20:52 06.11.2022
Արևմտյան երկրները քննարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության պայմանները, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ավելի վաղ Washington Post-ը, վկայակոչելով քննարկումներին ծանոթ մարդկանց, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մասնավոր կերպով խնդրում է Ուկրաինայի ղեկավարությանը բաց լինել Ռուսաստանի հետ բանակցությունների համար։ Մինչդեռ, ըստ դիվանագետների, արևմտյան ղեկավարները մասնավոր կերպով քննարկում […]
20:35 06.11.2022
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Թուրքմենստանին՝ Եվրոպա բնական գազի մատակարարման կազմակերպման հարցում, կիրակի օրը Աշգաբադում կայացած ճեպազրույցում ասել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուն։ «Իմ կարիերայի սկզբում հնարավորություն ունեցա լինել Բաքվում մեր դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը, և մենք՝ ադրբեջանական կողմը, ԵՄ-ն, ԱՄՆ-ը և Թուրքմենստանը, խոսեցինք թուրքմենական գազը եվրոպա մատակարարելու հնարավորության մասին՝ […]
19:55 06.11.2022
Տանզանիայում մարդատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի, այս մասին կիրակի՝ նոյեմբերի 6-ին, հայտնել է The Citizen պորտալը։ Precision Air ավիաընկերության ինքնաթիռը, որը պատրաստվում էր վայրէջք կատարել Բուկոբա օդանավակայանում, վթարի է ենթարկվել և ընկել է Վիկտորիա լիճը։ Ինքնաթիռում եղել է 39 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Ինքնաթիռը Տանզանիայի վարչական կենտրոնից՝ Դար էս […]
19:46 06.11.2022
Վաղը՝ նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00 – 12։00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները Գորիս քաղաքում կիրականացնեն շչակների գործնական փորձարկման աշխատանքներ։ «Բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել»,- հայտնում են Սյունիքի մարզպետարանից։
19:12 06.11.2022
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է, որ հաջորդ շաբաթ կներկայացնի Ուկրաինայի ֆինանսական աջակցության 2023 թվականին ծրագիրը, որը կհասնի 18 միլիարդ եվրոյի։ «Ֆոն դեր Լայենը տեղեկացրել է Զելենսկիին, որ այս շաբաթ նա կներկայացնի զգալի ֆինանսական փաթեթ, որը կկազմի ամսական 1,5 միլիարդ եվրո, ընդհանուր գումարը կկազմի մինչև 18 միլիարդ, ինչը մեծապես […]
18:58 06.11.2022
«Ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է»,- այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն: Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ […]
18:50 06.11.2022
ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը, անդրադառնալով «Միասին Սյունիքի համար» աշխատաժողովին, նշում է, որ դրա ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հայտարարեց հակամարտությունից տուժած Սյունիքի մարզին «Թիմ Եվրոպա» նախաձեռնության աջակցության մասին։ Նախաձեռնության մեջ ներդրում ունեն ԵՄ անդամ երկրներ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը եւ Շվեդիան, ինչպես նաեւ արտաքին գործընկերներ։ Շվեյցարիան արտաքին գործընկեր է եւ առաջիկա 4 տարիների ընթացքում Սյունիքում իրականացվելիք […]
18:33 06.11.2022
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան հենացատկի վարժության եզրափակիչ անցած մասնակիցները: Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15.000 միավոր, դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն: Նախօրեին Հայաստանի հավաքականի անդամ […]
18:12 06.11.2022
Հայաստանի տարածքում նոյեմբերի 7-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, նոյեմբերի 6-ին առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
17:58 06.11.2022
Կիևի դեղատներում այցելուներին խորհուրդ են տվել պահեստաավորել անհրաժեշտ դեղամիջոցները՝ կապված էլեկտրաէներգիայի անջատումների հետ , հայտնում է Strana.ua ուկրաինական հրատարակությունը։ «Կիևի դեղատներում նախազգուշացումներ են եղել հոսանքազրկման պատճառով դեղերի մատակարարման հնարավոր ընդհատումների մասին։ Կիևի բնակիչներին առաջարկում են կուտակել առաջին՝ կենսական նշանակության դեղամիջոցներ»,- գրում է Strana.ua–ն։
17:41 06.11.2022
Հայաստանի Պրեմիեր-լիգայի 15-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցել է «Լեռնային Արցախի» հետ և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը։ Խաղը կայացել է Վայքի «Արևիկ» մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը խաղի արդեն 16-րդ րոպեին բացել է Ջունիոր Նթոնե Բիլունգան, ինչի արդյունքում տանտերերն առաջին կեսից հետո հաղթել են նվազագույն հաշվով։ Երևանյան թիմի կազմում պատասխան գնդակը հեղինակել է Լուկա Յուրիչիչը: 69-րդ րոպեին […]
