Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին․ Հունաստանի նախագահը՝ ՀՀ վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+26.09 oC

Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին․ Հունաստանի նախագահը՝ ՀՀ վարչապետին

14:57 27.02.2024

Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի հանդիպումը:

Ողջունելով վարչապետի այցը Հունաստան` Հունաստանի նախագահը նշել է.

«Ձեր այցն արտացոլում է մեր հարաբերությունների գերազանց մակարդակը, ինչպես նաև մեր ընդհանուր կամքը, որպեսզի մեր համագործակցությունը զարգանա ու ավելի խորանա բոլոր ոլորտներում: Մեր երկու երկրները կապված են դարավոր բարեկամության և եղբայրական հարաբերությունների և փոխըմբռնման զգացումներով: Կառուցողական կերպով համագործակցում ենք միջազգային կառույցների շրջանակում և այս ոգով ամբողջովին կիսում ենք Ձեր հետաքրքրությունը` պաշտպանելու համաշխարհային մշակութային կոթողների անվտանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում:

Զուգահեռ իրազեկ լինելով Ձեր ջանքերին` բարեփոխումների իրականացման գործում, մենք սատարում ենք, և ինստիտուցիոնալ երկխոսությունը խորացնում Հունաստանի և Հայաստանի միջև: Հունաստանն ուշադրությամբ հետևում է Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին, առաջին իսկ վայրկյանից մենք մեր համերաշխությունն արտահայտեցինք հայ ժողովրդին` ուղարկելով հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր հայերին, միաժամանակ, լինելով միջազգային իրավունքի ջատագով` դիվանագիտական երկխոսության միջոցով խնդիրները լուծելու գործում: Հունաստանն աներկբա դատապարտում է ուժի կիրառումը և սատարում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին, որի նպատակն է հաստատել համերաշխություն, խաղաղություն, որը կլինի հարատև և կնպաստի լավ հարևանության և հարաբերությունների ստեղծմանը: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ պարոն վարչապետ»:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և խոսքերի համար և նշել.

«Մեր երկրների միջև կապերը` քաղաքական, տնտեսական, մշակութային, իրավացիորեն նշեցիք, երկար պատմություն ունի, մեր ժողովուրդների միջև խորը էմոցիոնալ կապ կա: Այս առումով, իհարկե, այդ էմոցիոնալ կապը արտահայտվեց նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հունաստանի օգնությամբ, ինչի համար շնորհակալ եմ:

Ուրախ եմ, որ առիթ ունենք վերջին 33 տարիների ընթացքում խորացնել նաև մեր միջպետական հարաբերությունները: Եվ ուրախ եմ, որ այդ պատմական խորը համագործակցությունը կարևոր կոմպոնենտ է ստացել` դա համագործակցությունն է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի շուրջ: Հունաստանը Եվրոպական միությունում մեր կարևորագույն գործընկերներից է և մեր հարաբերություններն ընդգծվում են ոչ միայն երկկողմ, այլև ԵՄ շրջանակում, որը մեր ժողովրդավարական բարեփոխումների հիմնական աջակիցներից է: Նաև այդ աջակցության համար ենք շնորհակալ, նաև նրա համար, որ Հունաստանը մասնակցություն ունի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելությանը:

Համոզված եմ, որ այս այցի ընթացքում երկկողմ համագործակցության, ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը, տարածաշրջանային ու միջազգային հարցերը քննարկելու առիթ կունենանք: Այս հատվածում կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ խոսքերի համար»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցության, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Mitsubishi»-ն. բոլոր 7 տուժածները երեխաներ են

19:17 28.05.2025

Կոտայքի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Mitsubishi»-ն. բոլոր 7 տուժածները երեխաներ են

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են «ՎԱԶ 2107» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է շինության պատին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 7 հոգի, որոնք բոլորը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում […] ...

Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի. Ֆրիդրիխ Մերց

18:58 28.05.2025

Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի. Ֆրիդրիխ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Զելենսկիի հետ հանդիպումից հետո ասել է, որ Կիևի նկատմամբ զանգվածային հարվածները ապտակ են բոլոր նրանց, ովքեր պայքարում են հրադադարի հասնելու համար: Մերցը հայտարարել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կընդլայնվի, որպեսզի Կիևը կարողանա պաշտպանվել ռուսական ագրեսիայից։ Բացի այդ, Գերմանիան ուժեղացնելու է ճնշումը Ռուսաստանի վրա՝ թուլացնելու Մոսկվայի ռազմական մեքենան և բացելու բանակցությունների ճանապարհը։ […] ...

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդի

18:40 28.05.2025

ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել Գազայում պահվող 10 իսրայելցի պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ համաձայնության է եկել ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ Գազայի հատվածի վերաբերյալ։ Դրա շրջանակներում արմատականները պատրաստ են ազատ արձակել 10 իսրայելցի պատանդի և հանձնել մահացածներից մի քանիսի մարմինները, հաղորդում է շարժումը։ «ՀԱՄԱՍ-ը համաձայնություն է ձեռք բերել Ուիթքոֆի հետ փոխըմբռնման ընդհանուր շրջանակի շուրջ, որը թույլ կտա մշտական ​​հրադադար հաստատել Գազայում, […] ...

Բերեզովսկին չի բացառել Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը

18:28 28.05.2025

Բերեզովսկին չի բացառել Ռուսաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը

Հայաստանի ազգային հավաքականը պատրաստ է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հավաքականի հետ, եթե նման հնարավորություն ընձեռվի, «Матч ТВ»-ին հայտնել է Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։ 2022 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անորոշ ժամկետով արգելել են Ռուսաստանի հավաքականներին և ակումբներին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցել։ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները վերջին անգամ հանդիպել էին 2014 թվականին, […] ...

Արթիկի տարածաշրջանում քիչ առաջ տորնադո է տեղի ունեցել՝ վնասներ հասցնելով տներին

18:17 28.05.2025

Արթիկի տարածաշրջանում քիչ առաջ տորնադո է տեղի ունեցել՝ վնասներ հասցնելով տներին

Արթիկի տարածաշրջանում քիչ առաջ տորնադո է տեղի ունեցել, որը Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթ է համարվում։ Տորնադոն վնասներ է հասցրել տներին, պոկել է տանիքներ, վնասել է արևային կայանների պանելներ։ Տորնադոն Նահապետավան գյուղում ուղեկցվել է կարկուտով։ ...

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

18:10 28.05.2025

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։ Հանդիսավոր արարողությանը, որը կայացել է Հանրապետության նախագահի նստավայրում, մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բոլորին Հանրապետության տոնի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 28-ի՝ […] ...

BACK_TO_TOP