ թվում՝ Իրանի դեմ, և ամերիկյան արտադրության ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման արգելքը, վտանգի տակ են դնում մարդկանց։ ԱՄՆ-ը միտումնավոր վնասում է հասարակ քաղաքացիներին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Իրանի նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆն արդեն ուղղակիորեն ասել է դա՝ մեղադրելով ԱՄՆ-ին պատժամիջոցների համար, որոնք ներառում են ամերիկյան ինքնաթիռների պահեստամասերի մատակարարման արգելքը՝ […]
14:24 21.05.2024
Օրվա ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Նոր Կալեդոնիա (ֆրանսիական անդրծովյան տարածք Խաղաղ օվկիանոսում), որտեղ մայիսի 13-ից անկարգություններ են տեղի ունենում արշիպելագի անկախության կողմնակիցների բողոքի ֆոնին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Պրիսկա Թևենոն։ «Նախարարների խորհրդի նիստի ժամանակ նախագահն ասել է, որ այսօր երեկոյան կգնա այդ վայր (Նոր Կալեդոնիա)»,- ասել է նա Նախարարների […]
14:18 21.05.2024
Արտաշատում մայիսի 19-20-ը 28-րդ անգամ անցկացվել է Հայաստանի բազմակի չեմպիոն, ազատամարտիկ Գառնիկ Ղուկասյանի անվան աթլետիկայի միջազգային հուշամրցաշարը, որին ավելի քան 120 մարզիկ է մասնակցել՝ Երևանից, Վանաձորից, Կապանից, Արտաշատից, Գյումրիից և Վրաստանից: Միջին տարածության՝ 3000 մ վազքատարածությունում լավագույն արդյունքը ցույց է տվել Հայաստանի առաջատար վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ 8:25.99 րոպե արդյունքով գրավելով առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղը զբաղեցրել […]
14:11 21.05.2024
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացու կողմից առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու վերաբերյալ հայտարարություններ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: 2024 թվականի ապրիլի 25-ին հաղորդում […]
14:05 21.05.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, պաշտպանության և հումանիտար բնագավառներում համատեղ ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կողմերը կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների փաստը՝ հավելելով, որ […]
13:59 21.05.2024
«Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խումբն անցկացրել է իր ամփոփիչ նիստը, որը նախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Աշխատանքային խումբը կազմված է պետական հատվածի, ոլորտում փորձագիտական գործունեության փորձառություն ունեցող հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից: Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ մեր երկրում առաջին անգամ […]
13:47 21.05.2024
Արաբկիր վարչական շրջանում 4 բնակելի շենքերի հարակից տարածքներ մաքրվում են ապօրինի շինություններից ու ցանկապատներից: Վարչական շրջանում ևս 13 բակերի նախագծման աշխատանքներ ընթացքի մեջ են:
13:43 21.05.2024
Մայիսի 21-ին Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները մի շարք ոլորտներում: Վերոնշյալի համատեքստում ընդգծվել է նաև անվտանգության ոլորտում հետագա համագործակցության կարևորությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչի շրջանակներում ընդգծվել է […]