17:25 06.11.2022
Կլիմայի 2,5 կամ ավելի աստիճանով տաքացումը կնշանակի մարդկության անդունդը գլորել ընկնել, ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։ Այդ մասին գրում է Welt-ը։ «Մարդկությունը գնում է դեպի անդունդ․․․ Ավելի քան 2,5 աստիճան տաքացումը կործանարար ազդեցություն կունենա միակ մոլորակի վրա, որը մենք ունենք»,- ասել է արտգործնախարարը Կլիմայի համաշխարհային համաժողովի նախօրեին։ Նրա խոսքով՝ աշխարհը կարող է սահմանափակել […]
17:06 06.11.2022
Մոսկվան անուղղակի հիմքեր ունի ենթադրելու, որ «ամեն ինչ արված է» տեքստային հաղորդագրությունը, որը նախկին վարչապետ Լիզ Թրասը կարող էր ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, վերաբերում էր «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում տեղի ունեցած ահաբեկչությանը: Այս մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ «Ես միայն անուղղակի հաստատում ունեմ, որ […]
16:47 06.11.2022
Նոյեմբերի 6-ին, ժամը 13։34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշ գյուղի սկզբնամասում ուղևորատար ավտոբուսն արգելափակվել է փոսում. ավտոճանապարհը դարձել է անանցանելի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գոշ-Դիլիջան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Nuestra» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Թ․ Գ․) դուրս են բերել արգելափակումից․ ճանապարհահատվածի երթևեկությունը […]
16:18 06.11.2022
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի նախարարների կաբինետի նիստում կքննարկի «հացահատիկի գործարքի» շուրջ ստեղծված իրավիճակը, RIA Novosti-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։ Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը հայտարարեց Ուկրաինայի նավահանգիստներից ապրանքների արտահանման դադարեցման մասին՝ Կիևի կողմից Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա Սևաստոպոլի ջրերում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո։ Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Ռուսաստանը […]
16:00 06.11.2022
Բրիտանական թագավորական խորհրդական և փաստաբան Ալփեր Ալի Ռիզան ուկրաինական ճգնաժամի սանձազերծման մեղավորներ է անվանել Միացյալ Նահանգներին և Եվրոպային: Այս կարծիքը նա հայտնել է Cyprus Mail-ում հրապարակված հոդվածում: Նրա կարծիքով, Եվրամիության երկրների և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը բոլոր հնարավորություններն ունեին կանխելու հակամարտությունը նախքան ռազմական գործողությունների սկսվելը։ «Ավելի իմաստուն և պրագմատիկ բրիտանական կառավարությունը՝ ամերիկյան ուժեղ ղեկավարության ներքո, […]
15:47 06.11.2022
Բորիս Ջոնսոնը հրաժարվել է առաջադրվել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում, որպեսզի չկորցնի տարեկան առնվազն 10 միլիոն ֆունտ ստերլինգ իր ելույթներից և մեմուարների վաճառքից, հայտնում է The Observer-ը։ Իր հրաժարականից ի վեր Ջոնսոնը բանակցություններ է վարում զվարճանքի և տաղանդի գործակալությունների հետ, այդ թվում՝ Endeavor-ը, որը ղեկավարում է ամերիկացի գործարար Արի Էմանուելը և Harry Walker Agency-ը՝ դուստր ձեռնարկություններից […]
15:30 06.11.2022
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Օլիմպավանում նախապատրաստվում է Իսպանիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Հայտնում են Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիայից։ Վերջին հավաքին ներգրավված է 15 մարզիկ, որից 11 կմեկնի մրցավայր։ Նոյեմբերի 7-ին, հերթական մարզման ժամանակ, հավաքականի մարզիչը պաշտոնապես կհայտնի այն բռնցքամարտիկների անունները, որոնք կմեկնեն մրցավայր։
14:55 06.11.2022
Բեռլին ժամանող փախստականների թիվը մոտեցել է 2015 թվականի մակարդակին և սպասվում է, որ առաջիկա ամիսներին կավելանա, ասել է քաղաքապետ Ֆրանցիսկա Գիֆայը։ Ինչպես նշել է քաղաքապետը, եթե Ուկրաինայում մարդիկ ձմռանը չունենան լույս, ջուր և ջեռուցում, նրանք կհեռանան։ «Ներկայում օրական միայն Բեռլին են ժամանում մոտ 150 ուկրաինացի և այլ երկրներից 150 ապաստան հայցող: Դա գրեթե նույն […]
14:46 06.11.2022
Ղրիմի կամրջով մեքենաների շարժը կդադարեցվի նոյեմբերի 8-ին՝ ժամը 04.00-ից մինչև 16.00 (Մոսկվայի ժամանակով)՝ վերանորոգման և վերականգնման աշխատանքների համար, հայտնում է ՌԴ տրանսպորտի նախարարության Telegram ալիքը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան կամրջի վրա բեռնատար է պայթեցվել, ինչի հետևանքով երկաթուղային գնացքի վառելիքի յոթ բաք է հրդեհվել, մասամբ փլուզվել են կամրջի երկու ավտոմոբիլային ուղիները: Երկաթուղային երթևեկությունը կամրջի […]
