19:25 26.07.2022
«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանին, մարզպետարանի պատասխանատու մի խումբ պաշտոնյաների ներկայացրել են «Բազմաչափ աղքատությունը Հայաստանում՝ համայնքային մակարդակում» հետազոտության արդյունքները, դրանց հիման վրա մշակված առաջարկները:
Նրանք հայտնել են, որ հետազոտությունը կատարվել է 2021թ. օգոստոսին Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի շրջանակներում՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի քաղաքային և գյուղական համայնքների 2400 բնակիչների շրջանում: Ուսումնասիրությունը կատարվել է ներկայացնելու, ըստ հարցվողների, նրանց սնվելու և հագուստի, հանգստի կազմակերպման, բնակարանային, առողջության մասին հոգ տանելու, կրթության, աշխատանքի, դրամական փոխանցումներից կախվածության և այլ պայմանները:
Հետազոտություն իրականացնող կողմը կատարված ուսումնասիրության արդյունքները նախատեսում է տրամադրել պատկան մարմիններին՝ Հայաստանի նշված երեք մարզերում բազմաչափ աղքատության կրճատման քաղաքականության մշակողների միջև համակարգված գործակցության նպատակով, ինչպես նաև տարբեր դոնոր կառույցների՝ թիրախային ծրագրեր իրականացնելու և աղքատության մակարդակը նվազեցնելու համար: Ըստ ներկայացված տվյալների՝ Լոռու մարզի մակարդակով խոցելի անձինք հարցվողների 16 տոկոս են կազմում, համայնքային մակարդակով՝ Սպիտակում՝ 15.3, Վանաձորում՝ 11.3 և գյուղական համայնքներում՝ 29.8 տոկոս:
Ասրյանը և մարզպետարանի պաշտոնյաներն իրենց նկատառումները հայտնել և դիտարկումներ են արել ուսումնասիրությունների առանձին տվյալների վերաբերյալ:
17:20 20.05.2025
Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. Արթիկ քաղաքից դեպի Հառիճ գյուղ տանող ավտոճանապարհին 35-ամյա վարորդը «BMW»-ով գլխիվայր շրջվել էԱյսօր՝ մայիսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արթիկ քաղաքից դեպի Հառիճ գյուղ տանող ավտոճանապարհին Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Սմբատ Մելքոնյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բնակչի քարե պարսպին, ապա բետոնե էլեկտրասյանը ու գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հիվանդանոց […] ...
17:14 20.05.2025
Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Օլիվեյրան․ Մախաչևի մենեջերUFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Իսլամ Մախաչևի մենեջեր Ալի Աբդելազիզը կարծում է, որ Արման Ծառուկյանն ավելի արժանի էր չեմպիոնական մենամարտ ստանալուն, քան Չառլզ Օլիվեյրան, գրում է Red Crorner MMA-ը. «Օլիվեյրան իր վերջին չորս մենամարտերում երկու հաղթանակ է տարել, կրել երկու պարտություն։ Նույնիսկ Ջասթին Գեյջին ավելի լավ վիճակագրություն ունի, բայց նա հրաժարվեց գոտուց և մենամարտեց […] ...
17:10 20.05.2025
Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄայիսի 20-ին՝ ժամը 14:20-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 153-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ թափվել են մոտ […] ...
17:05 20.05.2025
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև պատասխանել է ԵՄ պաշտոնյաներին հետաքրքրող հարցերի: Նախարար Միրզոյանի ելույթը ներկայացված է ստորև: ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպական միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարին «Հայաստան […] ...
16:57 20.05.2025
Հայտնաբերվել է սնդիկ ու զինամթերք. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ստացած տեղեկությունն իրացվեց մարզի պարեկների հետ համատեղ: Մայիսի 12-ին՝ ժամը 13:30-ին, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, Զվարթնոց թաղամասի տարածքում, վտանգավոր քիմիական նյութ պահելու կասկածանքով ձերբակալվեց և վարչություն տեղափոխվեց Երևանի Անդրանիկի փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 250 գրամ տարողությամբ ապակե տարա` սնդիկի նմանվող արծաթագույն հեղուկով, նաև` գաղտնի փականով դանակ: Ըստ […] ...
16:50 20.05.2025
Տոպուրիան մտադիր է ապագայում կրկին փոխել քաշային կարգըUFC-ի մարտիկ Իլյա Տոպուրիան մտադիր է հետագայում կրկին փոխել քաշային կարգը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Իլյան մտադիր է նվաճել թեթև քաշային կարգի գոտին, մի քանի անգամ պաշտպանել այն, իսկ այնուհետև տեղափոխվել կիսամիջին քաշ»,- ասել է մարտիկի ներկայացուցիչը։ 28-ամյա Տոպուրիան վերջերս է ազատել կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին։ Նա բարձրացել է թեթև քաշային կարգ` չեմպիոն […] ...