16:19 28.02.2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Տիրանայում երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ «Վարչապետ Էդի Ռամայի հետ հանդիպման ժամանակ ստորագրվել է Ուկրաինայի և Ալբանիայի միջև բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր»,- ասել է Զելենսկին Telegram ալիքում։ Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են «Ուկրաինայի պաշտպանական կարիքները և զենքի […]
16:08 28.02.2024
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդը սկսվել է 23.02.2024 թվականին ժամը 12։00-ին և ավարտվել 28.02.2024 թվականին ժամը 12։52-ին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը: Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։ Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման […]
15:52 28.02.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Համաշխարհային բանկի կառավարման առաքելությանը՝ ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով Կառավարման հատվածի ղեկավար Ադրիան Ֆոզարդի գլխավորությամբ։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի կողմից արդարադատության ոլորտի բարեփոխումներին ցուցաբերած գործուն աջակցության համար, ինչպես նաև նախանշել աջակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։ Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակված և արդեն […]
15:43 28.02.2024
Էլեկտրոնային ծխախոտը սովորաբար պարունակում է նիկոտին, որը ուժեղ կախվածություն է առաջացնում: Տվյալների համաձայն՝ դեռահասների շրջանում, ովքեր երբեք չեն ծխել, էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը կարող է կրկնապատկել ավելի ուշ տարիքում ծխախոտ պարունակող արտադրանքի օգտագործման հավանականությունը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Էլեկտրոնային հեղուկները սովորաբար պարունակում են բուրավետիչներ, հայտնի քաղցկեղածին նյութեր, ծանր մետաղներ և այլ տոքսիկ նյութեր, […]
15:32 28.02.2024
Փետրվարի 28-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից օրինագծերի փաթեթը։ Նախագծերի փաթեթն Ազգային ժողովում ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Փոփոխություններով նախատեսվում է․ քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցի կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու (երկրորդ գիծ կանգնեցնելու) դեպքում գործող […]
15:25 28.02.2024
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 28-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Կառավարությունն առաջարկում է սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկողության գործառույթներ չունեցող, պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման […]
15:18 28.02.2024
Ազգային ժողովը փետրվարի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասինե օրինագծերի փաթեթի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն է: «Նախաձեռնության ընդունման արդյունքում օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների` որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը, ինչը […]
15:07 28.02.2024
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ը կայցելի Թուրքիա և բանակցություններ կվարի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ, այդ թվում՝ Ուկրաինայի թեմայով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մարտի 1-2-ը ՌԴ ԱԳՆ ղեկավարը կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, պլանավորված են բանակցություններ ՌԴ ԱԳՆ ղեկավարի և նրա թուրք գործընկերոջ միջև, որի ընթացքում նախատեսվում […]
14:55 28.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խորը կսկիծով տեղեկացա ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար Նիկոլայ Իվանի Ռիժկովի մահվան մասին։ Ղեկավարելով ԽՍՀՄ նախարարների խորհուրդը՝ Նիկոլայ Ռիժկովը համակարգել է Հայաստանի Սպիտակ քաղաքում հազարավոր կյանքեր […]
14:43 28.02.2024
Ազգային ժողովը փետրվարի 28-ի նիստում քննարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է «ԱԺ կանոնակարգ» օրենքի 135-րդ հոդվածով սահմանված կարգով: Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային […]
14:37 28.02.2024
Թեհրանը Վաշինգտոնից ազդանշաններ է ստանում իր պատրաստակամության մասին՝ նպաստելու բոլոր մասնակիցների վերադարձին իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների կատարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Al Mayadeen-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվում է տարբեր թեմաներով նամակագրությունը: Ամերիկյան կողմը երբեմն ակնարկում է, որ […]
14:20 28.02.2024
Ճապոնիան ևս 3 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և հյուրընկալող համայնքներին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը։ 2024 թ.-ի փետրվարի 28-ին ՀՀ կառավարության շենքում Ճապոնիայի կառավարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև տեղի ունեցավ հայտագրերի փոխանակման ստորագրման արարողությունը՝ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների հիմնական ենթակառուցվածքների և սոցիալական ինտեգրման աջակցության […]
14:16 28.02.2024
ՆԱՏՕ-ի առաջխաղացումը Ռուսաստանի Դաշնության սահմանների ուղղությամբ և դաշինքի երկրների թշնամական հռետորաբանությունը առիթ են հանդիսանում անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու համար։ «ՆԱՏՕ-ի ընդլայնումը, ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների առաջխաղացումը դեպի մեր սահմանները, թշնամական հռետորաբանությունը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների կողմից, այս ամենը, իհարկե, խորը մտահոգության պատճառ է և հիմք է մեր անվտանգությունն ապահովելու լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու համար», – ասել […]
