Առաջին անգամ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողվում ներկայացված է առողջապահությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

Առաջին անգամ Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողվում ներկայացված է առողջապահությունը

21:00 30.06.2022

Ֆրանսիայի Լիոն քաղաքում ընթանում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովը։
Հայկական պատվիրակության կազմում համաժողովին մասնակցում է առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
Վերջինս հանդիպումներ է ունեցել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի, Լիոնի քաղաքացիական հիվանդանոցների արտաքին կապերի պատասխանատու Ֆլորանս Ադնե Կավայի, Վինատիե հիվանդանոցի միջազգային համագործակցության հարցերով պատասխանատու Սիլվիա Թոպուզխանյանի, Օրթոպեդ և վնասվածքաբան բժիշկ Արամ Ղազարյանի, Ռադիոլոգ, Ֆրանսիայի Հայ բժշկական միության նախագահ բժիշկ Կայայան Համպարի, Առողջապահության և տարածքների ինստիտուտի նախագահ Ժորժ Քեփենեկյանի և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ:
Փոխնախարար Արտակ Ջումայանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի վերջին տարիների բարեփոխումներն ու հեռանկարային քայլերը` առողջության համընդհանուր ապահովագրության, էլեկտրոնային առողջապահության ներդրման, մասնագիտական ռեգիստրների ստեղծման, ցանկերի մշակման, ինչպես նաև առողջության առաջնային օղակի բարեփոխումների համատեքստում:
Քննարկվել են առողջապահության ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի խնդիրներն ու ընդհանրությունները` հատկապես մարզային բժշկության մասով: Անդրադարձ է եղել վերականգնողական բժշկության, առողջ ապրելակերպի խթանման, սքրինիգային ծրագրերի, ռենտգենոլոգիայի, ռադիոլոգիայի և կանխարգելիչ ընդհանուր բժշության թեմաներ:
Հայ մասնագետների վերապատրաստումների, փորձի փոխանակման վերաբերյալ ևս քննարկումներ են եղել. ֆրանսիացի մասնագետները նշել են, որ պատրաստ են իրենց փորձառությունը փոխանցել Հայաստանին:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի քրեական ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել

17:07 21.05.2025

Երևանի քրեական ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել

Ավազակության վերաբերյալ հաղորդումը Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացվել էր մայիսի 2-ին: Օտարերկրյա քաղաքացին Զաքյան փողոցում գտնվող հյուրանոցի հետնամասում հարվածել էր 42-ամյա քաղաքացու դեմքին և հափշտակել պայուսակը, որի մեջ փող, ոսկյա շղթա և այլ իրեր կային: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավազակությունը կատարել է 24-ամյա օտարերկրացի: Նա մայիսի 18-ին մայրաքաղաքի […] ...

Պակիստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Հնդկաստանին, եթե վերջինը խախտի հրադադարը

16:49 21.05.2025

Պակիստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Հնդկաստանին, եթե վերջինը խախտի հրադադարը

Հնդկաստանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի Պակիստանի կողմից ավելի հզոր պատասխանի։ Այս նախազգուշացումը հրապարակել է Պակիստանի զինված ուժերի խոսնակ Ահմեդ Շարիֆ Չուդհրին։ «Պակիստանը և Հնդկաստանը երկու միջուկային տերություններ են։ Եթե Հնդկաստանը ցանկանում է ռազմական հակամարտություն սկսել, ապա կրակի հետ է խաղում։ Մենք ավելի ուժեղ կհարվածենք, եթե նա փորձի խախտել հրադադարը», – բրիտանական Financial Times թերթին […] ...

Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարում

16:35 21.05.2025

Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը երկրի անվտանգության երաշխավորման կարևոր բաղադրիչ է համարում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը երկրի անվտանգության շահերի երաշխավորման համար կարևոր բաղադրիչ է համարում՝ միաժամանակ, ընդգծելով, որ Մոսկվան շահագրգռված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Երևանի ակտիվ մասնակցության վերականգնմամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ ամփոփելով […] ...

Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին

16:27 21.05.2025

Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու մասին շշուկներին

«Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է Պորտուգալիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին շշուկներին։ «Այո՛, ես հերքել եմ, որ որևէ հանդիպում չեմ ունեցել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Ես հավատարիմ մարդ եմ»,-Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։ ...

Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողին

16:18 21.05.2025

Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողին

Մայիսի 18-ին՝ առավոտյան ժամը 5-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումների շնորհիվ Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 33-ամյա տղամարդ: Անցած տարվա հուլիսի 24-ից նա հետախուզվում էր ԱՄՆ-ի Ինտերպոլի կողմից` խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ ...

ՀՀ 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:14 21.05.2025

ՀՀ 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 11-17-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին, 15-ին, 16-ին և 17-ին Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 15-ին, 16-ին և 17-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին և 17-ին։ Արարատ քաղաքում՝ մայիսի […] ...

BACK_TO_TOP