23:59 15.04.2024
Գազայի հատվածում՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման նոր փուլի սկզբից ի վեր, առնվազն 33 797 մարդ է զոհվել, 76 465 մարդ վիրավորվել է: Այս մասին ասվում է անկլավի առողջապահության նախարարության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում ռազմական գործողությունների զոհ է դարձել 68 մարդ, ևս 94-ը տարբեր ծանրության […]
23:50 15.04.2024
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին «բացառիկ պրոֆեսիոնալ» է անվանել Թեհրանի գործողությունները՝ ի պատասխան Դամասկոսում Իսլամական Հանրապետության հյուպատոսությանն Իսրայելի օդուժի հարվածին։ «Իրանը, ներառյալ նրա դիվանագիտական ապարատը և զինված ուժերը, վերջին իրադարձությունների ժամանակ գործել է բացառապես պրոֆեսիոնալ կերպով՝ ի պատասխան Իսրայելի ագրեսիվ գործողությունների», – ընդգծել է Քանանին իրանական SNN հեռուստաալիքով հեռարձակվող մամուլի ասուլիսի ժամանակ։ Քանանիի խոսքով՝ «Իրանը […]
23:41 15.04.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին՝ մեղադրելով ոստիկանությանը երկրի եվրոպական ապագան պաշտպանող մարդկանց ձերբակալելու մեջ։ «Քաղաքացիական հասարակության զանգվածային ցույցը Թբիլիսիում ընդդեմ «ռուսական օրենքի» (Օտարերկրյա գործակալների մասին օրենք): Ջրցան մեքենաներով և գազային ատրճանակներով հատուկ ջոկատայինները պատրաստ են գործողություններ ձեռնարկել իրենց եվրոպական ապագան պաշտպանող քաղաքացիական անձանց դեմ։ […]
23:18 15.04.2024
Իրանական հարձակումն Իսրայելի դեմ՝ ի պատասխան Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածին, խիստ անհամաչափ էր և կարող էր հազարավոր զոհերի հանգեցնել, երկուշաբթի օրը Sky News-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիդ Քեմերոնը։ Նա շեշտել է, որ հսկայական տարբերություն կա այն ամենի միջև, ինչ արեց Իսրայելը և ինչ արեց Իրանը։ «Երկրներն իրավունք ունեն պատասխանելու, երբ […]
23:07 15.04.2024
Իսրայելը դիտարկում է հետագա քայլերը Իրանի կողմից իրականացված հարձակումից հետո, նման լայնածավալ հարձակմանը պատասխան կտրվի։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին Իսրայելի ռազմաօդային ուժերի «Նևաթիմ» բազա կատարած այցի ժամանակ։ «Մենք դիտարկում ենք հետագա քայլերը: Այդքան հրթիռների, թեւավոր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակումը Իսրայել պետության տարածք կարժանանա պատասխանի»,- ասել […]
22:57 15.04.2024
Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Իսրայելի ագրեսիվ քաղաքականությանը, որը սպառնում է կայունությանը Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին՝ ելույթ ունենալով կառավարության նիստում։ «Իսրայելն իր գործողություններով պատերազմի մեջ է ներքաշում Լիբանանը և ողջ տարածաշրջանը, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է միջոցներ ձեռնարկի դրան վերջ տալու համար»,- ասել է վարչապետը, որին մեջբերում […]
22:36 15.04.2024
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իսրայելին կոչ է արել օգնել նվազեցնել լարվածությունը Մերձավոր Արևելքում՝ Իրանի վերջին հարձակման լույսի ներքո: «Այս առումով մեր խորհուրդն է՝ նպաստել դեէսկալացիային», – Շոլցի խոսքերը մեջբերում է DPA-ն: Ինչ վերաբերում է Իրանի գործողություններին, Շոլցը նշել է․ «Նման գործողություններ չպետք է կրկնվեն Իրանի կողմից»։
22:28 15.04.2024
Ապրիլի 15-ին, ժամը 19:59-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ամասիա գյուղի «Սնղ» հանդամասում ավտոմեքենան արգելափակվել է գետում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գետից դուրս են բերել «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս.)։
22:25 15.04.2024
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ աշխարհը հայտնվել է անդունդի եզրին Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո: Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում դիվանագետը վստահություն է հայտնել, որ հրեական պետությունը կպատասխանի հարձակմանը։ Նա, սակայն, հույս ունի, որ դա չի հանգեցնի իրավիճակի սրման, քանի որ «եկել է կանգ առնելու ժամանակը, եկել […]
