Նարիշկինը Ղրիմի վերաբերյալ Խրուշչովի որոշումն անվանել է աններելի սխալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.86
  • RUBLE
    4.88
  • 437.49
WEATHER
+22.09 oC

Նարիշկինը Ղրիմի վերաբերյալ Խրուշչովի որոշումն անվանել է աններելի սխալ

21:44 18.03.2024

ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որոշումը Ղրիմի վերաբերյալ աններելի ու ողբերգական սխալ էր։ Այս մասին Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի Ռուսաստանի հետ վերամիավորման օրվան նվիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Մտածելով Ղրիմի և Սևաստոպոլի պատմության մասին՝ չի կարելի խորը հիասթափություն չզգալ Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի՝ ժամանակին թույլ տված աններելի, ողբերգական սխալից։

Նա դժվար թեկարողանար իրեն հաշիվ տալ, թե ի վերջո ինչի կհանգեցնի Ղրիմի պաշտոնական փոխանցումը Ուկրաինայի Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությանը՝ որպես նվեր Պերեյասլավյան ռադայի 300-ամյակի կապակցությամբ», – ասել է նա:

Նարիշկինի խոսքով՝ դեռ այն ժամանակ արդեն պարզ էր, որ «հակասահմանադրական, կամավոր քայլն ուղղակիորեն հակասում էր թերակղզու բնակիչների նկրտումներին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՀՀ պետբյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է 360 մլն ՀՀ դրամ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

13:12 04.06.2025

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՀՀ պետբյուջեի միջոցներից անհարկի հատկացվել է 360 մլն ՀՀ դրամ. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, այն է՝ ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով սահմանված կարգերի խախտմամբ, անհրաժեշտության բացակայության պայմաններում նախաձեռնել է ընդհանուր շուրջ 360.000.000 ՀՀ դրամի համապատասխան աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի […] ...

Արթիկ համայնքի «Սարատակի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

13:06 04.06.2025

Արթիկ համայնքի «Սարատակի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Սարատակի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։ ...

Սիրիայի իշխանությունները հերքում են Իսրայելի տարածքի հրետակոծությանը իրենց մասնակցությունը

13:00 04.06.2025

Սիրիայի իշխանությունները հերքում են Իսրայելի տարածքի հրետակոծությանը իրենց մասնակցությունը

Սիրիայի նոր իշխանությունները հերքում են իրենց մասնակցությունը Իսրայելի ուղղությամբ արկերի արձակմանը և դատապարտում են Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի հրետակոծությունը։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք դեռևս ստուգում ենք Սիրիայից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրետակոծության մասին տեղեկատվությունը և հաստատում ենք, որ մեր երկիրը սպառնալիք չի ներկայացրել և չի ներկայացնի Մերձավոր Արևելքի որևէ […] ...

Պաղեստինը կոչ է արել կանխել Իսրայելի կողմից Արևմտյան ափի գրավումը

12:50 04.06.2025

Պաղեստինը կոչ է արել կանխել Իսրայելի կողմից Արևմտյան ափի գրավումը

Պաղեստինի կառավարությունը կոչ է արել միջազգային միջամտության՝ կանխելու համար Իսրայելի կողմից Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ սովը որպես զենք օգտագործելը։ «Միջազգային միջամտությունը անհապաղ անհրաժեշտ է՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ սովի կիրառումը որպես զենք դադարեցնելու համար», -WAFA լրատվական գործակալությունը մեջբերում է պաղեստինյան կաբինետի հայտարարությունը։ Կաբինետը նաև կոչ է արել «կոնկրետ միջոցներ ձեռնարկել Իսրայելի […] ...

ԲԸՏՄ-ն կասեցրել է մետաղաձուլարանի գազի վառարանների ապօրինի շահագործումը

12:45 04.06.2025

ԲԸՏՄ-ն կասեցրել է մետաղաձուլարանի գազի վառարանների ապօրինի շահագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից «Մետէքսիմ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում Երևան և Մասիս քաղաքների արտադրամասերում արձանագրվել են մի շարք խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից։ «Գունավոր մետաղների ձուլման արտադրամասերում գազի 3 վառարան շահագործվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացության։ Վառարանները չեն ունեցել անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ […] ...

Պենտագոնի ղեկավարը առաջին անգամ բաց կթողնի Ուկրաինայի հետ շփման խմբի հանդիպումը. AP

12:40 04.06.2025

Պենտագոնի ղեկավարը առաջին անգամ բաց կթողնի Ուկրաինայի հետ շփման խմբի հանդիպումը. AP

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը բաց կթողնի Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նիստը՝ դրա ստեղծումից ի վեր առաջին անգամ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ Պենտագոնի ղեկավարը չորեքշաբթի օրը Բրյուսելում ներկա չի լինի Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ հանդիպմանը։ Հեգսեթի մասնակցությունը տեսակապի միջոցով նույնպես նախատեսված չէ։ Ինչպես նշում է գործակալությունը, սա Վաշինգտոնի կողմից […] ...

BACK_TO_TOP