13:04 26.02.2024
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 26-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:
Նախաձեռնությամբ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում նշանակված տուգանքներին, վարչարարության պարզեցմանը:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով առաջին ընթերցումից հետո փաթեթի վերաբերյալ հանձնաժողովում տեղի ունեցած աշխատանքային քննարկման արդյունքում Կառավարությունը կատարել է մի շարք փոփոխություններ:
Հաշվի առնելով պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արմեն Խաչատրյանի եւ Վահագն Ալեքսանյանի առաջարկը՝ Կառավարությունն առաջարկում է երկրորդ գիծ կանգնելու համար 0,5-ի փոխարեն նախատեսել 0,25 տուգանային միավորի կիրառում:
Գործադիրն ընդունելի է համարել նաեւ պատգամավոր Արսեն Թորոսյանի առաջարկը: Նշվել է, որ այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտման համար նախատեսվում է միայն տուգանք: Հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը՝ զեկուցողը նշել է, որ արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը կառաջացնի տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով եւ տուգանային 2 միավորի կիրառում:
Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են նաեւ տեխնիկական շտկումներ:
«Գործող օրենսդրությամբ մի շարք խախտումների դեպքում ոստիկանությունը կազմում է արձանագրություն եւ դիմում դատարան՝ կիրառելու վարչական պատասխանատվության միջոց: Հաշվի առնելով աշխատանքային քննարկման արդյունքները՝ առաջարկել ենք այս կարգավորումները հանել նախագծից»,- նշել է Արփինե Սարգսյանը եւ հավելել՝ Կառավարության դիրքորոշմամբ նման հարցերը չպետք է որոշվեն Վարչական դատարանի կողմից, քանի որ դրանք դուրս են վարչական արդարադատությունից:
Չցանկանալով հատվածային լուծումներ նախատեսել պետական տուրքերի վերանայման շրջանակում եւ հաշվի առնելով ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ փաթեթից հանվել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում նախատեսող օրինագիծը: Համաձայնելով, որ կա պետական տուրքերի վերանայման հարց՝ փոխնախարարը նշել է, որ դրան անդրադարձ կկատարվի առանձին փաթեթի շրջանակում, որտեղ կառաջարկվեն միասնական լուծումներ:
Զեկուցողը հիշեցրել է, որ փոփոխությունները վերաբերում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող իրավախախտումներին:
Հարակից զեկուցող, պատգամավոր Արփինե Դավոյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության եւ կարեւոր փոփոխություններ իրականացնելու համար: Պատգամավորի խոսքով նախաձեռնությունը շատ սպասված էր վարորդների համար: Արփինե Դավոյանը հորդորել է կողմ քվեարկել:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ ընդունվել են իրենց առաջարկները եւ քննարկումների արդյունքում փաթեթն էականորեն բարելավվել է: Նրա խոսքով իրենք կողմ են քվեարկելու նախաձեռնությանը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով նախաձեռնությունը, շնորհակալություն է հայտնել Կառավարության գործընկերներին արդյունավետ համագործակցության համար:
Լրամշակված փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
23:59 22.05.2025
Ի՞նչ է կենսաբազմազանության մոնիթորինգըԿենսաբազմազանության մոնիթորինգը համակարգված կերպով կենսաբազմազանության վիճակի և միտումների դիտարկումն է ժամանակի ընթացքում, որն օգնում է հասկանալ կենդանի օրգանիզմների տեսակային կազմի, բազմազանության և տարածվածության շնորհիվ էկոհամակարգի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել հասկանալ թե ինչպես է կլիմայի փոփոխությունը կամ մարդու գործունեությունը ազդում բնության վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ԻՆՉՊԵ՞Ս Է […] ...
23:57 22.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 22.05.2025
2025 թ․ բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու ուղղությամբ․ ՊԵԿ նախագահ2025 թվականը բեկումնային է լինելու հարկ վճարելու մշակույթը մեր հայրենակիցների ընկալումներում վերափոխելու և մեր մեծ ընտանիքի բյուջեի հետ կապն ամրապնդելու ուղղությամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՊԵԿ նախագահը: Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ մամուլի ասուլիսին ներկայացրել է 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսների հիմնական ցուցանիշները և կարևոր ձեռքբերումները։ Նա գրել է. Կոմիտեի տեսլականն է ունենալ […] ...
23:50 22.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ (Հանրապետական)։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ ...
23:44 22.05.2025
Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Դեպքի մասին ոստիկանության […] ...
23:40 22.05.2025
Ինչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունըԻնչպե՞ս առողջ ապրելակերպի միջոցով պահպանել սրտի առողջությունը: Այս մասին տեսանյութ է հրապարակել առողջապահության նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում: ...