22:14 15.04.2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել հրադադար հաստատել Գազայի հատվածում, ինչը, ըստ նրա, կկանխի ռազմական հակամարտության սրումը։ «Մենք հավատարիմ ենք հրադադարին, որը տուն կբերի պատանդներին և թույլ չի տա, որ հակամարտությունը սրվի ներկայիս սահմաններից դուրս», – ասել է Բայդենը Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ հանդիպման ժամանակ: Միջազգային միջնորդությամբ իսրայելցիներն ու պաղեստինցիները փորձում են […]
22:03 15.04.2024
Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հարցազրույց է տվել «Լոյալ» անվտանգության քաղաքականության ամսագրի գլխավոր խմբագիր Անդրե Ուզուլիսին։ Խոսել է Հարավային Կովկասում անվտանգության, Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումների և խաղաղության կառուցման թեմաներից։ Հարցազրույցում արծարծված հիմնական թեզերը ներկայացվում է հակիրճ․ 1. Հայաստանի հասարակության համերաշխության և ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ մեղմել Լեռնային Ղարաբաղից […]
21:46 15.04.2024
Միացյալ Թագավորությունը չի բացառում Իրանի դեմ պատժամիջոցների խստացումը՝ կապված Իսրայելի վրա վերջին հարձակման հետ: Այս մասին BBC-ի եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը։ «Այո, բացարձակապես Իրանի նկատմամբ մեր պատժամիջոցների ցանկն արդեն ունի 400 կետ, մենք անցած տարվա վերջին ներդրել ենք միանգամայն նոր պատժամիջոցների ռեժիմ, որն ապացուցել է իր արդյունավետությունը»,-ասել է ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով […]
21:35 15.04.2024
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կիրակի օրը իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հրեական պետության իշխանությունները այլ ելք չունեն, քան արձագանքել Իրանի հարձակմանը։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ իսրայելցի նախարարը գործընկերոջն ասել է, որ Իսրայելը չի կարող թույլ տալ Իրանին բալիստիկ հրթիռներ արձակել իր […]
21:17 15.04.2024
«Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարածքում իրականացվել է ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքներ:
21:09 15.04.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Խորենացու փ. 6-12 շենքեր, Մաշտոցի պող. 6 շենք, Զաքյան փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Փափազյան փ. 118/1 շենք, Արղության փ. 12-34 առանձնատներ, Ներսիսյան փ. 3-14/1, 7 շենքեր, Ազատության պող. […]
16:00 15.04.2024
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ուրախ եմ Ձեզ և Ձեր ղեկավարած պատվիրակությանը հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Վստահ եմ, որ Ձեր այցելությունը կնպաստի Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: Մենք ունենք ընդհանուր պատմություն, և նաև այսօրվա ժամանակակից պատմությունը, […]
15:56 15.04.2024
Սևանա լճի մակարդակը ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.28 մ (14.04.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 11սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 10.782մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից ապրիլի 14-ը […]
15:48 15.04.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն: Ղազախստանի Հանրապետության նախագահի ՀՀ կատարած պաշտոնական այցի արդյունքներով ստորագրված համատեղ հայտարարությունում նշված է. «Ղազախստանի Հանրապետության Նախագահ Կասիմ-Ժոմարտ Կեմելի Տոկաևը Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի հրավերով 2024 թվականի ապրիլի 14-15-ը պաշտոնական այց է կատարել Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետության […]
15:42 15.04.2024
ՆԳՆ ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների հետ, ապրիլի 14-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերել, ձերբակալել և Աշոցքի բաժին են տեղափոխել 54-ամյա Սեդրակ Ղ.-ին: Նա Լիբանանի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
15:37 15.04.2024
