18:34 10.05.2022
Երևանի Մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ սույն թվականի մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանոց գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ։
«Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։
Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում, և գնացքը տեղափոխվել է էլհավաքակայան։
Միևնույն ժամանակ տեղեկացնենք նաև, որ էլհավաքակայանից անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով»,- հայտնում են Մետրոպոլիտենից։
Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
15:05 16.05.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը: Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները […] ...
14:57 16.05.2025
Մբապեն պատմական ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել: Ֆրանսիացին նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» պատմության մեջ ամենաշատն է գոլ խփել Լա լիգայում: Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ: ...
14:50 16.05.2025
Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող […] ...
14:44 16.05.2025
Դոնալդ Թրամփը կրկին պապիկ է դարձելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր թոռան ծնվելու մասին։ «Տեղեկացա թոռանս ծննդյան մասին», – ասել է Թրամփը ՝ ավարտելով հանդիպումը Աբու Դաբիում ԱՄՆ-ԱՄԷ բիզնես ֆորումի շրջանակներում։ Թրամփը հայտնել է, որ խոսքն իր դստեր՝ Թիֆանի Թրամփի երեխայի մասին է։ Նա Թրամփի 11-րդ թոռնիկն է։ ...
14:37 16.05.2025
Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2025 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացությունՄշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացրած եզրակացությունը: ...