14:01 28.02.2024
Փետրվարի 23-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Քասախ գյուղից ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա Վաղիկ Ասատրյանը: Նա հիվանդանոցում մահացել էր: Իրացնելով ոստիկանության Նաիրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Հրազդանի, Կոտայքի և Չարենցավանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների […]
13:56 28.02.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ փետրվարի 28-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2023 թվականի աշխատանքները: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատախազ Արամ Արամյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում գրանցվել է հանցագործությունների 4313 դեպք (2022 թվականին` 4955 դեպք): 2023 թվականի ընթացքում արձանագրվել է ծանր հանցագործությունների 587 դեպք՝ 2022 թվականի 741 դեպքի դիմաց: […]
13:36 28.02.2024
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը վստահեցրել է, որ թագավորությունը զորք չի ուղարկի Ուկրաինա։ «Ուկրաինայում իսպանական զորքեր չեն լինի, իհարկե, ոչ։ Իսպանիայի կառավարությունը նույն բանն է ցանկանում Գազայում և Ուկրաինայում՝ խաղաղություն և հարգանք միջազգային իրավունքի նկատմամբ»,- ասել է գերատեսչության ղեկավարը՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատում): Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 26-ին ասել […]
13:22 28.02.2024
Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
13:15 28.02.2024
Երևանում փետրվարի 28-ի ցերեկը, 29-ին, մարտի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 28-ի ցերեկը, 29-ին, մարտի 1-3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 4-ին աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 6-8 աստիճանով։
13:07 28.02.2024
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները փետրվարի 28-ին և 29-ին Բեռլինում հանդիպմանը կաշխատեն խաղաղության պայմանագրի տեքստի վրա, դրանից հետո պարզ կլինի՝ առաջընթաց կա՞, թե՞ դեռ լրացուցիչ բանակցությունների կարիք կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ զրույցում: «Այսօր և վաղը Բեռլինում ԱԳ նախարարները հենց խաղաղության պայմանագիրն են բանակցելու: […]
13:00 28.02.2024
Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափին: Նշված դատավորների կենսաթոշակի չափի հաշվարկը գործող կարգավորմամբ հետեւյալն է. կենսաթոշակը հաշվարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Ներկայացնելով ««Սահմանադրական դատարանի […]
12:53 28.02.2024
Օրենքի ընդունումից հետո առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերը ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների: Օրենքների միջեւ համապատասխանությունն ապահովելու եւ փոխպատվաստման ոլորտում գործնականում առաջացած մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել նոր նախագիծ: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Նա առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» […]
12:46 28.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մարտի 23-ից ապրիլի 11-ը կիրականացնի «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։ Ծրագրին կարող են դիմել ՀՀ դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 14-18 տարեկան պատանիները։ Մրցույթի արդյունքում 70 պատանի հնարավորություն կստանա անվճար հիմունքներով մասնակցելու ծրագրին։ Նշենք, որ ծրագիրը բաղկացած կլինի դասախոսություններից, […]
12:39 28.02.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 2023 թ. հունիսի 1-ին Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել էր 30-ամյա Հայկ Գ.-ն: 2024 թ. փետրվարի 27-ին նա ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Թբիլիսից տեղափոխվեց Հայաստան: Հայկ Գ.-ն 2023 թ. մայիսի 26-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց […]
12:29 28.02.2024
Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:
12:26 28.02.2024
Ներկայումս Հայաստանը միակողմանիորեն ընդունում է ԵԱՏՄ գործընկեր երկրների կենտրոնական բանկերի կողմից լիցենզավորված բանկերի թողարկած երաշխիքները: Պետական եւ մունիցիպալ գնումներին մասնակցելու դեպքում հայկական ընկերություններից պահանջվում է բանկային երաշխիք, սակայն հայկական բանկերի թողարկած երաշխիքները չեն ընդունվում պատվիրատուների կողմից: Այս համաձայնագրով սահմանվում են կանոններ, որոնց համապատասխանելու դեպքում ԵԱՏՄ անդամ երկրի ցանկացած բանկի թողարկած երաշխիք պետք է ընդունելի լինի […]
12:21 28.02.2024
Փետրվարի 28-ին, ժամը 09:49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի «Խոլարքեր» կոչվող հանդամասում այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:19-ին, մարվել՝ 10:51-ին: Այրվել են վագոն-տնակի (մոտ 15 քմ) առաստաղը և տանիքը:
12:16 28.02.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղ քննարկվել է «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունները: Նախ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և տեղակալները զեկուցել են կառույցի պատասխանատվության ոլորտում հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքների ու ընթացիկ ծրագրերի վերաբերյալ: Զեկուցվել են Հայաստանի պետական բյուջեի ֆինանսավորմամբ ճանապարհային ցանցի բարելավման […]