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: «Այսօր մենք մանրամասն քննարկեցինք բազմաթիվ արդիական օրակարգային հարցեր: Մենք հասանք կոնկրետ պայմանավորվածությունների: Պարոն Փաշինյանը քիչ առաջ դրան անդրադարձավ: Հատուկ ուշադրություն դարձրեցինք առևտրատնտեսական և ներդրումային կապերի ընդլայնմանը: Վերջին հինգ տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն անշեղորեն աճում է, բայց […]
15:31 15.04.2024
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ մայիսի 15-ին կլքի իր պաշտոնը՝ առաջարկելով Սինգապուրի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգին իր պաշտոնում։ «Ես կլքեմ վարչապետի իմ պաշտոնը 2024 թվականի մայիսի 15-ին, իսկ Լոուրենս Վոնգը երդվելու է որպես հաջորդ վարչապետ նույն օրը: Ես խնդրում եմ բոլոր սինգապուրցիներին տրամադրել Լոուրենսին և նրա թիմին […]
15:25 15.04.2024
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին: Մեքենայով երեխային նախ տեղափոխել են «Մուրացան» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Կատարվել է պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն (ԿՏ): Հայտնաբերվել է աջից գագաթոսկրի կոտրվածք, ձախից՝ ճակատոսկրի կոտրվածք՝ անցումով առաջային գանգափոս, […]
15:18 15.04.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. Պեկ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․ օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 81 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ժամացույց, մեքենայի թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված «SAMSUNG GALAXY» տարբեր մակնիշի 32 բջջային հեռախոս մաքսային հսկողությունից թաքցնելով օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել ոսկենման մետաղից շղթաներ 7 դեպքով […]
15:13 15.04.2024
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 14-ի գիշերը ծառայություն իրականացնելիս ժամը 3.30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ նկատել են, որ երկու երիտասարդ փորձում են գողանալ կայանված «Shevrolet Volt» մակնիշի մեքենայի դիմային թափարգելը: Անմիջապես մոտեցել են, ներկայացել, ինչից հետո նշված անձինք դիմել են փախուստի: Ոստիկանները նախազգուշացրել են, որպեսզի կանգնեն, սակայն նրանք չեն ենթարկվել: Ոստիկաններից մեկը […]
15:05 15.04.2024
Շաբաթվա ընթացքում դիտված եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։ Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, որոշ շրջաններում սկսվել է հասկակալումը։ Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, լեռնային շրջաններում՝ հանգուցային արմատների առաջացումը։ Արարատյան դաշտում առաջացել են դեղձենու և ծիրանենու առաջին տերևները, տեղ-տեղ սկսվել […]
14:57 15.04.2024
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ 2024 թ․ ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և մի շարք զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (Մարտական, հատուկ կամ տրանսպորտային […]
14:54 15.04.2024
Ապրիլի 14-ին, ժամը 22.45-ին, Արենի գյուղի մի բնակչից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղի տարածքում գտնվող իր առևտրի տաղավարից անծանոթ անձը գնել է երեք բանկա մուրաբա, որոնց համար վճարել է երկու հազար անվանական արժեքով կեղծ կեղծ թղթադրամ: Ոստիկանության Եղագնաձորի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ շուկայում եղել է նման ևս մեկ […]
14:52 15.04.2024
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին ընդունել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին: Ալեն Սիմոնյանը, ողջունելով Ղազախստանի նախագահին Ազգային ժողովում, համերաշխություն է հայտնել բարեկամ ղազախ ժողովրդին ջրհեղեղի արհավիրքի դեմ պայքարում: «Պարո՛ն նախագահ, Ձեր պաշտոնական այցը Հայաստան կարեւոր քայլ է մեր երկու երկրների միջեւ փոխշահավետ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման համար: Կցանկանայի նշել Հայաստանի եւ […]
14:48 15.04.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-17։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: «Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։