14:30 06.11.2022
Ուկրաինան Իտալիայից ստացել է տարբեր տեսակի զինատեսակներ, այդ թվում՝ ծանր հրետանի, ինքնագնաց հրետանային կայանքներ և հրթիռային համակարգեր։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ «Իտալիայից մենք արդեն ստացել ենք ծանր հրետանի, ինքնագնաց հրետանային կայանքներ, M113 զրահափոխադրիչներ, հրթիռային համակարգեր, տարբեր տրամաչափի պարկուճներ: Այժմ մեզ հատկապես անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության համակարգեր», – ասել է նա Corriere della […]
14:13 06.11.2022
Տանզանիայում վթարի ենթարկված Precision Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռում ավելի քան 50 մարդ է եղել, հայտնում է Tanzania Business Insight-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դար էս Սալամից Բուկոբա թռչող ինքնաթիռն ընկել է Վիկտորիա լիճը, վթարի պատճառ է դարձել վատ եղանակը։ Ըստ հրապարակման, խոսքը ֆրանս-իտալական ATR կոնցեռնի կողմից արտադրված ինքնաթիռի մասին է։ «ATR 42-500 ինքնաթիռում եղել […]
14:00 06.11.2022
Կիրակի առավոտյան Թեհրանում ներկայացվել է «Բավար-373» արդիականացված հեռահար զենիթահրթիռային համակարգը, որին ներկա է գտնվել երկրի պաշտպանության և աջակցության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանիի ներկայությամբ, գրում է IRNA գործակալությունը։ Հաղորդվում է, որ արդեն իրականացվել է «Սայադ-Բ4» հրթիռներով հագեցած «Բավար-373» ՀՕՊ համակարգի փորձարկումը։ Արարողությամբ մեկնարկել է նաև Սայադ-Բ4 հրթիռի արտադրությունը։ Հրատարակության տվյալներով՝ «Բավար-373» ՀՕՊ համակարգի փորձարկումների ժամանակ ավելի […]
13:48 06.11.2022
Պայթյուն է տեղի է ունեցել Թուրքիայի հանքահորում, չորս մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը ծանր է, հաղորդում է A Haber հեռուստաալիքը։ «Անհայտ պատճառով Զոնգուլդակի Քիլիմլի թաղամասում մասնավոր ընկերությանը պատկանող հանքում պայթյուն է տեղի ունեցել»,- հաղորդում է հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով չորս մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
13:23 06.11.2022
Տանզանիայում վթարի է ենթարկվել Precision Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռը, և դեպքի վայր է ուղարկվել փրկարարական խումբը, հայտնել է ավիաընկերությունը Twitter-ում։ «Դար էս Սալաամից Բուկոբա թռչող Precision Air PW 494 չվերթը վթարի է ենթարկվել Բուկոբայի օդանավակայանին մոտենալիս»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռն ընկել է Վիկտորիա լիճը։ Վթարի պատճառ է դարձել վատ եղանակը։
13:10 06.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են Կարբի գյուղի բնակչուհու մահվան հանգամանքները: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Կարբի գյուղի՝ 73-ամյա բնակչուհուն՝ բազմաթիվ մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում բուժօգնության տեղափոխելու վերաբերյալ ահազանգը «Աշտարակ ԲԿ»-ից ստացվել է 2022թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը` 13:20-ին. նույն օրը՝ ժամը` 15:15-ին, բժշկական կենտրոնից տեղեկություն […]
12:57 06.11.2022
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ու «Զարգացում և համագործակցություն» հիմնադրամի, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ՝ «Նարեկացի» արվեստի միությունում տեղի է ունեցել «Առողջ և անվտանգ ապրելակերպի կողմնացույց» խորագիրը կրող միջոցառումը։ Այն նպատակաուղղված էր լսողության խնդիրներ ունեցող երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Միջոցառման ընթացքում լսողության խնդիրներով երիտասարդները հանդես են եկել թատերական մնջախաղով՝ […]
12:44 06.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Քննարկվել են հայ-վրացական համագործակցությանն առնչվող օրակարգային տարբեր հարցեր: ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների մասին: Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
12:32 06.11.2022
Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էներգամատակարարումը վերականգնվել է էլեկտրացանցից անջատվելուց երկու օր անց։ Բարձրավոլտ գծերը վնասվել էին գնդակոծության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Արտաքին էներգամատակարարումը ԶԱԷԿ-ում վերականգնվել է վերջին միջադեպի հետևանքով արտաքին էլեկտրամատակարարման հասանելիության դադարեցումից երկու օր անց, որը ցույց է տվել միջուկային անվտանգության իրավիճակի անկայունությունը Եվրոպայի ամենամեծ օբյեկտում», – […]